Ողջու՜ն...
Հուսով եմ' լավ ես։ Գործերդ էլ են լավ, իսկ եթե դեռ չես աշխատում, ուրեմն' դասերդ։ Լավ ես սովորում անկասկած։
Իսկ դու երազանքներ ունե՞ս։ Օյ, ինչ հիմարն եմ, ինչ հարցեր եմ տալիս...ախր մարդ ինչպե՞ս կարող է երազանքներ կամ գոնե մեկ նվիրական երազանք չունենալ։
Ես վստահ եմ, որ հիմա դու, այո՛, հենց դու, որ կարդում ես իմ պատմությունը, ումես մի շատ նվիրական մեծ երազանք քո սրտում, որը քեզ թվում է երբեք իրականություն չի դառնա, բայց դու նրան դուրս չես նետում քո սրտից, այլ աչքի լույսի պես փայփայում ու պահում ես թեկուզ և չիրականանա...)
Այ ապրես։ Բայց մի բան հիշիր. այն իսկապես չի իրականանա, եթե դու շարունակես դրա մասին միայն մտածել, գործել է պետք, առաջ շարժվել, նախադրյալներ ստեղծել դրա իրականացման համար։
Դե լավ, այլևս չեմ խոսում, հուսով եմ հասկացար ինձ։
Ես Ալլան եմ' 20 տարեկան աղջիկ։ Ապրում եմ միայնակ, չունեմ ծնողներ, չնայած շատ կուզեի գոնե նրանց հեռվից տեսնել, ուղղակի տեսնել։ Նրանք լքել են ինձ, թողել մանկատան դիմաց' սառը գետնին ու հեռացել։ ԲԱՅՑ ես ուժեղ գտնվեցի, ապրեցի ու շարունակում եմ ապրել։ Կյանքիս 20 տարիների ընթացքում ես մի քանի անգամ կարծես վերածնվել եմ, ընկել ու նորից ոտքի կանգնել։ Իմ ներսում կա ուժ, որին ես չեմ կարող որևէ անունով կոչել, բայց այն ինձ միշտ օգնում է։ Ես ապրում եմ իմ երազանքներով։ Ես սիրում եմ երազել, պատկերացնել ու երևակայել։
Մազերս երկար են, բաց շագանակագույն, աչքերս շատ գեղեցիկ են' մուգ շագանակագույն։ Ապրում եմ իմ փոքրիկ տանը, որը գնել եմ վերջերս մի ծեր տատիկից։
18 տարեկան էի, երբ մանկատան գորշ պատերին հաջողություն ասացի ու ոտքս վերջապես դուրս հանեցի այդ սառը ու ոչ մի լավ բան չներշնչող կառույցից։ Սկսեցի աշխատել տարբեր տեղերում' հավաքարար, դաստիարակ, մաքրուհի։ Ես պատրաստ էի ամեն ինչի, ցանկացած աշխատանքի, բայց առաջին տեղում ինձ համար իմ անունն ու պատիվն էր։ Եվ ահա' իմ աշխատանքի արդյունքը իմ այս թեկուզ և փոքրիկ տունն է, որը կարողացա ձեռք բերել։
Տունը ամեն ինչով լի է, ինձ մնում է միայն ապրել այնտեղ։
Տատիկը, որը վաճառեց ինձ տունը, մի քանի օր անց մահացավ։ Միգուցե զգում էր, դրա համար էլ շատ մատչելի գնով ու արագ այն վաճառեց։
Այն թաղամասում, որտեղ ապրում եմ, մարդիկ շատ բարեհամբույր են, հանգիստ, բարեսիրտ ու կամեցող։
Դե կարծում եմ իմ մասին բավական է այսքանը, մնացածին ընթացքում կծանոթանաք։ Իսկ իմ պատմությունը ձեզ կներկայացնի հեղինակը...այն լի է միստիկայով, ուղղակի վայելեք)
ԲԱՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ 💚🌚
YOU ARE READING
ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)
FantasyՄարդիկ գալիս են կինո, որպեսզի կիսեն միևնույն երազանքը...💚🌚