🧜‍♂️ 5 🧜‍♂️

95 4 0
                                    

Երեկոյան,ինչպես որոշել էր,ափ գնաց։Ժամը համարյա ութն էր լինում,արևի նարնջագույն սկավառակը քիչ֊քիչ թաքնվում էր օվկիանոսի մեջ։Երկինքը ներկվել էր միանգամից մի քանի գույներով,
խառնվել էր ջրի կապույտին ու ֆանտաստիկ տեսարան ստեղծել։
Թեն նայեց երկնքին,
մայրամուտին,ապա ջրին ու աչքերը փակեց։
֊Խնդրում եմ...միայն թե տեսնեմ նրան...
Ափ եկած մարդկանց մեծամասնությունը իրերն էր հավաքում,որ լքի տարածքը,որոշները նստել էին ու վայելում էին մայրամուտը,մյուսները խաղում էին,մի քանի հոգի լողում,բայց ոչ մեկը Նա չէր,Նրա կանաչ աչքերը չէին փայլում ու չէին լուսավորում շուրջբոլորը։
Սկսեց քայլել,ուզում էր գնալ հեռու,այնտեղ,որտեղ մարդ չկա,այնտեղ,որտեղ մենակ կմնա ինքն իր մտքերի,օվկիանոսի ու գունավոր երկնքի հետ։
Կոշիկները հանեց ու մոտեցավ ջրին։Ալիքները գալիս ու զարնվում էին բոբիկ ոտքերին,խուտուտ էին տալիս,բայց ծիծաղել,նույնիսկ ժպտալ չէր ուզում։
Մտքերով ընկած հասավ այն վայրը,որտեղ ոչ ոք չէր համարձակվում ոտք դնել։Մեծ,ժայռերից պոկված  քարաբեկորները ընկել էին ավազների մեջ,ալիքները դրանց բախվելով՝օդ էին բարձրանում ու ջրով ողողում տարածքը։Ժայռից անընդհատ քարեր էին պոկվում՝ջուրն ու մյուս քարերի վրա ընկնում,ու մի անուշադրիր քայլ և կարող է կյանքիդ վերջին քայլը լինել։
Ալֆային կարծես չէր էլ հուզում,որ կարող է քարերի կամ կատաղած ալիքների զոհը դառնալ։Բարձրացավ մի մեծ քարի վրա,կոշիկները նետեց հատակին,ձեռքերը գրպանները դրեց ու աչքերը փակեց։
Մտքերի հոսքը դադարել էր, նորից դատարկություն էր և՛ գլխում,և՛ հոգում...
Մի մեծ ալիք եկավ ու զարնվեց քարին,ամբողջությամբ թրջեց ալֆային,ում դեմքի ոչ մի մկան չշարժվեց,բայց,երբ ոտքին հպում զգաց,արագ բացեց աչքերն ու ներքև նայեց։
Ժպտացող կանաչ աչքերը իրեն էին նայում,թմբլիկ շուրթերը ժպտում էին՝ի ցույց դնելով սպիտակ ու գեղեցիկ ատամները։
֊Կանաչի՞կ,֊ասել,որ Թեն ապշած է,նշանակում է ոչինչ չասել։
Օմեգան նստած տեղից կանգնեց ու դեմքը ջրից մաքրելուց հետո,նորից ժպտաց։
֊Այդ ինչպե՞ս,֊շշնջաց Թեն։Զարմացած մե՛կ օմեգային էր նայում,մե՛կ օվկիանոսին,բայց գլխում ոչ մի ադեկվատ միտք չէր ծագում։
Ջուրն այս հատվածում խորն էր, ալիքի արագությունը՝մեծ,ինչպե՞ս հայտնվեց քարի վրա,առանց որևէ վնասվածքի։
Մինչ ալֆան շոկի մեջ էր,օմեգան քթի տակ ծիծաղելով նստեց։
֊Նստիր,֊բռնեց ալֆայի ձեռքից ու ներքև քաշեց։Վերջինս ձեռքերի հպումից ուշքի եկավ ու արագ նստեց։
Դիմացինից աչքը կտրել չէր կարողանում,այնքան գեղեցիկ էր,մանավանդ արևի վերջին շողերի ներքո...
֊Ինչո՞ւ կանաչիկ,֊հարցրեց օմեգան։
֊Աչքերդ,֊միակ բառը,որ կարողացավ արտաբերել։
Օմեգան ծիծաղեց ու մազերը ճակատի վրայից հետ գցեց։
֊Միայն աչքե՞րս,֊շշնջաց,֊բա որ պոչս տեսնես...
Ալֆայի հոնքերը իրար մոտենալով՝քթի վերևի հատվածում մի մեծ կնճիռ ստեղծեցին։
֊Պո՞չդ,֊հայացքը,անկախ իրենից,օմեգայի հետույքի վրա կանգ առավ,֊ի՞նչ պոչ։
Օմեգան նորից ծիծաղեց,ալֆայի դեմքի արտահայտությունը զվարճացնում էր։
֊Ձկան,֊որոշեց կատակել։
֊Ի՞նչ,֊Թեն ավելի խճճվեց։
Չոնգուկն այլևս իրեն զսպել չկարողացավ,այնքան բարձր ծիծաղեց,որ ափին գտնվող մարդիկ հաստատ լսեցին։
Թեն նստել ու ոչինչ չհասկացող հայացքով նայում էր դիմացինին։Չգիտեր,զարմանա՞ օմեգայի ասածներից,թե հիանա նրա գեղեցկությամբ ու զրնգուն ձայնով։
֊Աչքերդ հիմա դուրս կթռչեն,֊ծիծաղի միջից ասաց օմեգան,֊ջրահարսի պոչի մասին է խոսքս...
֊Հաաաա,֊ասաց Թեն ու թույլ ժպտաց։Իսկ,երբ հասկացավ լսածի իմաստը քարացավ՝աչքերը ու բերանը կլորացրած նայեց օմեգային,֊դու...
֊Այո այո,֊հպարտությամբ ասաց Չոնգուկը ու ժպտաց։
֊Չեմ հավատում,֊շշնջաց ալֆան՝ստիպելով Չոնի ժպիտին կորել։
֊Ինչպե՞ս թե։
Թեհյոնը ոչինչ չասաց։Ուշադիր նայում էր դիմացինի աչքերի մեջ ու փորձում ինչ֊որ բան հասկանալ։
Մի քանի րոպե լուռ իրար նայելուց հետո,Թեհյոնը կանգնեց։
֊Ես լողալ չգիտեմ...
Օմեգան չէր հասցրել լսածը մարսել,երբ տեսավ,թե ինչպես է ալֆայի մարմինն անհետանում օվկիանոսի ջրում։
֊Լողա՞լ...,֊շշնջաց ու վախեցած նայեց ջրին։Ապա արագ վեր կացավ ու նետվեց օվկիանոսը։
Թեն,չէր ստել,իրոք լողալ չգիտեր։Փորձում էր ջրի մակերևույթ բարձրանալ,բայց վախից ու շփոթվածությունից չէր կարողանում,մարմինն իրեն չէր ենթարկվում։Զգում էր,որ խորտակվում է,աչքերը քիչ֊քիչ փակվում էին,բայց հանկարծ,ինչ֊որ մեկը գրկեց նրա գոտկատեղից ու վեր հանեց։
Ջրի երեսը դուրս գալուց հետո,գրկեց իրեն փրկողի պարանոցն ու սկսեց ագահաբար օդ կուլ տալ։
Հետո նայեց փրկչին,օմեգան էր...
Չոնգուկի դեմքը սառն էր,ոչ մի էմոցիա...
Լողաց դեպի քարերը ու օգնեց,որ Թեն նստի դրանց վրա։
Ալֆան տրորեց աչքերն ու հայացքն իջեցրեց դեպի օմեգայի....ոտքե՞րը։
Պոչ էր,երկար,կանաչ,պսպղուն...
Իսկական պոչ...
֊Պոչդ...
Շշնջաց ու նայեց դիմացինի աչքերին։Օմեգան հենվեց ալֆայի ծնկներին,պոչը վեր բարձրացրեց՝ջրից դուրս հանելով։
֊Այո...,֊ասաց,ձայնից կարելի էր հասկանալ,որ նեղացած է,կամ էլ բարկացած,֊ես քեզ չէի ստում,ես երբեք չեմ ստում,֊խիստ նայեց ալֆային,֊խնդրում եմ այլևս նման բան չանես։Կարող էիր խնդրել,որ ցույց տամ,նույնիսկ կարող էիր պահանջել,բայց...,֊աչքերը փակեց ու խորը շունչ քաշեց,֊ինչո՞ւ ես կյանքդ վտանգի ենթարկում,այն քեզ համար արժեք չունի՞,֊ձայնի տոնը բարձրացավ՝ստիպելով ալֆային սարսռալ։
֊Ես...,֊իրեն երբեք այսքան հիմար չէր զգացել։
֊Եթե կյանքդ քեզ համար ոչ մի նշանակություն չունի,հիշիր,որ այն կարևոր է քեզ սիրող մարդկանց համար,գոնե հանուն նրանց քեզ մի կործանիր...
Պտտվեց ու հեռու լողաց։
֊Հեյ...,֊Թեն կանգնեց ու դողացող ձայնով ասաց,֊մի գնա...
֊Անունս Չոնգուկ է,֊առանց ալֆային նայելու ասաց օմեգան։Զգում էր,որ այս պահին նրա կողքին մնալ չի կարող,դրա համար շշնջաց,֊բարի գիշեր...
Թեն դեռ երկար նայեց այն կետին,որտեղ անհետացել էր օմեգան։
Չոնգուկ...
Ընդհամենը մի անուն ու հազարավոր էմոցիաներ...
֊Ներիր կանաչիկ,այլևս նման բան չի կրկնվի,֊շշնջաց,թույլ ժպտաց ու քարի վրայից զգույշ իջնելով՝դեպի տուն քայլեց։

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя