- Իսկ քո անունը կարող ե՞մ իմանալ..
- Զորի)Քոնը Ալլա չէ՞)
- Հահ։
- Սիրուն անուն ունես։
- Իսկ դու ո՞նց ես ստեղ ապրելու,- հարցական հայացքով աղջիկը ուշադիր զննում էր տղայի դիմագծերը։
- Կարամ հետ գնամ էլի, եթե կուզես...
- Դե...եթե ուզում ես)
Իսկ աղջիկը արդյո՞ք ուզում է....սիրտն այլ բան էր ասում։
- Դե լավ, քաղցած կլինես, ինչքան ժամանակ ոչինչ չես կերել, գնա՞նք մի բան ուտելու։
- Իսկ ես միշտ ուզում էի ուտել քո սարքածը գիտե՞ս սիրուն)
- Հա՞, ո՞նց, կամ խի՞...
- Էս ինչքան հարց տվեցիր, սպասի հերթով ասեմ։ Ուրեմն' հա՞...հա հա բա ոնց, ո՞նց...ասեմ, ուրեմն նկատած կլինեիր ուտելիքներիցդ մեկ-մեկ պակասում էր ինչ-որ բան, ես էի ուտում....,- ծիծաղը զսպել չկարողանալով' տղան կանգնեց հանկարծակի։
- Ի՞նչ....ես էլ գիտեմ տանը մուկ կա, փաստորեն դու ե՞ս էղել։
- Կարևորը արդեն գիտես։
- Անարդար ա....լավ ինչևէ, արի)
- Էկա)
Լուսամփոփը, որը դրված էր սենյակում, անակնկալ սկսեց թարթել.
- Վայ, հիմա էլ լույսն ա՞ փչանում...
- Չէ, սպասի....ես պետք ա հետ գնամ
- Ինչի, ինչ էղավ Զորի...
- Մարդ ա գալիս...)
- Ինչ գիտես
- Էս նախազգուշացում ա, եթե լույսը սկսում ա թարթել, ուրեմն մարդ ա գալիս։
Ու դռան թակոցը չուշացավ։ Աղջիկը խառնվեց իրար, չգիտեր գնար դռան մո՞տ, թե՞ մնար տղայի կողքին։ Բայց այս գիշերով ո՞վ պետք է լինի։ Հանկարծ վախ զգաց սրտում։ Բայց այլ բան չկար անելու, քան գնալ ու բացել դուռը։
- Ալլա ջան բարի երեկո աղջիկս։
- Բարև ձեզ)
- Շաքարավազ ունե՞ս, խնդրում եմ ինձ մի քանի գդալ տաս, ես անպայման կվերադարձնեմ։
- Իհարկե, հիմա բերեմ...
Արագ քայլերով գնաց Խոհանոց, ափսեի մեջ լցրեց իր վերջին խնայած մի քանի գդալ շաքարավազն ու տարավ դռան մոտ։ Բայց քիչ մնաց այն ցած գցի ձեռքից, երբ տեսավ, թե ինչպես է հարևանուհին ուշադրությամբ զննում տղայի նկարը.- Ըը շաքարավազը,- սառը քրտինքը ճակատից մաքրելով' ափսեն մեկնեց հարևանուհուն։
- Զորին շատ լավ տղա էր,- խոսում էր կինն ու աչքը չէր կտրում նկարից,- ափսոս էլ չկա, բոլորին օգնում ու սատարում էր, տատիկին պահում էր ձեռքերի վրա, իսկ տեսքը... հրեշտակային ուղղակի, դեռ փոքր ժամանակվանից փայլում էր իր գեղեցկությամբ, բայց....ափսոս, ապրես Ալլա ջան, կներես ներս գալու համար, ուղղակի աչքս ընկավ նկարին...
- Ոչինչ)
- Բարի գիշեր)
- Բարի)
Դուռը կողպեց ու շտապեց սենյակ և նույն պահին անկողնուն նստած գտավ տղային։
- Ո՞նց հասցրիր հետ գնաս կամ նորից հետ գաս։
- Եսիմ)
- Ավելի լավ կլինի քեզ վերև սենյակ տանեմ, այսինքն նկարը էլի... էստեղ ապահով չի)
Կարեկցանք էր զգում տղայի հանդեպ հարևանուհու ասածներից հետո։
- Չէ)Ինձ ստեղ ա դուր գալիս, քո մոտ)
- Բայց ես ...
- Ես քեզ չեմ խանգարի ու չեմ վնասի, դու ապահով կլինես էնտեղ, որտեղ ես կլինեմ)
- Իսկ եթե ինչ-որ մեկը փորձի ինձ նեղացնել, ո՞նց ես ինձ պաշտպանելու, չէ՞ որ քեզ ոչ ոք չպետք ա տեսնի,- կարծես մարտահրավեր նետեց տղային...
- Ոչ մեկ քեզ չի կարա նեղացնի, իմ հետ գործ կունենա, էղա՞վ...
Տղայի ձայնի մեջ բարկության նշույլ հայտնվեց...
- Իսկ ինչի՞...դու քո կյանքը վտանգելու ե՞ս հանուն ինձ
- Ես պատրաստ եմ...ամեն ինչի...)
YOU ARE READING
ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)
FantasyՄարդիկ գալիս են կինո, որպեսզի կիսեն միևնույն երազանքը...💚🌚