Մաս 5

137 4 8
                                    

Աղմկոտ դասարան են մտնում Յունգին ու Ջեննին՝ ձեռք ձեռքի բռնած, ու աղմուկը միանգամից այնպես է անհետանում, կարծես չի էլ եղել։

֊Մեր ուրվականին այսպես ժպտալիս դեռ չէի տեսել,֊կրկին լուռ չէին կարողանում մնալ զույգի հետևի նստարանի բնակիչները։

֊Սերն իսկապես փոխում է մարդկանց...,֊այս նախադասությունը երջանիկ ժպիտ առաջացրեց Մինի դեմքին (gif)

,֊այս նախադասությունը երջանիկ ժպիտ առաջացրեց Մինի դեմքին (gif)

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.


***

֊Խնդրում եմ, օգնիր ինձ,֊համոզվելով, որ սենյակում միայնակ են՝ խոսեց Սորան և հայացքը Մարկի աչքերին դարձրեց,֊մի բան արա, միայն թե կրկին գրավիր Ջեննիի սիրտը։

֊Միանգամից պատասխանեմ՝ ես հրաժարվում եմ։

֊Տուա՛ն, եթե չօգնես...

֊Տեսե՞լ ես դեմքիս կապտուկը... Ուղղակի պատկերացրու, թե ինչ կլինի ինձ հետ, եթե շարժվեմ քո թելադրած ծրագրով։

֊Մի՛ մոռացիր, որ մեկ անգամ արդեն գրավել ես նրա սիրտը։ Երկրորդ անգամը բարդ չի լինի։

֊Ինչպես նա էր ասում՝ Շուգայի շնորհիվ զգում է, թե ինչ է իրական սերը և երջանիկ է նրա կողքին։

֊Դու շփոթու՞մ ես, ինչ է... Եթե նա է երջանիկ, դա չի նշանակում, որ մենք նույնպես երջանիկ պետք է լինենք։

֊Այդ դու ես շփոթում։ Դա նշանակում է, որ սիրում է Շուգային և ոչ մի տղամարդու հաստատ չի նայի։

֊Մեծն փլեյբոյ Մարկ Տուանը կասկածու՞մ է իր ուժերի մեջ։

֊Մեկ անգամ արդեն քո խնդրանքով կոտրեցի նրա սիրտը։ Երկրորդ անգամին արդեն չեմ համաձայնի,֊խոսքն ավարտեց Մարկն ու լքեց սենյակը՝ դռան ուժեղ աղմուկով։

֊Ինքնահավան հիմար...,֊մրմնջաց Սորան՝ հայացքով այրելով կետը, որտեղ քիչ առաջ տղան էր կանգնած։

***

֊Ձեր շնորհիվ ի վերջո վեցով ճաշելը սովորույթ կդառնա,֊մրթմրթաց Շուգան, երբ միասին հավաքվել էին ճաշարանում։֊Ոչ, չկարծեք, թե դեմ եմ,֊տեսնելով Ջեննիի դժգոհ հայացքը՝ բացականչեց նա,֊ուղղակի սովոր չեմ մեծ շրջապատների։

You're differentDonde viven las historias. Descúbrelo ahora