- Զորի, ես...ես ախր, խնդրում եմ, արի միասին հետ գնանք, քանի դեռ ուշ չէ,- լացում էր աղջիկն ու արցունքների միջից հազիվ էր ձայնը դուրս գալիս։
- Ալլա խնդրում եմ, վերջ տուր, սիրտս ասեղներով է պատվում, երբ աչքերիդ արցունքներ եմ տեսնում....ես գիտեի...
- Ինչ գիտեիր)
- Որ սիրում ես ինձ, որ իմ զգացած սերը փոխադարձ է)մենք երջանիկ կլինենք միասին, մեզ այլևս ոչ եք ու ոչինչ չի խանգարի լինել միասին։
Ապա աղջկա դեմքը ափերի մեջ առավ ու համբույր թողեց աղջկա շուրթերին, որից էլ նա կտրվեց գետնից ու վայրկենապես մոռացավ այն կսկիծն ու ցավը, որն իրեն պատել էր քիչ առաջ։
Իսկ ի՞նչն է խանգարում աղջկան մնալ այդտեղ' եդեմում։ Միեւնույն է ոչ հարազատ ունի, ոչ էլ իրեն սպասող։
- Ես քեզ հիմա մի բան ցույց կտամ, արի)
- Ու՞ր,- զարմացած հայացքով խոսում էր աղջիկն ու քայլում տղայի ետեւից։
- Հիմա կիմանաս)
Ապա միասին ձեռք ձեռքի տված սկսեցին քայլել ինչ-որ ուղղությամբ։ Իսկապես որ շուրջբոլորը ծաղկում է, արևն անվերջ շողում ու ջերմացնում է, ծառերն ու ծաղիկները հավերժ ծաղկում են ու բերք տալիս, սերն ու ջերմությունը ամեն քայլափոխի է.... Ինչպիսի երանություն։ Երանի թե բոլորիս վիճակվեր այդքան հեշտ հայտնվել այդտեղ։ Բայց մեր գործած մեղքերը դժվար թե մեզ այդպիսի շռայլություն թույլ տան։ Հասան ինչ-որ քարի մոտ, որը առաջին հայացքից ուղղակի խոտերով ծածկված մի ժայռի կտոր էր։
- Ի՞նչ է սա Զորի, այս քարն ի՞նչ է նշանակում։
- Սա ուղղակի քար չէ, ուշադիր նայիր նրան, շատ ուշադիր....
- Լավ)
Ու աղջիկը սկսեց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել քարին, ուղիղ նայում էր մի կետի առանց աչքերը թարթելու...
- Հը՞, ի՞նչ ես տեսնում,- ոգևորված հարցրեց տղան։
- Զորի,- ուրախությունից բղավեց աղջիկը,- իմ տունը...Զորի ես իմ տունն եմ տեսնում, չեմ հավատում աչքերիս....այս ինչպես։
- Շատ կարոտելու դեպքում կարող ես այստեղ նայել ու տեսնել այն, ինչն այդ պահին ամենաշատը կուզես...
- Իսկ եթե ուզեմ բաներ, որոնց ես երբեք չեմ հանդիպել, բայց հիմա եմ ուզում տեսնե՞լ)
- Ուղղակի մեծ ցանկություն և վերջ...դու կտեսնես այն, ինչն այդտեղ սիրտդ փափագում է։
- Զորի) խենթանալ կարելի է, դու....դու ու քո աշխարհը...ես չգիտեմ, չգիտեմ ինչ ասել, չգիտեմ ուղղակի ոչինչ չունեմ ասելու)
YOU ARE READING
ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)
FantasyՄարդիկ գալիս են կինո, որպեսզի կիսեն միևնույն երազանքը...💚🌚