ՄԱՍ 5

20 3 0
                                    

Աղջկա ներսում կարծես կրակ էր վառվում, ինքն էլ չէր գիտակցում ինչ է անում, երբ շուրթերը համարյա թե ուզում էին դիպչել տղայի ապոլոնիան շուրթերին, հանկարծ Զորին ուժգին բռնեց աղջկա երկու թևերից ու սկսեց այնքան ուժեղ սեղմել, որ Ալլան չդիմացավ ու ճչաց.

- Ի՞....նչ ես անում Զորի, ցավեցնում ես ինձ...
- Խն....դրու....մ եմ.... ծածկիր դեմքս....արա....գ...
Կարծես հոգեվարքի մեջ լիներ տղան։
- Ի....
- Արա.....գ...
Աղջիկը ուզում էր ազատվել տղայի "կապանքներից", բայց անհնար էր, չէր կարողանում Ոչինչ անել....
Մի կերպ ազատեց մի ձեռքն ու տղայի գլուխը սեղմեց կրծքին, ամբողջությամբ փակելով դեմքը....ու դա կարծես թե օգնեց։ Տղան հանգստացավ, բաց թողեց աղջկա ձեռքն ու ամուր գրկեց նրան աղջկա մեջքի հետևում իրար կապելով սեփական ձեռքերը.
- Ապրեսս,- հազիվ լսելի ձայնով ասաց տղան։
- Ի՞նչ է կատարվում քեզ հետ Զորի...
- Լիալուսնի օրերին իմ մեջ ապրող չարը վերածնվում է.... պետք էր ուղղակի ծածկել դեմքս, որպեսզի դրա լույսը չներթափանցի իմ ներսը ու դու նենց արեցիր, որ չարը դուրս չգա իմ ներսից....
- Վայ,- վախից կարկամած խոսում էր աղջիկը,- կներես, ուղղակի ես... չգիտեի, որ...գնա՞նք տուն։
- Լուսինը...
- Ծածկվել ա ամպերով....
- Ես չեմ ուզում բաց թողեմ քեզ....)
- Բայց մենք պետք ա շտապենք, քանի դեռ նորից նույնը չի կրկնվել ու կարող ա հանկարծ մարդ հայտնվի էստեղ, վտանգավոր ա...
- Խոստացի որ տանը թույլ կտաս գլուխս նորից կրծքիդ դնել....,- թույլ ձայնով ասաց տղան։
- Խոստանում եմ)
Ապա գլուխը բարձրացրեց, շոյեց աղջկա կարմրած այտն ու խնդրեց փակել աչքերը, որից հետո աննկատ անցավ նկարի մեջ։ Նորից խոր լռություն տիրեց։ Լսվում էին միայն միջատների թույլ բայց զրնգուն ձայները։ Աղջիկը արագ հավաքեց իրերը, նկարը խնամքով դրեց պայուսակում ու տուն շտապեց։
Դրսում բարեբախտաբար ոչ ոք չկար։ Մտավ տուն, դուռը կողպեց ու գնաց սենյակ։ Առաջին բանը որ արեց, նկարը պայուսակից հանելն ու նորից պատին ամրացնելն էր։ Ապա ետ շրջվեց ու ասաց.
- Կարող ես դուրս գալ)
Ու կրկին ետ պտտվեց։ Նրանց հայացքները ակամայից իրար հանդիպեցին ու տղան սկսեց դանդաղ մոտենալ աղջկան։
- Ես միշտ հիացել եմ քեզանով Ալ)քո տեսքով....
- Ըը հը Զոր....ի
- Շշշ)Թող շարունակեմ...
Ու շարունակում էր մոտ գալ այնքան ժամանակ, մինչև Աղջիկը կպավ պատին և այլևս գնալու տեղ չկար....
Զորին մոտեցավ ու նրանց ընդամենը մի քայլ էր մնացել որ միաձուլվեին...
Սկսեց շոյել աղջկա դեմքը...դեմքի ամեն հատված, իսկ երբ հասավ շուրթերին, թույլ համբույր թողեց ու ձեռքերը դրեց աղջկա գոտկատեղին։ Քաշեց դեպի իրեն ու այնքան ամուր գրկեց, որ քիչ էր մնում կոտրեր աղջկա իրանը։
- Ես Վախենում եմ... վախենում եմ, որ կկորցնեմ քեզ Ալ...,- համարյա լացակումած խոսում էր տղան։
- Չես կորցնի....ես քեզ հետ եմ Զորի...
- Դու կլքես ինձ գիտեմ, ո՞վ կուզի կյանքը մեռած մարդու հետ կապել...
- Մի ասա...դու ողջ ես Զորի, ողջ....
- Միայն քեզ համար...
- Իսկ դա ինձ հերիք է)

ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)Where stories live. Discover now