«Փոքրիկ խաղ»

13 0 0
                                    

-Ես եկել եմ քեզ հետ խոսելու,-Արմանը առաջացավ
-Կարող ես համարել, որ ես մահացել եմ,-Մուրադը բացեց դուռը և ցույց տվեց դեպի դուրս
-Ինքդ կգնա՞ս, թե՞ ես աշխատակիցներին ասեմ բարձրանան,-Մուրադ
-Դու այնպես ես անում, որ ես ինձ մեղավոր զգամ կատարվածի մեջ,-Արմանը դուրս եկավ աշխատասենյակից
-Ես ցանկություն չունեմ քեզ հետ խոսելու: Այսօրվանից ես մի տղա ունեմ այս աշխարհում, որովհետև դու քո մոր տղեն ես,-Մուրադը առաջացավ' փակելով դուռը
-Դու իմ մասին հիշեցիր, երբ քո սիրելի տղեն մահացավ, ես երբեք էլ չեմ եղել քո կյանքում: Իրի նման շպրտել էիր օտար երկրում, կարծես ոչ ոքի պետք չէի,-Արման
-Ես քեզ լավ կյանք եմ տվել,-Մուրադ
-Դա լավ կյանք չի: Ես խաբված եմ եղել, այն կնոջը ում մայր եմ ասել ինձ օտար է եղել,-Արմանը լցրեց աչքերը
-Եթե այդ կինը մահանալուց առաջ չասեր ճշմարտությունը, ապա ես երբեք չէի իմանա իմ մոր մասին,-Արման
-Փաստորեն դու ես Զաբելին գտել,-Մուրադ
-Կա կապ չունի' ես ուղղակի ասում եմ այն, ինչ կա',-Արման
-Ես քեզ լսելու ցանկություն չունեմ: Համարի, որ ես բանտում եմ,-Մուրադը քայլեց դեպի վերելակ
-Համարի, որ ես մեռած եմ: Որպես հայր ես քեզ չեմ ներում,-Մուրադը նստեց վերելակ
-Ու երևի երբեք էլ չեմ ների,-Մուրադը ասաց և դռները փակվեցին

[Էմիլին շրջում էր քաղաքում, ձեռքում փոքրիկ գնումներ, միաժամանակ ուտում էր միրգը]

-Դուք տեղացի չեք հա՞,-Միհրանը հարցրեց
-Այո,-Էմիլի
-Իսկ ի՞նչ կասեք, եթե ձեզ ցույց տամ քաղաքը,-Միհրանը մոտեցավ ժպալով
-Ես Միհրանն եմ,-Միհրան
-Դուք իմ ճաշակով չեք,-Էմիլի
-Դուք սխալ հասկացաք ինձ, ես չեմ փորձում ձեզ գրավել, այլ փորձում եմ օգնել,-Միհրան
-Ես օդանամ երևի,-Էմիլին առաջացավ
-Դա..դա ի՞նչ ա նշանակում,-Միհրանը չհասկանալով
-Գուգլ արա,-Էմիլին ասաց, առանց ետ նայելու

[Գիշեր:]

-Կարո ու՞ր,-Կարինե
-Գործ կա,-Կարոն
-Ի՞նչ գործ,-Կարինե
-Կարևոր չի,-Կարո
-Որ կարևոր չլինես գիշերով չէիր գնա,-Կարինե
-Կարինե հետո,-Կարոն ասաց և տանից դուրս եկավ
-Էս ուր գնաց,-Մուրադ
-Չգիտեմ, մեկդ գնացեք Էլենին կանչեք ընթրենք,-Կարինե

[Կարոն եկավ անտառում արդեն մութ էր]

-Ինչ եղա՜վ,-Կարոն նայում էր շուրջը

[Լսվեց ճյուղերի ձայնը]

-Եկա՞ր,-Կարոն շրջվեց

[Մութության մեջից հայտնեց բարձրահասակ տղամարդ]

-Լավ ա եկար,-Կարո
-Երկար տևեց,-Տղամարդը հանեց գլխարկը
-Ես զգացի,-Կարո
-Հույս ունեմ շատ չվախեցար,-Արման
-Չէ, Ի՞նչ նորություն կա,-Կարո
-Էմիլին մնաց,-Արման
-Կրակոցների հեղինակը մա՞յրդ ա,-Կարո
-Այո,-Արման
-Մենք պետք ա մորս ետ ուղարկենք,-Արման
-Արման մենք դեռ պետք է հասկանանք, թե նա ինչ է մտածել: Լավ կլինի Էմիլին մեր դեմ դուրս գա,-Կարո
-Էմիլին շատ բարդ բնավորություն ունի ու ընդհանրապես չի հասկանում մորս վրեժը: Այնպես որ, դրա կարիքը չկա,-Արման

Քո ձեռքերովWhere stories live. Discover now