֊Հանգիստ քեզ չեմ թողնի, մինչև չասես, թե ով է այդ օրիորդը,֊Յունգիի հետևից էր շրջում տիկին Մինը։
֊Քանի՞ անգամ պետք է ասեմ՝ դասարանցիս է։
֊Իսկ ես այլ բաներ եմ լսել։ Ստում ես հարազատ մո՞րդ։
֊Մա՛մ, չե՞ս հոգնում ինձ հետևելուց։ Հասկանում եմ իհարկե, որ կազմակերպության ժառանգորդն եմ, բայց դրա հետ մեկտեղ տղադ եմ, ով ազատություն է ուզում,֊քիչ֊քիչ Շուգայի տոնը բարձրանում էր։
֊Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց դու էլ ինձ հասկացիր,֊չէր հանդարտվում տիկինը։֊Ես միայն ամենալավն եմ քեզ համար ցանկանում։
֊Դա էլ գիտեմ, բայց եթե իսկապես սիրում ես, ազատի՛ր ինձ քո այդ անդադար լրտեսումներից։ Դրանք արդեն վաղուց սկսել են նյարդայնացնել։
֊Ուղղակի մայրդ եմ և ցանկանում եմ իմանալ՝ ընկերուհիդ է թե ոչ։ Բայց եթե հասարակ համադասարանցի է, ավելի պայծառ,֊վերջացրեց տիկին Մինը և միայնակ թողեց Յունգիին հսկայական հյուրասենյակում։
***
֊Ի՞նձ է թվում, թե՞ նյարդայնացած ես,֊հարցրեց մինչ այդ լռող Ջեննին, երբ Մինի մեքենայով դպրոց էին գնում։
֊Ոչ, ամեն ինչ լավ է,֊ցանկանալով որքան հնարավոր է ավելի փափուկ խոսել՝ պատասխանեց Յունգին։
֊Ի՞նչ է պատահել։
֊Դու երբևէ զգացե՞լ ես քեզ վանդակում,֊Մինի հանկարծակի հարցը մտածելու տեղիք տվեց աղջկան։
֊Եղել են պահեր։ Իսկ ինչի՞ հետ է կապված այդ ինքնազգացողությունդ։
֊Ուղղակի մայրս դեռ չի հասկանում, որ արդեն հասուն եմ։ Դեռ մանկան պես է վերաբերվում։
֊Նույն պատմությունն էլ ինձ մոտ է։ Մի ժամանակ սիրահարված էի ու...,֊աղջիկը հանկարծակի լռեց՝ հիշելով, թե ում հետ է խոսում։
֊Շարունակիր, ինձ հետաքրքիր է։
֊Դե... այդ մասին ասացի մորս, և նա մանրակրկիտ հետազոտեց այդ տղայի կենսագրությունը։ Վերջիվերջո արգելեց մեր շփումը, քանի որ նա ապահովված ընտանիքից չէր։
֊Այնպես ես խոսում, կարծես չափազանց հարուստ ժառանգորդ ես, ում ծնողները հարուստ փեսացու են ցանկանում։
֊Դե... ոչ...
֊Վստահ չես խոսում,֊ժպտաց Մինը։֊Ի՞նչ, իսկապե՞ս այդպես է։
֊Դե այդքան հարուստ չէ... Բայց դա գաղտնիք է, լա՞վ։
֊Դու նու՞յնպես վախենում ես փողի պատճառով առաջացած կեղծավոր ընկերներից։
֊Ես նու՞յնպես... Իսկ ուրիշ ո՞վ...
֊Ընկերս,֊միանգամից բացականչեց Յունգին։֊Նա ամենահարուստ կազմակերպություններից մեկի սեփականատերերի որդին է և ապագա ժառանգորդը։ Նա նույնպես չի բացահայտում դա։ Վախենում է, որ կհիասթափվի մարդկանցից։
YOU ARE READING
You're different
Teen FictionSchool 2020 Գիրք 1 Վայրում, որտեղ խաչվեցին բազմաթիվ ճակատագրեր, նա տարբերվում էր... *** ֊Ո՞վ ես։ ֊Քո սև ձիով արքայազնը։ ֊Ինչու սև՞։ ֊Սպիտակը swag չէ։ Հ.Գ. Ֆանֆիքի հետ կապված հոլովակները կարող եք գտնել իմ ինսթագրամյան էջում💕💕💕 Instagram: mane___k