-Կարինե ի՞նչ մարգարեություն, ինչի՞ մասին ես խոսում,-Էլեն
-Սպասի սուրճս խմեմ նոր,-Կարինե
-Կարինե՞,-Էլեն
-Նարինեին հիվանդանոցում մի գուշակ մոտենում է և սկսում ճակատագիրը գուշակել, իրերը հավաքելիս եկավ մտքիս,-Կարինե
-Լավ էլի, ինչերի ես հավատում,-Էլեն ժպտաց
-Ես էլ լուրջ չէի վերաբերվում մինչև գլխիս չեկավ, Էլեն ես այդ կնոջը անգամ փորձել եմ գտել, բայց այդպես էլ չեմ գտել,-Կարինե
-Ես նման բաների չեմ հավատում,-Էլեն[Անցում Զաբելի տուն]
-Սառույցը կօգնի,-Զաբել
-Մամ լավ ա եկար, թե չէ կարող է սխալ բան ասեի,-Արման
-Բարկության պահին մենք ամենախոցելին ենք,-Զաբել
-Ես չեմ կարղ ասել, որ նրան եղբորը փրկելու համար են ունեցել,-Արման
-Մենակ չասես որ կապվել ես իր հետ,-Զաբել
-Ոչ, ուղղակի դա սխալ ա ասել,-Արման
-Ես կասեմ, դու մի ասա,-Զաբել
-Մամա չասես, անգամ չակնարկես: Միհրանը երբեք չի իմանա, որ իրեն ունեցել են Արտյոմի դոնորը դառնալու համար ,-Արման
-Հակացա քեզ, բավ է,-Զաբել
-Դրա ասելու արդյունքում ոչինչ չի փոխվում,-Արման
-Հասկացա ասեցի,-Զաբել[Եկան տուն Կարոն և Միհրանը]
-Երեխայի նման վիճել են,-Կարո
-Վայ Միհրան,-Էլենը մոտեցավ տեսնելով կապտուկը
-Սառույց բերե'ք, արա՜գ,-Կարինեն աշխատողներին
-Դուք իրերը սկսեք հավաքել,-Կարո
-Հավաքում ենք-Կարինե
-Այդ կինը իրոք հրեշ է: Նման դավադրություն անգամ սատանայի մտքին չէր գա,-Էլեն
-Քիչ խոսեք ու հավաքեք իրերը,-Մուրադ
-Մեր տուն կգնանք չէ՞ Կարո,-Կարինե
-Այո,-Կարո
-Մինչև գիշեր պատրաստ կլինեք, մենք այս տանը այսօր չենք մնալու,-Մուրադ[Գիշեր,բեռնատարը դուրս եկավ փողոցից: Իր հետևից նաև մնացած մեքենաները]
-Չեմ հավատում,որ իմ տունը փակում եմ ու գնում,-Մուրադը փակեց դուռը
-Այս տունը ես քեզ իմ ձեռքով չեմ տա,-Մուրադը հեռացավ[Հաջորդ օր, Կարոյի տանը:
Կարոն նախաճաշում էր]-Երանի քեզ էլի՜,-Կարինեն եկավ հյուրասենյակ
-Ձեր նախաճաշը նույնպես մատուցե՞մ,-Աշխատող
-Չէ, սուրճ բեր,-Կարինե
-Այսօր դրսում ընտիր եղանակ ա,-Կարոն խմեց թեյը
-Հոպար խի՞ ես այդքան ուրախ,-Միհրանը եկավ հյուրասենյակ
-Առաջին հարվածը հասցված է,-Կարո
-Ինչի մասին ես խոսում,-Կարինե
-Զաբելին նվեր է սպասում,-Կարո[Զաբելը կոտրել տվեց դուռը
և մտավ դատարկ տուն]