Մաս 8

115 4 0
                                    

֊Հե՛յ, Ջե՛ն,֊հեռախոսից այն կողմ լսեց աղջիկը՝ զանգի ձայնից արթնանալով,֊պատրա՞ստ ես։ Ես արդեն կանգնած եմ դպրոցին չհասած, սպասում եմ քեզ, որ միասին գնանք։ Հասնու՞մ ես...

֊Մի՛ն, ճիշտն ասած...

֊Օ ոչ...,֊մրմնջաց Շուգան,֊քնկոտ ձայնդ լավ բան չի հուշում։ Արագ պատրաստվիր, գալիս եմ քո հետևից։

֊Շնորհակալ եմ...,֊անջատելուց հետո աղջիկը երջանկորեն ժպտաց՝ ուղղորդվելով դեպի պահարան։

***

֊Օ... օհո... Դու... Ուաու...,֊Ջեննիի արտաքինը, անկասկած, ցնցեց Մինին։

,֊Ջեննիի արտաքինը, անկասկած, ցնցեց Մինին։

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

֊Քեզ դու՞ր է գալիս...,֊Շուգայի փայլող աչքերը տեսնելով՝ ժպտաց օրիորդը։

֊Անչափ... Իսկ ի՞նչ առիթով ես այսպես...

֊Մոռացա՞ր արդեն։ Այսօր միասին Չեյոնի հետ կայանալիք հանդիպման պետք է գնանք։

֊Միասի՞ն...

֊Դե... ինչպես ասեմ,֊վստահությունը կորցնելով՝ մրմնջաց Ջենը։֊Եթե չես ցանկանում, չեմ պարտադրում,֊հանկարծակի բացականչեց նա,֊ուղղակի ցանկանում էի...

֊Ես կգամ,֊ժպտաց երիտասարդը՝ տեսնելով շփոթված Քիմին։

֊Լավ, չեմ ստիպում... Սպասիր... ի՞նչ իսկապե՞ս... կգա՞ս...

֊Այս հանդերձանքով ես քեզ հաստատ ոչ մի տեղ միայնակ չեմ թողնի,֊ժպիտը թաքցնելով՝ խոսեց Շուգան՝ ցույց տալով Ջենի նրբիկ տոպն ու կարճլիկ կիսաշրջազգեստը։

֊Ի՞նչ, այդքան գեղեցի՞կ եմ,֊միանգամից ինքնավստահությունը վերադարձնելով՝ քմծիծաղեց Ջեննին։

֊Ուա՜... Ինչպիսի՜ հանկարծակի տրամադրության փոփոխություն,֊հետևելով այդ ամենին՝ ծիծաղեց Մինը։֊Լավ, արքայադու՛ստր, լավ կանենք դպրոց շտապենք, քանի դեռ վերջնականապես չենք ուշացել։

Յունգիի մեքենան նստելով՝ զույգն ուղևորվեց դասի։

***

֊Ջեննի՜,֊շրջվելով դեպի աղջիկը՝ նվնվում էին Լիսան ու Գուկը,֊Ջեննի՜...

֊Երեկ քանի՜ անգամ ձեզ ասացի, որ գրեք տնայինը, իսկ դուք որոշեցիք ամբողջ ժամանակը զուգապարին տրամադրել։

You're differentWhere stories live. Discover now