🧜‍♂️ 11 🧜‍♂️

84 3 0
                                    

֊Նա նման է Նամջուն հյոնին։
֊Այ քեզ բան,նա իմ երեխան էլ է,ինչո՞ւ են բոլորը միայն Ջունին նմանեցնում։
Հիվանդասենյակով մեկ տարածվեց Կիմերի ընտանիքի քրքիջը։Միայն Ջինն էր,որ վրդովված դեմքով մե՛կ գրկում պառկած փոքրիկին էր նայում,մե՛կ ընտանիքի անդամներին։
֊Այո,բայց նա ավելի շատ...
֊Հերիք է,այլևս ոչինչ չեմ ուզում լսել,֊բարկացավ ու թույլ հարվածեց կողքին նատած Նամջունին,֊գնա և աչքիս չերևաս։
Խեղճ Նամջունը ծանր հոգոց հանեց,համբուրեց աղջկա,ում անունը Ջիսու էին դրել, փոքրիկ ու նուրբ ճակատը ու դուրս եկավ հիվանդասենյակից։Գիտեր,որ օմեգային հակաճառել չի կարելի,դեռ ապրել էր ուզում։
֊Հյոն դու շատ դաժան ես,֊ասաց Թեհյոնն,ով նստած էր եղբոր մյուս կողքին։
Ջինը մեղավոր նայեց եղբորը ու շրթունքները կծոտելուց հետո շշնջաց.
֊Ասա թող գա խնդրում եմ։
Թեհյոնը քմծիծաղեց ու կանգնեց,բայց չէր հասցրել դռանը մոտենալ,երբ Նամջունը ինքը հետ եկավ։
֊Հիմա կարո՞ղ եմ գալ։
֊Ըհմ...
֊Նրանց դրամայից սիրտս խառնում է,֊Թեն դեմքը ծամածռելով նստեց ծնողների կողքին,֊ոնցոր դպրոցականներ լինեն...
֊Այ,երբ որ սիրահարվես ու ինքդ քո դրաման ունենաս,այ այդ ժամանակ կխոսենք փոքրիկ փսլնքոտ,֊մռթմռթաց Ջինը։
֊Իմ դրաման վարդագույն չէ,այն կարմիր է ու կանաչ,֊զգաց,որ հիմարություն դուրս տվեց,բայց խոսքերը հետ չվերցրեց,֊մենք կրքոտ ենք,֊հիշեց կանաչիկին...կարոտում էր։
֊Մի րոպե,մի րոպե,եղբայրս սիրահարվե՞լ է,֊Ջինը աղջկան ամուսնուն տվեց ու զարմացած նայեց եղբորը։
֊Այո՞ տղաս,֊հարցրեց հայրը՝օմեգան,֊ես էլ մտածում էի,թե Ջիսուի համար են փայլում աչքերդ։
֊Նրա աչքերը արդեն մի քանի օր է այնպես են փայլում,որ կկուրանաս,եթե երկար նայես,֊խոսքի մեջ ընկավ մեծ ալֆան(հայրը),֊չեմ պատկերացնում,թե ինչպես չեք նկատել։
Թեհյոնը իրենից գոհ,հենվեց բազմոցի թիկնակին,ոտքերը լայն բացեց,ձեռքերը խաչեց կրծքին ու լեզուն մի փոքր դուրս հանեց՝քմծիծաղելով։
֊Օհո,֊Նամջունն էր,֊ո՞ւր է մեր ամաչկոտ Թեհյոնը,հմ...
֊Օվկիանոսում խեղդվել է,֊ասաց Թեհյոնը ու Ջինի հայացքը նկատելով՝ ձեռքերը վեր հանեց,֊ներիր...
֊Հիմար...
֊Ի դեպ,֊ալֆան պտտվեց ու նայեց ծնողներին,֊այսօր երեկոյան և գիշերը ի՞նչ պլաններ ունեք։
Մեծերը զարմացած իրար նայեցին։
֊Ոչ մի՞,֊անհամարձակ ասաց մեծ օմեգան։Ավելի շատ հարց էր,քան պատասխան։
֊Ես ձեզ համար ֆիլմի տոմս եմ գնել,ռեստորանում սեղան եմ պատվիրել և հյուրանոցում համար եմ ամրագրել,֊ամեն բառից հետո ներկաների բերանները ավելի լայն էր բացվում։
֊Թեհյոն,֊ուշքի եկավ մեծ ալֆան,֊ինչո՞ւ։
֊Ի՞նչ կա մտքիդ տղաս,֊օմեգան փորձում էր տողատակերը կարդալ։
֊Օհ,գրողը տանի,ուղղակի տուն մի եկեք լա՞վ,֊ասաց Թեհյոնը ստիպելով Նամջունին բռնել որովայն ու լիաթոք ծիծաղել,֊մի՛ ծիծաղիր,դու նույնպես։
֊Չէի էլ պատրասվում,իմ ամուսինն ու աղջիկն այստեղ են,չեմ պատրաստվում նրանց թողնել ու տուն գալ,֊համբուրեց Ջինի ճակատը։
֊Նա հաստա՞ տ մեր տղան է,֊ամուսնու ականջին հարցրեց մեծ ալֆան ու կասկածամտորեն նայեց որդուն։
֊Հույս ունեմ՝այո։
Թեհյոնը գրպանից հանեց տոմսերը ու տվեց ծնողներին։
֊Հիմա արագ տուն գնացեք,փոխեք ձեր հագուստներն ու...դեպի հիանալի ժամադրություն,ռոմանտիկ ընթրիք ու կրքոտ գիշեր,֊ժպտաց,ապա լրջացավ,֊խնդրում եմ պահպանակ կօգտագործեք,չեմ կարծում,թե այս տարիքում երեխա ունենալը լավ միտք է...
Ծոծրակին հարվածները իրենց սպասեցնել չտվին,սկզբում օմեգայի,ապա ալֆայի կողմից երկու հարված ստացավ ու ծիծաղեց։
Քթների տակ ծիծաղում էին նաև Ջինն ու Ջունը։
֊Անամոթ երեխա,֊ասաց օմեգան ու կանգնեց,֊ժամադրությունների տարիքից անցել ենք։
Թեհյոնը լարվեց։
֊Իսկ ես համաձայն եմ,֊ոտքի կանգնեց մեծ ալֆան,֊գնա՞նք։
֊Հեյ,֊օմեգան փորձեց հակաճառել,բայց չհասցրեց,ամուսինը նրան հրեց դեպի դուրս ու Թեհյոնին աչքով տալուց հետո,ինքն էլ դուրս եկավ։
֊Նրանք զվարճալի են,֊ծիծաղելով ասաց Նամջունը։
Ջինը ծիծաղելուց հետո,ժպիտը դեմքին նայեց եղբորը.
֊Այնքան ուրախ եմ,որ նորից ժպտում ես...անկեղծ։
Թեհյոնը գլուխը կախեց։
֊Իրոք սիրահարվել ե՞ս,թե ժամանակավոր է։
֊Սիրում եմ,֊հաստատակամ։Սիրում էր,ոչ թե սիրահարվել էր,֊շատ քիչ ժամանակ է անցել մեր ծանոթությունից,բայց առանց այդ հրաշքի կյանքս չեմ պատկերացնում։
֊Ուրախ եմ քեզ համար Թե,հուսով եմ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի,֊Թեհյոնը մոտեցավ մեծ եղբորն ու բռնեց ձեռքը։
֊Շնորհակալ եմ։
֊Իսկ մեզ այդ հրաշքի հետ ե՞րբ ես ծանոթացնելու։
֊Կծանոթացնեմ,անպայման կծանոթացնեմ,֊համբուրեց եղբորը,հետո Ջիսույին(մի քանի անգամ),ապա հոտոտեց ու ուղղվեց,֊իսկ հիմա գնամ,հայրիկենց տանից հանել է պետք,֊ծիծաղեցին։
֊Ի՞նչ կա մտքիդ,֊ծիծաղի միջից ասաց Ջինը,բայց Թեհյոնը ոչինչ չասաց,միայն աչքով տվեց ու դուրս եկավ։
Թե ինչ կար մտքին,միայն ինքը գիտեր...

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя