մաս 17

261 17 4
                                    

Անցավ ևս մեկ ամիս։Թեին արդեն դուրս են գրել հիվանդանոցից։Նա արդեն կարողանում է շարժվել և քայլել,բայց խոսել դեռ չի կարողանում։

Չոնը նրան թույլ է տվել հաճախի դպրոց։Թեին դեռ ծաղրում են դպրոցում,հիմա էլ չխոսելու համար են ծաղրում։

Չոնը գիտի սրա մասին,բայց ոչինչ չի անում։Նա ոչ հաճախակի,բայց հարվածում է Թեին։

Թեն արդեն հարմարվել է չխոսելուն։Էլի ոչինչ չի ուտում,քանի որ Չոնը էլի թույլ չի տալիս։Թեի սենյակը հիմա փոխվել է։Չոնը նրան տվել է առանց պատուհան ու շատ ցուրտ սենյակ։

Երբ Թեն վերադարձավ դասից տուն,գնաց խոհանոց,որ մի բան ուտի Չոնից թաքուն։Նա մտածում էր,որ եղբայրը աշխատանքի է։Մտավ խոհանոց և տեսավ Չոնին համակարգչով աշխատելիս։Ուզում էր աննկատ դուրս գալ,բայց Չոնի ձայնը կանգնեցրեց նրան։

-ուր ես գնում?(Չոն)

Թեն գրպանից հանեց մի տետր,որով խոսում էր Չոնի հետ,և վրան գրեց։

《Գնում եմ սենյակ հյոն》

Գրելուց հետո տետրը մեկնեց Չոնին։Չոնը կարդաց և տետրը փոխանցեց փոքրին։

-ինչի էիր եկել խոհանոց?(Չոն)

Թեն վախեցավ,գլուխը կախեց և սկսեց դողալ։Չգիտեր ինչ ասեր։Եթե ասեր եկել է հաց ուտելու Չոնը կարող էր ծեծել նրան։Նա մահացու չափ վախենում էր Չոնից։

-կպատասխանես!(Չոն)

Թեն վախից մի քանի քայլ հետ գնաց։Հասկացավ,որ չի կարող հարցին չպատասխանել և դրա համար գրեց։

《Հյոն խնդրում եմ չծեծես։Ես եկել էի հաց ուտելու》

Թեն հազիվ էր գրում։Ձեռքերը դողում էին,չէր կարողանում գրիչը բռներ։Չոնը կարդաց և բարկացած հայացքով նայեց Թեին։

-գնա քո սենյակ!(Չոն)

Թեն արագ գնաց իր սենյակ և սպասում էր իր պատժին։

Չոնը 10 րոպե հետո մտավ սենյակ։

-հագնվիր տեղ ենք գնում(Չոն)

Թեն հիշեց անցած անգամվա այս նույն խոսքերը և հիշեց,թե իր հետ հետո ինչ եղավ։Նա վախից բղավեց և վերջապես նրա ձայնը հետ եկավ։Նա արդեն կարող էր խոսել։

Թեն լացում էր։Վախենում էր,որ Չոնը նորից նրան այնտեղ կտանի։Նորից մենակ կթողի այդ գազանների հետ։

Թեն արագ մոտեցավ Չոնի ոտքերին։Ծնկի եկավ։

-հյոն խնդրում եմ։Խնդրում եմ ինձ ոչ մի տեղ մի տար։Երդվում եմ էլ չեմ մտնի խոհանոց,անգամ ջուր չեմ խմի,մենակ ինձ ոչ մի տեղ մի տար աղաչում եմ հյոն։Ես էլ չեմ դիմանա։Խմդրում եմ հյոն ինձ մի տար(Թե)

-ես քեզ ուրիշ տեղ եմ տանում։Մի լացի։20 րոպեից պատրաստ կլինես(Չոն)

*մեկ ժամ անց*

Նրանք արդեն տեղում էին։Թեն լացում էր։

շարունակելի.......

(ուր է նրան տարել Չոնը?կարծիքներ)

ՀյոնМесто, где живут истории. Откройте их для себя