ՄԱՍ 1

32 2 2
                                    

Ալլան աշխատում է սպասուհի մի մեծ առանձնատանը։ Առավոտյան գնում է և երեկոյան' վերադառնում։ Աշխատանքը, ինչ խոսք, հոգնեցուցիչ է, բայց չի դժգոհում, անում է այն մեծ սիրով ու առանց տրտնջալու։
Հերթական երեկոն էր, մտավ մոտակա խանութ, ունեցած չնչին գումարով գնեց մի քանի բան և տուն վերադարձավ։
Բայց տուն մտնելուն պես, կարծես զգաց ինչ-որ մեկի շունչը.
- Ը ինչ-որ մեկը կա՞ այստեղ,- վախվորած հայացք գցելով տան շուրջբոլորը' աղջիկը կամաց քայլերով սկսեց առջև շարժվել։
Ձայն չկար։ Լսվում էին միայն իր սեփական ոտնաձայները և ձայնի թույլ արձագանքը, որը լսելի էր դառնում միայն երկար ու ուշադիր ականջ դնելիս։
- Դե լավ, երևի ինձ թվաց...
Տոպրակներում եղածը տեղավորեց սառնարանում, ապա գնաց իր սենյակ, փոխեց հագուստն ու վերադարձավ խոհանոց։
- Տեսնես մայրս հիմա ի՞նչ է անում, միգուցե ուրի՞շ երեխայի է գիրկն առել կամ միգուցե այդպես էլ երեխաներ չունի՞,- ինքն իրեն մտածում էր աղջիկը։
- Կամ էլ միգուցե չի ուզել երեխաներ ունենալ ու դրա համար է ինձանից հրաժարվել...
Բացեց ծերակը որ ջուր վերցնի, բայց այն սկսեց ինչ-որ ձայներ հանել ու ջուրը սկսեց դուրս ցայտել խողովակից։
- Գրողը տանի, հիմա միայն սա էր ինձ պակաս, ինչ եմ անելու,- գլուխը բռնեց աղջիկը։
- Միգուցե իջնեմ նկուղ, ընդհանուր խողովակը փակել է պետք, այլապես ջուրը կծածկի ամբողջ տունը...
Սկսեց արագ քայլերով գնալ դեպի ներքևի հարկ տանող մութ անկյուն։
Սկզբում վարանեց. մութը մի տեսակ վախեցրեց, բայց այլ տարբերակ չկար։ Բացեց դուռը, շոշափելով գտավ լույսը միացնելու հարմարանքն ու կամաց ցած իջավ հողե աստիճաններով։
Ինչ գնել էր տունը դեռ երբեք այդ նկուղ մտած չկար։ - Տարօրինակ է,- մտածում էր նա։ - Այստեղ ավելի շատ իրեր կան, քան ամբողջ տան մեջ։
Բարեբախտաբար ջրի խողովակը տեսանելի էր, արագ փակեց այն, բայց չշտապեց հեռանալ։ Մոտեցավ սպիտակ սավաններով ծածկված արկղերին ու կամաց բացեց դրանք։ - Ֆու՜...... անտանելի փոշի է։ Իրերը շատ հին էին. մագնիտոֆոն, որը փոշուց ու ժանգից ուղղակի ջարդոնի էր վերածվել, ինչ-որ ծղոտե տիկնիկներ, թղթի կտորներ, գրքեր անհասկանալի լեզվով գրված։ Համարյա թե պետքական իրեր չկային։ - Անիմաստ է այստեղ մնալ, միևնույն է ոչ մի պիտանի բան չկա,- ինքն իրեն խոսում էր աղջիկն ու դրան զուգահեռ փակում վերջին արկղը։ Դուրս գալիս դռան ներքևի մասում մի նկար տեսավ, այն փոշու հաստ շերտով էր ծածկված և տեսանելի չէր ոչինչ։ Զգուշությամբ հանեց նկուղից ու տարավ խոհանոց։ Թաց լաթով մաքրեց այն ու....
- Ես հիացած եմ....ինչ գեղեցիկ երիտասարդ է...տեսնես ո՞վ է,- հիացմունքով խոսում էր աղջիկը։ - Ես սա կկախեմ իմ սենյակի պատից, այն ինձ դուր է գալիս, գոնե ինձ միայնակ չեմ զգա։
Փայլերեց նկարը, ապա կախելով սենյակում' հենց իր անկողնու գլխավերևում, գնաց Խոհանոց։
Գործերն ավարտին հասցնելուց հետո որոշեց տաք ցնցուղ ընդունել։ Ապա մազերը չորացնելով մտավ սենյակ ու այնպիսի ճիչ արձակեց, որից կարծես ամբողջ տունը դղրդաց.
- Դո........ւ....այդ ի....նչպ....ես...,- լեզուն քիչ էր մնում կուլ տար։
Նկարի տղան այդժամ լուռ հիանում էր աղջկա կերպարով....

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.










ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)Where stories live. Discover now