Չոնը մտավ Թեի սենյակ։Թեն դա նկատելով արագ նկարը պահեց բարձի տակ,որ Չոնը հանկարծ չտեսնի,եթե տեսնի նրա համար լավ չի լինի։
Չոնը մոտեցավ մահճակալին։Նայում էր Թեի թաց աչքերին։Չոնը ոչինչ չէր զգում նրան նայելիս։
-կանգնիր(Չոն)
Թեն վախեցավ,բայց ցույց չտվեց։Նա լուռ կանգնեց և գլուխը կախեց։
Չոնը նստեց մահճակալին և բարձի տակից հանեց նկարը,որտեղ ինքն ու Թեն էին փոքր ժամանակ։
Թեն սկսեց վախից լաց լինել։Նա ծնկի եկավ Չոնի առաջ ու սկսեց խնդրել,որ Չոնը չծեծի նրան։
Չոնը անթարթ նայում էր նկարին։Ամբողջ իրենց մանկությունը եկավ նրա աչքի առաջ։
Հիշում էր,թե ինչպես էին միասին խաղում,կռվում,լացում,ծիծաղում,բարկացնում ծնողներին,գնում դպրոց։Նա ամեն ինչ հիշեց։
Թեն դեռ ծնկի եկած աղաչում էր Չոնին։Չոնը իրականություն գալով Թեի ձայնից նայեց նրան։
Թեն զարմացավ,երբ տեսավ հյոնի թաց աչքերը։Նա լացում էր։Թեն չէր սպասում սրան։Չոնին վերջին անգամ նա լացելիս էր տեսել ծնողների թաղմանը։
-հյոն դու լացում ես?խնդրում եմ մի լացի,քո արցունքները ինձ ցավ են պատճառում(Թե)
Թեն պինդ գրկեց նրան։Նրանք երնուսն էլ լացում էին միմյանց գրկում։Երկուսի համար էլ ցավոտ էր։
Նրանք գրկած դիրքով մնացի 30 րոպե։Թեն նկատեց,որ եղբայրը էլ չի լացում։Մի փոքր հետ գնաց և նկատեց,որ Չոնը քնել է։Նրա աչքերը կարմիր էիր ու ուռած։
Թեն զգույշ պառկացրեց Չոնին ինքն էլ ուզում էր պառկել կողքը,բայց հիշեց,որ Չոնը թույլ չի տվել նրան իր կողքը քնել։Այդ պատճառով էլ նա վերցրեց մի ծածկոց և պառկեց հատակին։
Ինրու նա չգնաց ուրիշ սենյակ կամ հյուրասենյակ քնելու?նա կգնար եթե նրան թույլ տային։Չոնը նրան ասել էր,որ բացի այս սենյակից ուրիշ տեղ չքնի։
Նրանք այսպես քնեցին ամբողջ գիշեր։Առավոտյան առաջինը արթնացավ Չոնը։Նա զարմացել էր,որ իր սենյակում չէ։Նա նստեց մահճակալին և տեսավ Թեին,ով հատակին կուչ էր եկել և քնել էր։
-ինչու է հատակին քնել?(Չոն)
Չոնը մոտեցավ Թեին և գրկեց։Հետո պառկացրեց մահճակալին,ծածկեց նրան և դուրս եկավ սենյանից։
Նա գնաց լոգանք ընդունելու։Վերջացնելուց հետո գնաց խոհանոց։
Թեն արթնացավ 1 ժամից։Նա նույնպես զարմացել էր,որ մահճակալի վրա է,ոչ թե հատակին։
-հյոնն է ինձ այստեղ պառկացրել?չեմ հավատում(Թե)
Թեն արագ հագնվեց և գնաց լվացվելու։Երբ գնաց խոհանոց տեսավ......
Նա իրոք զարմացել էր։
շարունակելի.....
(ինչ տեսավ Թեն խոհանոցում?հավանում եք?)
