🧜‍♂️ 16 🧜‍♂️

98 4 0
                                    

֊Անարդար է,ես նույնպես ուզում եմ նրան տեսնել։
Արդեն վեցերորդ անգամ կրկնեց Ջինն ու խիստ նայեց եղբորը։
Նոր էին տուն մտել,չէին էլ հասցրել տեղավորվել,երբ մեծ օմեգան պատմել էր,նախորդ օրվա ու Չոնգուկի մասին։Իսկ Ջինը,լինելով տեղեկությունն <<ադեկվատ>> ընդունող,չէր էլ թողել,որ հայրն ավարտի պատմությունը,աղջկան տվել էր Նամջունին ու սկսել էր պահանջել,որ իրեն նույպես ծանոթացնեն այդ Չոնգուկի հետ։
֊Հյոոոն,֊տանջված ձայնով ասաց Թեհյոնն ու բազմոցի բարձերից մեկով ծածկեց դեմքը։
֊Ոչ մի հյոն,վեր կաց ու ինձ իրենց տուն տար,֊ընտանիքը զարմացած նայեց օմեգային,֊այդպես չնայեք,֊ձեռքերը խաչեց կրծքին։
֊Ջին,սիրելիս,չե՞ս կարծում,որ երեկոյան յոթը այդքան էլ հարմար ժամ չէ հյուր գնալու համար,֊փոքրիկ Ջիսույի հետույքին տմբտմբացնելով ասաց Նամջունը։
֊Ոչ,֊հաստատակամ էր։
֊Նա հետծննադբերական դեպրեսիայի մեջ է,֊ամուսնու ականջին շշնջաց ընտանիքի մեծ ալֆան,֊բայց այդ դեպրեսիան ինչո՞ւ է այսքան շուտ սկսել։
֊Սա դեպրեսիա չէ սիրելիս,սա մեր Ջինի բնավորությունն է,֊շուրթերը իրար սեղմեց ու նայեց որդուն,ով իր խոսքերով փոքր եղբորը տանջամահ էր անում։
֊Լավ,֊հանկարծակի բարձր տոնով ասաց Թեն,֊վեր կացեք,֊կանգնեց։
Բոլորը,նույնիսկ Ջինը,բերանները ու աչքերը կլորացրած նայեցին ալֆային։
֊Ըըը,Թե համոզվա՞ծ ես,֊Ջինն էր։
֊Ջին,եթե հենց հիմա հետույքդ բազմոցից չկտրես ու հետևիցս չգաս,երդվում եմ...
֊Լավ,լավ,֊ձեռքերը առաջ պարզեց,թե բա հանձնվում է,֊գալիս եմ։
֊Դուք նույնպես,֊նայեց ծնողներին։
֊Մենք է՞լ,֊զարմացավ օմեգան։
֊Վեր կացեք...
Բոլորը,բացի Նամջունից,ով պետք է աղջկա հետ մնար, լուռ կանգնեցին,բարկացած Թեհյոնին հակաճառելը հավասար է ինքնասպանության։
Տնից դուրս գալուց միայն մի միտք էր Թեհյոնի գլխում.
<<Հուսով եմ կներես ինձ կանաչիկ>>։
☆☆☆
Չոնը պառկած էր իրենց քարին,երբ հետևում ոտնաձայներ լսեց։Ժպտաց ու պտտվեց,բայց հաջորդ վայրկյանին փոշմանեց...որ ծնվել է։
Ափին,մեղավոր հայացքով կանգնել էր Թեհյոնը,իսկ նրա հետևում ապուշ կտրած կանգնել էին ալֆայի ընտանիքի անդամները։
֊Թե...
֊Ներիր,֊շուրթերը սեղմեց,ապա խորը հոգոց հանեց ու շարունակեց,֊Ջինն ինձ սպանելու էր,եթե քեզ հետ չծանոթացնեի։
֊Բայց,֊Չոնգուկը հազիվ էր զսպում իրեն,որ լաց չլինի,դիմացինների հայացքները...,֊այս վիճակում...
֊Չոնգուկ,֊նորից անունով դիմեց...բարկացած էր,֊դու իմ օմեգան ես,այն մարդն,ում սիրում եմ,֊չէր էլ նայում ընտանիքին։Չնկատեց հոր՝ալֆայի թույլ ժպիտը,բայց դա նկատեց Չոնգուկն ու բերանում եղածը կուլ տվեց,֊քո պոչը,քո այս կյանքը քո մի մասնիկ են ու մեր հանդիպման օրվանից իմը նույնպես,֊պտտվեց ու նայեց ծնողներին ու եղբորը,֊ու եթե նրանք չեն ընդունելու քեզ,ապա թող մոռանան նաև իմ մասին։
Լռություն տիրեց։Չոնը չէր շնչում,իսկ Թեն հաստատակամ նայում էր դիմացիններին։
Ծնողները նայեցին իրար,կարծես հայացքներով զրուցեցին ու նորից իրենց որդուն նայեցին։Միայն Ջինն էր,որ կարծես արձան լիներ,բերանը բաց ուսումնասիրում էր Չոնի պոչը։
Ու հենց նա էլ եղավ լռությունը խախտողը.
֊Ես քո...
֊Ջի՛ն,֊լսվեց միանգամից երկու ծնողների ձայները։
֊Այ քեզ...,֊բառերը դուրս գալ չէին կարողանում,֊Աստված իմ նա...եղբորս օմեգան ջրահարս է,֊Չոնգուկը աչքերը փակեց։Ալֆայի ծնողների աչքերից կարելի էր հասկանալ,որ ընդունում են,իսկ Ջինը...,֊ես նույնպես ուզում եմ գրողը տանի...
Չոնը աչքերը բացեց ու զարմացած նայեց Ջինին։
֊Ի՞նչ...
Թեհյոնը բարձր ծիծաղեց,իսկ ծնողները աչքերը պտտեցրին։
֊Ես արդեն կասկածում եմ,որ նրանք մեր որդիներն են,֊ասաց օմեգան ու ծիծաղող Թեհյոնին մի կողմ հրեց,֊Չոնգուկ,տղաս,֊քարի առկայությունը չէր խանգարում,ձեռքը վեր պարզեց ոււ բռնեց օմեգայի ձեռքը,֊այնքան գեղեցիկ ես,֊ժպտաց։Չոնը կարմրեց,֊կանքումս մեկ անգամ եմ ջրահարս տեսել,փոքր էի,լավ չեմ հիշում,գիտեյի,որ օվկիանոսի խորքերում ապրում են,բայց երբեք չէի մտածի,որ նրանցից մեկը ընտանիքիս անդամը կդառնա։
֊Նախ Թեն,հիմա էլ դո՞ւ,֊լսվեց Ջինի ձայնը,֊երդվում եմ լաց կլինեմ հիմա։
Թեհյոնը նորից ծիծաղեց։
֊Ամուսինս ճիշտ է,֊մեծ ալֆան էր,֊ամաչել կամ վախենալ պետք չէ,դու շատ գեղեցիկ ես։
֊Շնորհակալ եմ,֊շշնջաց Չոնգուկն ու մաքրեց արցունքի կաթիլները,֊շնորհակալ եմ...
֊Հեյ,֊Ջինը արմունկով թույլ հարվածեց եղբոր կողոսկրերին ու շշնջաց,֊նա լավիկ է,֊Թեհյոնը հպարտ ժպտաց,֊արդեն քնե՞լ ես հետը,֊ժպիտն իր տեղը միանգամից զիջեց վրդովմունքին։
֊Հյոոոն...
֊Ուղղակի հետաքրքիր է...
Թեն հարվածեց ճակատին։
֊Աստված իմ։
☆☆☆
֊Պատկերացնո՞ւմ ես,երկաար,կանաչ պոչ...
Ջինը նայում էր Ջիսույին ու խոսում։
֊Շնորհավորում եմ եղբայր,֊Ջունը տմբտմբացրեց Թեհյոնի ուսին։Վերջինս ժպտաց։
Ծնողներն արդեն քնել էին,իսկ իրենք նստել էին հյուրասենյաի բազմոցին ու զրուցում էին։
֊Ինձ մի բան է հետաքրքիր,֊Ջինը նայեց եղբորը։
֊Սկսվեեեց,֊քթի տակ ասաց Նամջունն ու վեր կացավ,֊ես գնում եմ քնելու։
֊Նամ...հեյ,֊Թեհյոնը ուղղվեց ու վախեցած նայեց Նամջունին,֊ինձ մենակ մի թող խնդրում եմ,ուղեղս Ջինի հարցերին պատրաստ չէ...
Նամջունը ուսերը թոթվեց ու բարձրացավ երկրորդ հարկ։
֊Դավաճան,֊մռթմռթաց ու նայեց եղբորը,ով ժպիտը դեմքին սպասում էր,֊ընդհամենը մեկ հարց,բայց նորմալ հարց հյոն,նոր֊մալ...
֊Ջրահարսերը զուգարան գնո՞ւմ են...
֊Աստված իմ,֊կանգնեց ու Ջինի քրքիջի ներքո՝վազեց երկրորդ հարկ։

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя