ՄԱՍ 6

18 3 0
                                    

Հեռվից տեսնողը կմտածեր, թե խենթ սիրահարներ են, որոնք երկար դադարից հետո վերջապես գտան իրար։ Երկուսն էլ ամուր գրկել էին իրար, ու տպավորություն էր, թե երկուսի սրտերում էլ սերն է արթնանում, կամ ինչպես են ասում' իրենց ներսում թիթեռնիկներ են վազվզվում....
Բայց արդեն ուշ էր, ու քնել էր պետք։ Աղջիկը բաց թողեց ձեռքերն ու կամաց շշնջաց.
- Աչքերս փակվում են, բայց...
- Ես կգնամ, դու քնիր )
- Ոչ,- ահը սրտում խոսում էր աղջիկը։ - Չեմ ուզում գնաս, ուզում եմ կողքիս մնաս։ Կուզե՞ս այն մյուս մահճակալը ուղղեմ, այնտեղ քնես։
- Եթե ուզում ես, ինչպե՞ս հրաժարվեմ, ինձ համար երանություն է քո կողքին լինելը։
Ու սկսեց նուրբ շոյել աղջկա դեմքը։ Ամեն հպումից Ալլան ջղաձգվում էր, մարմինը փշերով էր պատվում, իսկ սիրտը իրեն չէր ենթարկվում....
Ապա քայլերն ուղղեց դեպի անկողինը, ուղղեց այն, ծածկոցը բերեց ու շրջվեց տղայի կողմ.
- Ահա, կարող ես այստեղ քնել, ու հա... հանգիստ կքնես, ես դուռը ներսից կողպել եմ, ոչ ոք ներս չի մտնի...
- Իսկ եթե ասեմ, որ չեմ ուզում քնե՞լ,- ժպիտը դեմքին խոսում էր տղան։
- Ինչու՞...
- Ուզում եմ հիանալ իմ հրեշտակի գեղեցկությամբ)
- Վաղը կհիանաս, խոստանում եմ)
Ու լսվեց երկու երիտասարդների ուրախ քրքիջը։
Այնուհետև միասին անկողին մտան ու դեպի իրար շրջվեցին։ Չնայած հեռավորությանը' իրար մոտ էին, լսում էին մեկը մյուսի շնչառությունը, սրտի աշխատանքը.... զգում իրար նույնիսկ առանց դիպչելու....մի քանի րոպե անց փակեցին աչքերն ու խորը քուն մտան։
Բայց ո՞վ կպատկերացներ, որ նկարից երկար բացակայելը կարող է ճակատագրական լինել երկուսի համար էլ...
Ուշ գիշեր էր։ Դրսում ոչ մի կենդանի շունչ չկար։ Մուտք կարծես կուլ էր տվել ամենը։ Մշուշ էր ու առկայծում էին միայն տեղ-տեղ երևացող աստղերը։
Հանկարծ մթության մեջ լույս երևաց։ Ինչ-որ մեկը փոքրիկ լապտերը ձեռքին, մոտեցավ դռանը, որից այն կողմ իրենք քունն էին վայելում Զորին ու Ալլան, զգույշ բացեց կողպեքն ու տուն մտավ։ Զգույշ քայլում էր տան ամեն սենյակում, ու փորձում ինչ-որ արժեքավոր օր գտնել։ Բայց աղջկա աղքատիկ տանը բացի ուտելիքի փշրանքներից, չաշխատող հեռուստացույցից ու մի քանի հագուստից բացի այլևս ոչինչ չկար։ Ճարը կտրած գողը այդպես էլ ոչինչ չգտնելով քայլերն ուղղեց դեպի դուրս, բայց հանկարծ աչքն ընկավ դիմացի սենյակի պատին կախված նկարին։ Նկարը դատարկ էր, այնտեղ ոչինչ չկար, բայց այ նկարի շրջանակը փայլում էր ոսկուց։ Այն պատված էր ոսկու բարակ շերտով, որը նկատել ուղղակի անհնար էր....գողը զգույշ մտավ սենյակ, թաթերի վրա մոտեցավ նկարին ու զգուշությամբ հանեց պատից։ Ապա դուրս գալով տնից, թաղվեց խորը մթության մեջ....
Իսկ ի՞նչ էր սպասվում մեր հերոսին նկարի կորստից հետո....
Խորը քունը խանգարեց տեսնել անընդմեջ թարթող ու սենյակը ազոտ լուսավորող լապտերը։ Իսկ եթե նույնիսկ տեսներ է՞լ....
Առավոտյան տղան քնից վեր թռավ աղջիկ բարձր բղավոցից.
- Ո՞ւր է նկարը...այն գողացել են։
Տղան աչքերը տրորելով նստեց ու սկսեց զննել աղջկան ոտքից գլուխ.
- Արի ինձ մոտ)
- Զորի նկարը,- հուզմունքից դողացող ձայնով խոսում էր աղջիկը։
- Արի ինձ մոտ խնդրում եմ, քո կարիքն ունեմ շա՜տ...
Աղջիկ մի քանի քայլ մոտեցավ տղային, ու վերջինս ճարպիկ հնարքով աղջկան պառկեցրեց անկողնուն ու դեմքը մոտեցրեց նրա դեմքին' շշնջալով.
- Կարիքդ ունեմ...)

ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)Where stories live. Discover now