🧜‍♂️ 2 🧜‍♂️

106 8 0
                                    

֊Ինչո՞ւ նման բան արեցիր,֊ծիծաղից ամբողջ մարմինը ցնցվում էր ու ջրի մակերևույթին պղպջակներ առաջացնում։
֊Մի՞թե զվարճալի չէր,֊պատասխանեց կողքին լող տվող օմեգան։Քթի տակ ծիծաղում էր ու պտույտներ գործում ընկերոջ կողքին։Կանաչ,երկար ու պսպղուն պոչը վարժ ու արագ շարժվում էր օվկիանոսում,խաղում էր ալիքների հետ։Նույն գույնի աչքերը փայլուն էին,նրանցում արտացոլվում էր լիալուսինը,֊աաախ Չիմին,֊մտածկոտ մրմնջաց,֊միայն նրա դեմքի զարմացած,ապա երջանիկ  արտահայտությունը տեսնելու համար պատրաստ եմ հազարավոր խեցիներ հավաքել ու նրան նվիրել։
֊Նվիրե՞լ,֊աչքերը պտտեցրեց ու ձեռքով այնպես հարվածեց ջրի մակերևույթին,որ կաթիլները օդ բարձրացան,֊դու խեցիով նրա գլխին հարվածեցիր,ու,աստծու սիրուն,եթե հազարավոր խեցիներ նույն ձևով նրան նվիրես,ապա խեղճը ամենաքիչը ուղեղի ցնցում կստանա։
Կանաչաչյան վրդովված նայեց մանկության ընկերոջը,բայց խիստ հայացքը երկար պահել չկարողացավ։Ափում գտնվող անծանոթի դեմքը աչքերի առաջն էր հայտնվում ու ստիպում ժպտալ։
֊Լավ Չոնի,ինչո՞ւ հենց այդ խեցին գցեցիր,ասում էիր,որ այն շատ թանկ է քեզ համար։
Չոնգուկը,հանգիստ մնալ չկարողանալով,սուզվեց,պտույտ գործեց Չիմինի շուրջն ու նորից ջրի մակերևույթին հայտնվեց։
֊Ես համարյա ամեն օր նրան տեսնում եմ,֊պատասխանեց ու մեջքի վրա պառկեց ջրի երեսին,֊նրա հայացքն այնքան դատարկ է,ժամանակ առ ժամանակ ցավով լցված։Ժպտում է,բայց կեղծ,կարծես միայն մարմինը լինի,իսկ հոգին...,֊ուղղվեց ու նայեց Չիմինին,֊Չիմի,նրա հոգին գողացել են...չգիտեմ,թե ով կամ ինչն է դա արել,բայց այն գտնել ու հետ վերադարձնել է պետք,֊նուրբ ժպտաց,֊այդ խեցու մեջ այնքան սեր ու ջերմություն եմ դրել,այնքան զգացմունք ու դրական էմոցիա եմ դրել...ես խեցու միջոցով այդ ամենը նրան էի ուզում փոխանցել։
Չիմինը մեղմ,եղբայրական սիրով լի հայացքով նայեց դիմացինի միամիտ աչքերին։Դրանց կանաչը առաջին հայացքից խորամանկություն ու անվստահություն կարող է ներշնչել ցանկացածին,բայց նրան ճանաչողները,նրա հետ մեծացողները այդ կանաչի մեջ անսահմանություն ու անվերջանալի նրբություն են տեսնում։
֊Ինչքան միամիտ ես Չոնգուկի,֊ձեռքը բարձրացրեց ու դիմացինի ճակատին ընկած սև վարսերը ականջի հետևը գցեց,֊մարդու հոգին գտնել ու իրեն վերադարձնել չի լինում,կոտրված հոգին բուժելն ու երջանկությամբ լցնելն այնքան բարդ է,մանավանդ,երբ այդ մարդն ինքը չի ուզում ու թույլ չի տալիս,որ իրեն բուժեն։
Չոնգուկի շուրթերի ծայրերը ցած ընկան,դեմքը թույլ խոժոռվեց,այնպես,ինչպես խոժոռվում են ֆիզիկական ցավից։
Չիմինը տմտմբացրեց ընկերոջ ուսին,թույլ համբուրեց այտն ու ջրի տակն անցավ։
Չոնգուկը մելամաղձոտ հայացք գցեց ջրի խորքը,հետո հայացքը բարձրացրեց դեպի լուսին։
֊Դու ինձ միշտ ուժ ես տալիս,որ առաջ շարժվեմ,օգնում ես հաղթահարել ամեն դժվարություն ու փայլել,֊արցունքի առաջին կաթիլը գլորվեց կարմրած այտի վրայով,֊նրան էլ օգնիր խնդրում եմ...
Թույլ ժպտաց,օդային համբույր ուղարկեց արծաթագույն արբանյակին ու ջրի տակն անցավ...

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя