Մի փոքր ընթրելուց հետո աղջիկը որոշեց դուրս գալ քայլելու, բայց վարանեց. ինչպե՞ս մենակ թողնել Զորիին այն դեպքում, երբ ամեն ինչ ռիսկի տակ է.
- Զորի)
- Ջան)
- Ըըը ես պետք ա դուրս գամ տանից...
- Ինչի համար
- Միշտ դուրս եմ գալիս էս ժամերին, դրսում սիրում եմ ստեղծագործել....նկարել...),- մեղավոր հայացքով խոսում էր աղջիկը։
- Մարդաշատ տեղ ե՞ս գնում...
- Չէ, էստեղ ոչ մեկ չկա...
- Ուրեմն վերցրու նկարս հետդ
- Բայց...
- Ուզում եմ կողքդ լինեմ ՄԻՇՏ։
Ապա քայլերն ուղղեց դեպի աղջիկը։ Կանգնեց նրա դիմաց ու մազերը հետ տարավ։
- Ես ուզում եմ որ ինձ մենակ չթողես Ալլա, ուղղակի կողքս լինես, կլինի՞,- թախանձագին հայացք գցելով աղջկա մերկ ուսերին ասաց տղան։
- Ըհ հը կլի...նի)
- Դե պտտվի ..
- Ինչի՞
- Պտվվի կասեմ...
- Լավ)
Աղջկա պտտվելուն պես տղամ միանգամից հայտնվեց նկարում։ Այլևս ոչ մի կենդանի շունչ չկար սենյակում բացի աղջկանից։ Ետ պտտվեց ու տեսավ, որ տղան նկարում է....
- Ինչի՞ թույլ չես տալիս տեսնել ոնց ես նկարում հայտնվում կամ այնտեղից դուրս գալիս...
Ձայն չկար.... վերարկուն հագավ, նկարն ու իր նկարչական պարագաները դրեց պայուսակում ու դուրս եկավ տանից։ Քայլում էր, բայց անկախ իրենից ժպտում։
- Ես սիրահարվել եմ...,- մտածում էր աղջիկը,- ես սիրահարվել եմ իմ երեվակայական ընկերոջը, ով գոյություն չունի բայց կա ՄԻԱԺԱՄԱՆԱԿ....
Քայլերն ուղղեց այն տեղը, ուր միշտ էր գնում։ Այսօր էլ էր լիալուսին, պետք էր վայելել, բայց այն կարծես ամպերով էր պատվել ու ոչինչ չէր երևում։
Երբ հասավ իր մշտական տեղը, հարմար տեղավորվեցի ծառի տակ, հանեց նկարը, զգույշ դրեց կողքին ու սկսեց պայուսակը դատարկել։ Մինչ աչքը չէր դիպել նկարին, տղան աննկատ հայտնվեց նրա կողքին ու գրկեց աղջկան' սեղմելով նրան կրծքին։
- Գիտե՞ս Ալ, ընդամենը մի քանի րոպե ու ես քեզ կարոտել էի...,- անկեղծացավ տղան։
- Զորի... բայց սա սխալ ա...
- Ինչը...
- Անհնար ա, ոչ ոք սրան չի հավատա)
- Դու հավատում ե՞ս
- Դե...հա
- Ուրեմն էլ ի՞նչ կա։ Ինձ պետք ա որ դու հավատաս, ու....ու որ ինձ մենակ չթողես...ես քո կարիքն ունեմ Ալ։
Ապա շուրթերը մոտեցրեց աղջկա շուրթերին ու այնքան թույլ համբույր թողեց, որ քիչ էր մնում աղջկա մարմինն ու սիրտը առանձնանային այդ զգացողությունից։
Բայց նա հետ չքաշվեց, ընդհակառակը.... ինքն էլ չիմացավ ոնց, բայց սկսեց երկու ձեռքով շոշափել տղայի դեմքը, մարմնի ամեն հատվածը։ Կարծես այդ կերպ ուզում էր նորից ու նորից համոզվել, որ նա իրական է։ Որ նա ողջ է, չնայած' մեռած մնացած բոլոր մարդկանց համար։ Մատները նուրբ հպվեցին ունքերի, աչքերին, ապա շուրթերին....իսկ դիմանալ' անհնար էր.... առաջ գնաց, որ համբուրեր, բայց նույն րոպեին.....(((
YOU ARE READING
ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)
FantasyՄարդիկ գալիս են կինո, որպեսզի կիսեն միևնույն երազանքը...💚🌚