Մաս 6

132 7 0
                                    

֊Նայի՛ր՝ հուսախաբ չանես,֊դասարանից դուրս գալով՝ խոսեց Սորան՝ Սոյոնին կասկածամիտ հայացք ուղղելով։

֊Այդ դու ուշադիր եղիր, որ հուսախաբ չանես ինձ։ Եվ հիշիր, թե ինչ էիր խոստացել,֊մաստակով փչած հերթական փուչիկը պայթեցնելով՝ պատասխանեց նա։

***

֊Ուա՜ու...,֊բացականչեց Ջեննին՝ տեսնելով ընկերուհուն։֊Եվ ու՞մ համար ենք այսպես զուգվել։

֊Ուղղակի ցանկացա գեղեցիկ լինել այսօր,֊մազերի մի փունջ ականջի հետևը տանելով՝ պատասխանեց Լիսան։

֊Գիտե՞ս, նոր հիշեցի, որ ոմն մեկը երեկ ասում էր, որ սիրում է նրբակազմ աղջիկների։ Պատահմամբ դա՞ չէր պատճառը կազմվածքդ ընդգծելու,֊խորամանկորեն ժպտաց Ջենն ու քմծիծաղեց՝ Մանոբանի մոլորված հայացքը տեսնելով։

֊Ինչի՞ մասին ես...

֊Ողջու՜յն,֊բացականչեց Գուկն ու կորցրեց խոսելու ունակությունը՝ Լիսային տեսնելով, ինչը ծիծաղի նոր պատճառ դարձավ Ջեննիի համար։

֊Լիսա... այսօր... դու...,֊Չոնն արդեն հասցրել էր կարմրել և հազարավոր անգամներ մազերը հետ տանել,֊գեղեցիկ ես... շատ...

֊Շնորհակալ եմ,֊ժպտաց Լիսան ու իջեցրեց գլուխը։

֊Գու՛կ, չե՞ս կարծում, որ հիփ֊հոփ ոճի սիրահար Լիսա Մանոբանին ընդգծող զգեստով տեսնելը չափազանց տարօրինակ է,֊թեք ժպիտով խոսեց Ջեննին՝ հետևելով զույգի միմիկաներին։

֊Դե... նա... չգիտեմ... միևնույնն է գեղեցիկ է...

֊Ձեր ամոթխած զույգին հավերժ կարող եմ նայել,֊ծիծաղեց Ջեննին և սեղանին իր ուտեստով սկուտեղը դնելով՝ հարմարվեց Շուգայի կողքին։

֊Տեսնես՝ կապրե՞նք մինչ զույգի ձևավորումը,֊քմծիծաղեց Շուգան՝ դիմելով Ջենին։

֊Ավելի շուտ ծոռնիկս լույս աշխարհ կգա, քան նրանք կհասկանան միմյանց զգացմունքների մասին,֊Շուգայի հետ ծիծաղեց Ջեննին և նկատեց հեռվից իրենց մոտեցող կնամոլներին։

֊Օ՛լա,֊ողջունեց Չիմինը՝ արևոտ ժպիտով։

֊Գիտե՞ք ինչու է այսքան երջանիկ,֊ընկերներին դիմեց Թեն՝ արհամարհելով Չիմի հարվածները։֊Փոքրիկ Չիմ֊Չիմը սիրահարվել է...

֊Յա՛, ասել էի, չէ՞,֊վրդովվեց Փաքը։֊Հետո էլ ընկեր է կոչվում։

֊Ուա՜,֊բացականչեց Գուկը՝ աչքերի խորամանկ փայլով,֊երբեք չէի պատկերացնի, որ Չիմինշին ու սիրահարվել բառը մեկ նախադասությունում կարող են օգտագործվել։

֊Մինչ աչքերովս չտեսնեմ, չեմ հավատա,֊թեք ժպտաց Մինը։

֊Ես նույնպես սկզբում չէի հավատում,֊ժպտաց Վին՝ ընկերոջը խորամանկ հայացք դարձնելով,֊բայց պարզվեց ճակատագիրն իրոք ի վիճակի է ինձ զարմացնել։

You're differentWhere stories live. Discover now