🧜‍♂️ 1 🧜‍♂️

251 7 0
                                    

Լիալուսինի արծաթագույն շողերը փռվել էին Խաղաղ օվկիանոսի վրա,մխրճվել էին ջրի մեջ ու լուսավորել ջրային աշխարհը,իրենց փայլերով էին ողողել օվկիանոսի ափերը։
Արևմտյան ափերից մեկում,բարձր ու խորդուբորդ քարերից մեկի վրա,արդեն քսան րոպե էր,ինչ մի երիտասարդ ալֆա էր նստած։Նստել էր ու վայելում էր իր առաջ բացվող հիասքանչ տեսարանը։Գիշերային թեթև քամին խաղում էր ալֆայի ոսկեգույն ու երկար վարսերի հետ,ստիպում էր աչքերը փակել ու ժպտալ։
Դեռ յոթ տարեկան էլ չկար,երբ  ծնողների հետ քաղաքից տեղափոխվեց մերձափնյա այս փոքրիկ թաղամասը ու հենց առաջին հայացքից էլ սիրահարվեց շրջակայքին՝օվկիանոսին,փոքրիկ ավազահատիկներին,խեցիներին, ժայռերին ու դրանից պոկված ու ափին հայտնված քարաբեկորներին։
Արդեն տասնհինգ տարի էր անցել,բայց սրտում ծնված սերը դեպի այս փոքրիկ թաղամասը,չէր պակասել,
ընդհակառակը,օր օրի ավելանում էր։
֊Նորից անքնությո՞ւն֊հետևում լսվեց եղբոր ձայնը։
Թեհյոնը ժպտաց ու մի հայացք գցեց եղբոր վրա։
֊Այո...,֊պատասխանեց ալֆան ու հայացքը նորից հեռուն դարձրեց։Ջինը,27֊ամյա օմեգան,ձեռքը դնելով կլորիկ փորիկին՝մոտեցավ եղբորն ու կանգնեց կողքին,քանի որ քարերին նստել չէր կարողանում,մեջքը ցավում էր,֊զարմիկս ինչպե՞ս է իրեն զգում։
֊Այնքան լավ,որ պար է գալիս ու ինձ քնել չի թողնում,֊կեղծ վրդովմունքով դեմքը ծամածռեց։
Թեհյոնը ծիծաղեց ու ձեռքը դրեց եղբոր փորին՝զգալով փոքրիկի թույլ հարվածները։
֊Օհո,իրոք որ պարում է։
Եղբայրների միջև լռություն տիրեց,որը խախտում էին ալիքները՝զարնվելով քարերին։
Ամեն մեկն իր մտքերի հետ էր,իր զգացողությունների ու էմոցիաների հետ էր։Խոսելն անհնար էր,
քանի որ նայել օվկիանոսի
անսահմանությանն ու կարողանալ արտահայտվել...անհնար է։
Ջինը նայում էր եղբորն ու շրթունքները իրար սեղմում,ներսում դեռ վաղուց անհանգստություն էր բուսնել։Եղբայրը այս վերջերս իրեն շատ տարօրինակ էր պահում ու անընդհատ ձգտում էր դեպի ջուրը,ժայռերը։
Մի քանի օր առաջ ամենաբարձր ժայռին կանգնած գտավ,ինքն էլ չիմացավ,թե ինչպես գոռաց,ինչպես ծնկի եկավ,մտածում էր,թե Թեհյոնը օվկիանոսը կնետվի...
Ու հիմա,ամեն անգամ,երբ եղբորը ափին էր գտնում,
անհանգստությունից իրեն կրծում էր ու փորձում ցանկացած պահի կողքին լինել։
֊Հյոն,,տեսնում եմ,որ աչքերդ փակվում են,ինչո՞ւ չես գնում քնելու,ինչո՞ւ ես քեզ տանջում։
֊Քունս չի տանում,֊համառեց մեծը։
֊Հյոն,եթե վախենում ես,որ կյանքիս վերջ կտամ,ապա...
֊Թե խնդրում եմ...,֊շագանակ աչքերը փակեց ու խորը արտաշնչեց։
֊Ես նման բան չեմ անի,֊բառերը հաստատակամ դուրս թռան բերանից,֊խոստանում եմ...
֊Ուրեմն ինչո՞ւ ես միշտ այստեղ գալիս։
֊Ինչ֊որ աներևակայելի ուժ ինձ ձգում է,կարծես մի ձայն ինձ կանչում է,ես...ես շփոթվել եմ հյոն...
Առաջին անգամ էր խոսում այս մասին,լռելն արդեն սպանում էր։Ինքն էլ չէր հասկանում,թե ինչ է կատարվում իր հետ։Ամեն ինչ այնքան լավ է,ընտանիքի հետ հարաբերությունները հիասքանչ են,իրեն միշտ աջակցող ու սիրող ընկերներ ունի,սովորում է իր ընտրած մասնագիտությամբ,աշխատում է,գումարի կարիք չունի,ոչ ոքի հետ կռված չէ,ոչ մի խնդիր չունի,բայց...
Բայց ներսում դատարկ է...ոչ մի էմոցիա։Կարծես ինքն իրեն կորցրած լինի,կյանքի իմաստը կորցրած լինի։
Միայն այս վայրը,այս ափն է,որ ինչ֊որ զգացմունքներ է առաջացնում իր մեջ։Դրա համար է հաճախ գալիս այստեղ,որ իրեն մարդ զգա,ոչ թե ռոբոտ,ում կյանքի ամեն մի քայլը անսխալ ծրագրված է։
֊Գնա տուն հյոն,֊շրթունքը կծեց,֊Նամջուն հյոնը կանհանգստանա,եթե արթնանա ու կողքին քեզ չտեսնի,֊իրեն ստիպեց թույլ ժպտալ։
֊Այշ,նա արջի պես քուն է մտնում,կողքին ռումբ էլ պայթեցնես չի արթնանա,֊Թեն ծիծաղեց,իսկ Ջինը մտքում ինքն իր ճակատը համբուրեց եղբորը մի փոքր ուրախացնելու համար,֊լավ,իրոք որ քնել եմ ուզում,քանի այս փոքրիկ չարաճճին հանգիստ է, պետք է քնել,֊ձեռքը դրեց փորին ու եղբորը լայն ժպիտ նվիրելուց հետո,գնաց...
Եղբոր գնալուց հետո,Թեի ժպիտը ջնջվեց երեսից,հայացքը նորից դատարկվեց,մտքերը խճճվեցին։
Ինքն իրեն ներսից ուտում էր,հայհոյում ու նախատում,քանի որ իրեն անշնորհակալ էր  համարում։
Ախր երջանիկ լինելու համար ամեն բան ունի,ինչո՞ւ է մեռնել ուզում...
Ջրի ճողփյունը  բոլոր մտքերը ցրեց։
Հայացքը լարեց ու փորձեց ինչ֊որ բան նկատել,բայց հենց այդ պահին գլխին քարի հարված ստացավ։
֊Ես քո...,֊հայհոյեց ու խոժոռվեց,֊սա՞ ինչ էր...
Ձեռքը վերցրեց քարը,որն այնքան էլ քար չէր ու զարմացած նայեց դրան։
Խեցի էր,կանաչ ու փայլուն։Հինգ  փոքրիկ,սպիտակ մարգարիտներ անասելի գեղեցկություն էին տալիս խեցու այդ միջին ծանրության կտորին։
֊Վաաաա,֊ոգևորված շշնջաց ու շուրջբոլորը նայեց,բայց ոչինչ չնկատեց։
Ինչ֊որ մեկն այն հաստատ նետել էր,կասկած չկար,խեցին թևեր չունի,որ թռչի։Բայց ո՞վ...
Ժպիտը դեմքին,նստած տեղից կանգնեց,խեցին գրպանը դրեց ու շուրջը նայելով՝ բղավեց.
֊Ով էլ,որ լինես...շնորհակալ եմ։

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя