Ճռռոցով գրադարանի հին կաղնու դուռը բացեցից և նայեցին Նամջունին' ով նստած էր գրասեղանի հետևում, գլուխը խրած գրքի վրա։ Նամջունը այնքան կենտրոնացած էր, որ չնկատեց թե ինչպես Չոնգուկը և Ջինը եկան և նստեցին իր դիմաց։
Մազերի փունջն ընկած էր նրա աչքին: Ջինը նայեց և այդ մազերը խցկեց ականջի հետևում: Նամջունը կարմիր դեմքով նայեց վեր, և Ջինը քաղցր ժպտաց նրան։
<<Քեզ շատ ես ծարաբեռնում, քեզ հանգիստ է պետք>>բարկանալով խոսեց Ջինը։
Զարկոցով' կրկին բացեցին գրադարանի դուռը և հուզված Թեհյոնը գոռաց.
<<Ես ձեզ արյուն եմ բերել, դուք այնքան մռայլ տեսք ունեք, թարմանալը հաստատ չէր խանգարի >>
Պղնձե սկուտեղը դնելով սեղանին արյամբ լի բաժակները դրեց նրանց դիմաց։ Ջինը բաժակը առաջ դրեց և ստիպեց, որ Նամջունը խմի, բայց նա առաջինը խմեց։ Նամջունը
ավելի համառ գտնվեց։<<Բժիկը ի՞նչ ասեց>>ծանր լռությունը խախտեց Չոնգուկը։
<<Որ հուզվել չի կարելի, պտուղը զարգանում է իր բնական հունով, ամեն բան կարգին է>> պատասխանեց Նամջունը և Ջինին ժպտաց։
<<Ես ուրախ եմ ձեզ համար>> բացականչեց Թեհյոնը։
<<Չոնգու՛կ, դու գնալու՞ ես>>հարցրեց Նամջունը նայելով նրա սառած դեմքին։Նա գլխով արեց, որից անհանգստացած Թեհյոնը նրա դաստակը բռնեց։
<<Այսօր երեկոյան զորքս անցկացնելու եմ>>պատասխանեց Չոնգուկը։
Դուռը ևս մեկ անգամ բացվեց այս անգամ Յունգին էր։ Նա զննողական հայացքով էր բոլորին նայում և այդպես առաջ գալով կագնեց Ջինի առջև։
<<Կարո՞ղ եմ քեզ մի բան խնդրել>>Բոլորը զարմացան լսելով Յունգիից այդ խոսքերը, Յունգին ինքն էլ մի փոքր զարմացավ։ Յունգիի հպարտությունը երբեք թույլ չի տվել ինչ֊որ մեկից բան խնդրել, բայց այս իրավիճակը լրիվ այլ էր դա իրեն չէ, որ պետք էր այլ Ջիմինին։
Ջինը մի թեթև գլխով արեց։ <<Կարո՞ղ ես գնալ Ջիմինի մոտ, նա այնտեղ մենակ է։ Ես սիրով կմանայի ուղղակի գործեր ունեմ։<<Այո՛ իհակե ես հիմա կգնամ >> համաձայնեց Ջինը և ձեռքի բաժակը դրեց սեղանին։
<<Լարվա՞ծ ես>>հարցրեց Չոնգուկը
<<Այդքա՞ն ակնհայտ է>>
YOU ARE READING
Սև Հայելի
VampireԱլֆաների և օմեգաների անհետացումից անցել է 100 տարի։ Այժմ նման տեսակներ կարելի է գտնել միայն գրքերում։ Ծնված > մի աշխարհում, որտեղ գոյություն ունեն միայն բետաներ և գամմաներ։ Սև հայելի Սկիզբ' 16.06. 2023 Ժանր'դրամա, մելոդրամա, սարսափ, յաոյ Հեղինակ։ֆիկ...