🧜‍♂️ 17 🧜‍♂️

95 3 0
                                    

֊Երբևէ կմտածեի՞ր,որ կսիրահարվես ջրահարսի։
֊Երբեք...
֊Ես նույնպես,֊ժպտաց օմեգան,բայց հաջորդ վայրկյանին աչքերը հաճույքից պտտեցրեց,֊Թե...
֊Հմմ...
֊Մեզ կարող են տեսնել...
֊Թող տեսնեն,֊շարունակեց այն ինչ սկսել էր հինգ րոպե առաջ։Ծովափին էին։Կիսապառկած էր օմեգայի վրա ու համբուրում էր բաց կրծքավանդակը,֊ես վայելում եմ իմ օմեգային...
Չոնգուկը ամաչկոտ ծիծաղեց ու մատներն անցկացնելով ալֆայի վարսերի մեջ՝վեր քաշեց։
Մի քանի վայրկյան աչքերին նայելուց հետո,շշնջաց.
֊Սիրում եմ քեզ...
Թեհյոնի ներաշխարհը քարացավ,հետո հալվեց ու միանգամից երկու անգամ արագ սկսեց աշխատել։Կրծքավանդակում կծկումներ զգաց,ջերմություն ու յուրահատկություն զգաց։
Խորը շունչ քաշեց ու շշնջաց շուրթերին.
֊Ի՞նչ ես անում ինձ հետ կանաչիկ...
Ու միանգամից համբուրեց՝թաց ու կրքոտ,բայց այնքան սեր ու նրբություն կար,որ մի ամբողջ աշխարհի կհերիքեր։
֊Սիրում եմ,֊շշնջաց ալֆան համբույրի միջից,֊պաշտում եմ,խելագարվում եմ Չոնգուկ,֊ամեն բառից հետո համբուրում էր,շուրթերից անցավ այտերին,աչքերին,ճակատին ու այն հատվածներին,որտեղ կարողանում էր հասնել։
☆☆☆
֊Չէի սպասում,որ որդիս կարող է նման բաներ անել,օօօ մեծն Լուսին,֊ալֆան՝պարոն Չոնը,նայեց երկնքին ու աչքերը փակեց։
Հոր կողքին լող տվող Հոսոկը թույլ ծիծաղեց,որ զույգը չնկատի իրենց ու ասաց.
֊Նա չափահաս է հայրիկ ու նրա ժպիտից ու փայլող աչքերից կարող եմ ասել,որ սիրում է..,֊ժպտաց։
֊Ուրախ եմ,բայց...,֊դառը հոգոց հանեց,֊սիրտս կտոր֊կտոր է,երբ պատկերացնում եմ որ...
֊Արի վատ բաների մասին չմտածենք,֊ձեռքը հոր ուսին դրեց,֊Չոնգուկը կարող է երեխա թվալ,բայց համոզված եմ ավելի հասուն է մտածում քան ես և դու միասին...
֊Օհ,այո,տեսնում եմ,֊գլխով ցույց տվեց թաց համբուրվող զույգին,֊մեծն Լուսին,իմ ուղեղը դեռ պատրաստ չէ ընդունել սա,արի Հոսոկա,֊պտտվեց ու լողաց խորքերը։
Հոսոկը վերջին անգամ նայեց զույգին,ովքեր իրարից կտրվել ու զրուցում էին,ժպտաց ու ինքն էլ կորավ ալիքների մեջ։
☆☆☆
֊Արի ամուսնանանք,֊ասաց Թեհյոնն ու համբուրեց աչքերը կլորացրած օմեգայի ուսը։
֊Թե...
֊Լուրջ եմ ասում,֊նայեց աչքերի մեջ ու Չոնգուկը համոզվեց,որ ալֆան լրիվ լուրջ է ասում,֊խնդրում եմ առանց <<բայց>>֊երի և <<կամ>>֊երի։
Չոգուկից մի քանի րոպե պահանջվեց,որ լսածը ֆիլտրի ու ծանրութեթև անի։
֊Դժվար կլինի...,֊շշնջաց ու գլուխը կախեց։
֊Բայց ոչ անհնարին,֊բռնեց օմեգայի դնչից ու ստիպեց,որ իրեն նայի,֊կանաչիկ,գիտեմ,թե ինչ ես մտածում,֊համբուրեց քիթը ու նորից աչքերի մեջ նայեց,֊կարո՞ղ ես ինձ վստահել։
֊Համաձայն եմ...
Ու Թեհյոնը երբեք չէր մտածի,որ երջանկանալու համար իրեն միայն մեկ բառ էր հարկավոր։

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя