Դպրոց մտնելու վայրկյանից Ջեննիին չէին լքում կասկածամիտ հայացքներն ու հեռվից իր ականջներին հասնող շշուկները։ Այս ամենին էլ լավատեսորեն նայելով՝ աղջիկը առաջ շարժվեց՝ ամբողջը բարդելով իր հագուկապի վրա, քանզի հենց այսօր էր որոշել սպորտային ոճով հագնվել։ Բայց շշուկները չդադարեցին նույնիսկ դասերի ընթացքում։ Ոմանք էլ համառորեն Ջեննիին էին նայում՝ նույնիսկ աղջկա շրջվելուց ու իրենց նայելուց հետո։
֊Ջե՛ն, շշուկները ճի՞շտ են,֊մոտենալով Ջեննիին շշնջաց Լիսան՝ ընկերուհուն դարձնելով հետաքրքրությունից փայլող աչքերը։
֊Ի՞նչ շշուկներ։
֊Դու դեռ չգիտե՞ս... Այսինքն ճիշտ չե՞ն։
֊Ինչի՞ մասին ես...
֊Շշուկներ են տարածվել, որ դու ու Յունգին հանդիպում եք։
֊Ի՞ՆՉ,֊բացականչեց օրիորդն ու կլորացրեց աչքերը,֊ես կսպանեմ այդ հիմարին։
֊Հանգի՛ստ, Ջե՛ն, հանգի՛ստ,֊առաջ շարժվելուն խոչընդոտեց օրիորդի ձեռքը։
֊Հե՛յ, Ջե՛ննի, շշուկները ճշմարի՞տ են,֊աղջիկներին մոտեցավ Գուկը։
֊Եվ ինչպե՞ս կարող եմ հանգիստ մնալ։ Երդվում եմ, մինչև չսպանեմ այդ հիմարին, չեմ հանգստանա,֊փորձում էր դուրս պրծնել Լիսայի գրկից,֊բա՛ց թող։
֊Ջե՛ն, միևնույնն է չես կարող նրա մոտ գնալ,֊մրմնջաց Մանոբանը։
֊Ա՞յդ ինչու,֊վերջապես հանգստացավ աղջիկն ու շրջվեց մյուս երկուսի կողմ։
֊Յունգին այսօր բացակա է։
֊Բացակա՞...
֊Քնած է մնացել,֊քմծիծաղեց Գուկը։
Վերջին դասն էլ սկսվեց և Գուկը ճիշտ համարեց Յունգիին շշուկների մասին զգուշացնելը։
*Message 3*
֊Գու՛կ, գալի՞ս ես,֊միջանցքի մյուս ծայրից Լիսայի ձայնը լսվեց։
֊Գալիս եմ,֊հարկավոր եղավ հազիվ թե կես վայրկյան, որ վերջինս հայտնվի աղջկա կողքին,֊դե ինչ, գնացի՞նք։
֊Իսկ Ջե՞ննին ուր է։
֊Այսօր չի գա։ Շուտ պետք է տուն գնա։
Իսկ մինչ այդ Ջեննին արդեն տուն հասավ, միացրեց հեռախոսն ու որոշեց վերջապես ասել Շուգային այն ամենը, ինչ կուտակվել էր ողջ օրվա ընթացքում։
*Message 4*
VOUS LISEZ
You're different
Roman pour AdolescentsSchool 2020 Գիրք 1 Վայրում, որտեղ խաչվեցին բազմաթիվ ճակատագրեր, նա տարբերվում էր... *** ֊Ո՞վ ես։ ֊Քո սև ձիով արքայազնը։ ֊Ինչու սև՞։ ֊Սպիտակը swag չէ։ Հ.Գ. Ֆանֆիքի հետ կապված հոլովակները կարող եք գտնել իմ ինսթագրամյան էջում💕💕💕 Instagram: mane___k