[2 շաբաթ առաջ: Էլենը և Միհրանը գնում էին Դիլիջան]
-Էլեն դու իրո՞ք իմ մասին այդ կարծիքին ես,-Միհրան
-Միհրան, հոգեբանը ասաց չքննարկել դա,-Էլեն
-Իսկ ես չեմ կարող չխոսել քո ասածների մասին,-Միհրան
-Ես չեմ պատասխանի քեզ,-Էլեն
-Լավ, լռի դու չհասկանալով քանդում ես այն ինչը փորձում ենք փրկել,-Միհրան
-Փորձում եմ փրկել,-Էլեն
[Կարինեն և Արմանը եկել էին Սևան: Նստած էին մեքենայի մեջ]
-Այստեղ Լիկայի թղթերն են,-Արման
-և՞,-Կարինեն բացեց թղթապանակը
-Այստեղ բարեկամներ չունի, փոքրուց ապրել է Եվրոպայում, բայց կոնկրետ երկրում 2 տարուց ավել չեն ապրել, մայրը բժշկուհի է, իսկ հայրը երաժիշտ,-Արման
-Դեռ հետաքրքիր բան չկա,-Կարինե
-Հետաքրքիրը այն է, որ այս ամենը սուտ է,-Արման
-Այսի՞նքն,-Կարինե
-Էլենը և նա ընկերուհիներ են, հարց որտեղի՞ց Էլենին նման կապեր,-Արման
-իհարկե, նա Դիլիջանում է համալսարան գնացել, ուր մնաց Եվրոպայում ընկերուհի,-Կարինե
-Բինգո,-Արման
-Ուրմեն Լիկան Դիլիջանից է և ես կճշտեմ ով է նա, բայց մեկ ա չհասկացա թե ինչի ենք այստեղ,-Կարինե
-Պատճառը մեկն ա' ահա,-Արմանը նայեց դեպի ռեստորանը
[Նրանք տեսան թե ինչպես ներս մտավ ռեստորան]
-Լիկան,-Կարինե
-Այո Լիկան,-Արմանը ժպտալով
[Լիկան եկել էր հանդիպման Աբգարի հետ]
-Ինձ պետք ա դու մի գործ անես,-Լիկա
-Ի՞նչ գործ,-Աբգար
-Երբ գա ժամանակը պետք ա Էլենին նկարես մի տղայի հետ, բայց այնպես որ թվա թե միասին են,-Լիկա
-Ոնց-որ միշտ ասա էլի,-Աբգար
[Որոշ ժամանակ անց Լիկան դուրս եկավ, իսկ Արմանը և Կարինեն ներս մտան ռեստորան]
-Մեզ ասեք, թե այս աղջիկը ո՞ւմ հետ էր նստած ճաշում,-Կարինեն ցույց տվեց Լիկայի նկարը
-Այն տղամարդու,-Աշխատողը ժպտալով ցույց տվեց Աբգարին, ով խմում էր թեյը նայելով Սևանին:
-Արման, գնդակը մեր մոտ ա,իմացի ամեն ինչ այդ տղամարդու մասին,-Կարինե
-Վստահ եմ նա մեզ շատ բաներ կպատմի,-Արման
[2 շաբաթ անց: Միհրանը քայլեց դեպի լոգարան, ուր տանում էին հետքերը]
-Բացե'ք դուռը,-Միհրանը ծեծում էր դուռը, բայց մարդ չկար
-Բացեք, թե չէ կկոտրեմ,-Միհրանը բղավեց
-Պետք է նրան հիվանդանոց տանել, թե չէ արյունահոսությունից կմահանա,-Միհրան[Դիլիջանի փողոցներով սլանում էր շտապ օգնության մեքենան]
-Պայքարելով երջանկության համար մենք բոլորս դարձնում ենք մեզ դժբախտ, այո, մենք մեր ձեռքերով որոշում ենք պայքարել մի բանի կամ մի մարդու համար, որը քեզ կկործանի, քանի որ դա մոլուցք է, իսկ այն ինչը վերածվում է մոլուցքի նման է արհավիրքի,-Էլեն
[Միհրանը սլանում էր շտապ օգնության մեքենայի հետևից]
-Գրողը տանի՜,-Միհրանը բղվեց
[2 շաբաթ առաջ]
-Արի մոտենանք,-Արման
-Ոչ, թաքուն նկարի նրան,-Կարինե
[Արմանը նկարեց Աբգարին: Նրանք սպասեցին այնքան մինչև Աբգարը դուրս եկավ ռեստորանից, որպեսզի նկարեին համարանիշները]
-Այ հիմա ճշտիր թե ով ա նա,-Կարինե
[Միհրանը եկավ պապու գործակալություն]
-Եկել եմ խոսենք,-Միհրան
-Ի՞նչ ա եղել Միհրան,-Պապ
-Ինձ վրա ճնշումներ են գործադրում, որ ես վաճառեմ իմ բիզնեսը,-Միհրան
-Երբ առանձնանում էիր այդ մասին չէին մտածում չէ՞,-Պապ
-Պապ ինձ պետք ա ընդամենը, որ քո ընկերներին ասես հեռու մնան ինձնից,-Միհրան
[Ներս եկավ Կարոն]
-Միհրան ի՞նչ կա այստեղ,-Կարոն ասաց և հոր սեղանին դրեց թղթապանակը
-Չէ Միհրան, ինքդ լուծիր քո խնդիրները,-Պապ
-Արդեն էլ ոչինչ,-Միհրան
[Պապուն նամակ եկավ, նա կարդում էր այն]
-Ի՞նչ ա, վա՞տ լուր ա,-Կարո
-Պապի խոսա,-Միհրան
-Չեմ հասկանում Լիկան ինչ ա գրել,-Պապը դրեց ակնոցը
-Ի՞նչ ա գրել «cringe»,-Միհրան ժպտաց
-Նա մենակ էմոջիներ ա ուղարկում, այ օրինակ սմբուկը ի՞նչ ա,-Պապը ցույց տվեց նամակը «🌚🍆»
[Կարոն ու Միհրանը նայեցին իրար]
-Ի՞նչ, ասե՞մ սմբուկ գնեն,-Պապ
-Ըհը,-Միհրանը ասաց և դուրս եկավ ծիծաղելով
-Սպասի,-Կարոն հետևից
[Հաջորդ օր]
-Էլ ես եկել եմ քեզ հետ գնանք շոփինգի,-Լիկա
-Լիկ ես սիրտ չունեմ,-Էլեն
-Էլեն ես ուզում եմ սիրտդ շահել,-Լիկա
-Ես Երևան գնալու հավես չունեմ,-Էլեն
-Մենք չենք գնալու, այլ թռչելու ենք: Իմ ամուսինը Մուրադն ա և նա ինձ ա տրամադրել իր ուղղաթիռը, այնպես որ մենք մեկնում ենք Թբիլիսի,-Լիկա
[Կարինեն և Արմանը գնում էին Երևան]
-Ծանոթացի սա այդ տղամարդու գործն ա, բանտում անցկացրել ա 2 տարի,-Արման
-Որտեղի՞ց այս թղթապանակը քեզ,-Կարինե
-Ես իմ կապերն ունեմ,-Արման
[Երևան, դռան զանգ]
-Ու՞մ եք ուզում,-Աբգարը բացեց դուռը
-Ես Կարինեն եմ,-Կարինե
-Իսկ ես Արմանը,-Արման
-Ես ձեզ չեմ ճանաչում,-Աբգարը ուզում էր փակել դուռը, բայց Կարինեն ոտքը դրեց դռան վրա, իսկ Արմանը հրեց դուռը, որ չփակվի:
-Իսկ մենք ձեզ ճանաչում ենք ու առաջարկում ենք օգնել մեզ,-Կարինե