🧜‍♂️ 12 🧜‍♂️

99 3 0
                                    

Ծնողներին ճանապարհելուց հետո,մի քանի հագուստ վերցրեց ու անմիջապես ափ գնաց։
Դեռ երեկվանից պայմանավորվել էին,որ այսօր երեկոյան հանդիպելու են,ու օմեգան ալֆայի տուն է գալու։
Սկզբում Չոնը չէր համաձայնվել,առաջարկը լսելուց հետո կարմրել էր ու կտրականապես մերժել։Բայց ալֆայի սուր ու միևնույն ժամանակ քաղցր լեզվին հաջողվել էր համոզել փոքրին։
֊Հուհ,մտածում էի կփոշմանես ու չես գա։
Նայեց Չոնգուկին,ով պառկել էր քարի վրա ու պոչն էր շոյում։Մի տեսակ լարված էր,ալֆայի աչքերի մեջ չէր նայում։Թեհյոնը նկատեց,նստեց կողքին ու բռնեց ձեռքը։
֊Կանաչիկ,եթե չես ուզում...
֊Ուզում եմ,֊ընդհատեց ու նայեց աչքերի մեջ,֊բայց...
֊Ոչ մի բայց,ամեն ինչ լավ կլինի,ընդհամենը ուզում եմ,որ իմ տուն գաս։
Չոնգուկը աչքերը փակեց,սեղմեց Թեի ձեռքն ու խորը շունչ֊արտաշունչից հետո,ասաց.
֊Լավ...
Թեհյոնը լայն ժպտաց ու կանգնեց.
֊Դե...,֊հագուստները Չոնին տվեց։
Օմեգան նույնպես ժպտաց։
Հաջորդ վայրկյանին ալֆայի դեմքը զարմանքից քարացավ,իսկ սիրտը դուրս թռչեց՝տեսնելով,թե ինչպես է օմեգայի պոչը ոտքերի վերածվում։
Ու տեղնուտեղը հասկացավ,որ ականատես եղավ աշխարհի ամենագեղեցիկ երևույթին։
Մինչ Չոնգուկը հագնվում էր,ալֆան կլանված հետևում էր նրա ամեն մի շարժումին։
֊Վերջ,֊ասաց Չոնգուկը,երբ ավարտեց հագնվելը,֊գնա՞նք։
Թեհյոնը տեղից չշարժվեց,ձեռքն անցկացրեց,գրկեց օմեգայի գոտկատեղից ու իրեն մոտեցրեց։
֊Դու գիտեի՞ր,որ հրաշալիք ես,֊շշնջաց՝ աչքերի մեջ նայելով։Այնքան մոտ էին,որ մեկը մյուսի տաք շունչը զգում էր։
֊Ութերո՞րդ։
֊Առաջին...
Չոնգուկը նուրբ ծիծաղեց։
֊Աշխարհի ութերորդ,բայց իմ...առաջինն ու վերջինը...
Չոնգուկն ուզում էր խոսել,բայց բառերը խորտակվեցին համբույրի մեջ։Թեհյոնը մի ամբողջ օր էր սպասել,որ նորից դիպչի օմեգայի շուրթերին ու հենց օմեգային։Ու չի էլ պատկերացնում,թե մինչ հիմա ոնց է կարողացել առանց նրա ապրել։
֊Գնացինք,֊կտրվեց շուրթերից(չնայած չէր ուզում)։
Քայլեցին դեպի տները։Չոնգուկը բաց չէր թողնում ալֆայի ձեռքը,անընդհատ աջ ու ձախ էր նայում ու ամեն քայլից հետո ավելի էր մոտենում նրան,կարծես ուզում էր մի ամբողջություն դառնալ։
Թեհյոնը նկատեց կանաչիկի տարօրինակ պահվածքն ու իրեն մոտ քաշելով՝գրկեց ուսերից։
Հասկանում էր,որ վախենում է,որ առաջին անգամ է այսպես ազատ քայլում փողոցներով։
֊Մի անհանգստացիր ու մի վախեցիր,ես քեզ հետ եմ ուղղակի վստահիր ինձ։
Ու այսքանն էլ հերիք էր,որ Չոնի լարվածությունը գոնե մի փոքր անցնի։
Վստահում էր...
☆☆☆
֊Օհ,չէի պատկերացնում,որ այսքան մեծ է։
Զարմացած ասաց օմեգան՝շուրջը նայելով։
֊Դե այստեղ ապրում ենք ես, ծնողներս ու այս մի քանի ամիսը նաև եղբայրս ու իր ամուսինը։Հիմնականում ամեն մեկը իր սենյակը,լոգարանն ու աշխատասենյակն ունի,միայն հյուրասենյակն ու խոհանոցն է,որ,կարելի է ասել,բոլորինս է։
Ալֆան ցույց տվեց խոհանոցը,հյուրասենյակն ու դրան կից այգին։Չոնգուկը բերանը բաց ուսումնասիրում էր տունը,իսկ ալֆան՝ժպիտը դեմքին,ուսումնասիրում էր օմեգային։
Իր համար կարևոր էր,որ կանաչիկին դուր գա այն վայրը,որտեղ պետք է միասին ապրեն։
֊Գույներն այնքան հանգստացնող ու գեղեցիկ են,֊շշնջաց օմեգան՝ձեռքը սահեցնելով բաց շագանակագույն պատերի վրայով։Ամբողջ տունը  շագանակագույնի ու կանաչի  երանգներով էր ներկված։Բազմաթիվ ու բազմապիսի բույսերը զարդարում էին ամեն մի անկյունը։Գրքերը,պահարանները,սեղանը,աթոռները,բազմոցն ու ամեն ամեն ինչը,հարմարավետության զգացողություն էին տալիս օմեգային։
Շուրջբոլորը դրական աուրա կար։
֊Ուզում եմ քո սենյակը տեսնել։
Ալֆան բռնեց կանաչիկի ձեռքից ու երկրորդ հարկ տարավ։
Ամբողջ երկրորդ հարկը երեք <<թև>> ուներ՝աջ,ձախ և կենտրոնական։
֊Աջ կողմում ծնողներիս սենյակն է,մեջտեղում եղբորս,ես ձախ կողմում եմ <<ապրում>>,֊վերջին բառը ծիծաղելով և մատներով երևակայական չակերտներ ցույց տալով ասաց,֊այդ կողմից օվկիանոսն ավելի լավ է երևում։
Չոնգուկը ժպտաց։
Ալֆայի սենյակը ամբողջությամբ սպիտակ էր,երեք պահարանները(երկուսը մահճակալի երկու կողքերին և մեկը հագուստի մեծ պահարանը),երկու գրադարակները(մեկը կախված մահճակալի գլխավերևում,մյուսը մահճակալի կողքի պահարանի կողքին)ու մահճակալը բաց շագանակագույն էին։Մի քանի բնական բույսեր դրված էին պատուհանագոգերին։
֊Չէի կարծում,որ ինքդ էլ բույսեր սիրում ես,֊շոյեց դրանց տերևները՝նկատելով,որ փոշեհատիկ անգամ չկա։
֊Տան բոլոր բույսերն իմն են,֊նստելով մահճակալին ասաց ալֆան,֊մյուսներն այդքան էլ չեն սիրում ծաղիկներ։
֊Իրո՞ք,֊զարմացած նայեց Թեին։Վերջինս ժպտաց,֊անսպասելի էր։
Թեհյոնը ծիծաղեց ու պառկեց մահճակալին։
֊Կարո՞ղ եմ...
֊Կարող ես...
֊Հարցս անգամ չլսեցիր...
֊Քեզ ամեն ինչ կարելի է,֊աչքերը փակեց՝ձեռքերը խաչելով գլխի տակ։
Չոնգուկը փորձեց թաքցնել ժպիտը,բայց,գրողը տանի,չկարողացավ։
Սկսեց ուսումնասիրել ամեն ինչ,սկզբում բացեց հագուստի պահարանը ու դասավորվածությունից ապշեց։
֊Աստված իմ,հիմա եմ հասկանում,թե մայրիկն ինչու է ինձ անփույթ անվանում,ես այնքան թափթփված եմ,֊դառը քմծիծաղեց։
֊Դու յուրահատուկ ես,֊լսվեց ալֆայի խռպոտ ձայնը,որը ստիպեց օմեգային ժպտալ։
Փակեց պահարանն ու մոտեցավ գրադարակին,շոյեց գրքերն ու անկախ իրենից սկսեց կլանել գրքերի բույրը։
Թեն դա զգաց ու քմծիծաղեց։Ինքն էլ էր սիրում։
Մահճակալի կողքին դրված պահարանին նայելուց հետո Չոնգուկը ուրախ ճիչ արձակեց.
֊Դու այն պահե՞լ ես։
Ալֆան բացեց աչքերն ու նայեց օմեգային,ավելի ճիշտ նրա ձեռքին շողացող կանաչ խեցուն։
֊Մի րոպե,֊արագ նստեց,֊դա դո՞ւ էիր նետել։
Չոնգուկը լեզուն կծեց,հասկացավ,որ ինքն իրեն մատնեց։
֊Ներիր,֊ծիծաղեց,֊գլխիդ հարվածելու համար։
Թեհյոնը հառաչելով հետ ընկավ ու ձեռքերով դեմքը շփեց։
֊Չեմ հավատում,աստված իմ,Չոնգուկ...
Չոնգուկը ծիծաղեց,տեղը դրեց խեցին ու մահճակալի մյուս կողմն անցավ.
֊Այդ օրն այնքան տխուր էիր,ուզում էի ուրախացնել...
֊Քեզ մոտ ստացվել է...
֊Այո,և ես շատ ու...
Թեհյոնը գլուխը թեքեց,որ տեսնի,թե ինչու Չոնը խոսքի կեսից կանգ առավ ու նկատեց,թե ինչպես է օմեգան զարմացած նայում բացված դարակի պարունակությանը։
֊Թե,ի՞նչ են սրանք...
֊Գրողը տանի...

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя