ՄԱՍ 7

14 2 0
                                    

- Կարիքդ ունեմ....)
Ապա փակեց աչքերն ու իր շուրթերը միաձուլեց աղջկա վարդի թերթիկներ հիշեցնող նուրբ ու վարդագույն շուրթերին։ Դրանք մեղրի պես քաղցր էին....անվերջ կարելի էր վայելել դրանց համը ...
Իսկ աղջիկը կարծես մոռացավ այն անհանգստությունն ու տագնապը, որը քիչ առաջ պատել էր իրեն նկարի կորստի պատճառով....
Ձեռքերը խաչեց տղայի պարանոցի հետևում ու ավելի մոտեցրեց գլուխը....
Սակայն միշտ չէ, որ մարդ կորցնում է իրեն իր զգացածի և  բուռն էմոցիաների ալեխառն ծովում...
Ընդամենը մի քանի րոպե ու Զորին հետ քաշվեց.
- Սիրում եմ բույրդ ու...
- Ու՞..,- հաճույքից մի կերպ շշնջաց աղջիկը։
- Ու ՔԵԶ)
Ընդամենը մեկ ժամից անհրաժեշտ էր աշխատանքի գնալ, բայց հիմա ավելի վտանգավոր էր տղային միայնակ թողնել տանը, այն տանը որտեղ անցած գիշեր կողոպուտ էր եղել։ Ոչ մի հետք, ոչ մի այլ բան, որը կօգներ գտնել այդ թշվառին....
- Զորի ես պետք է աշխատանքի գնամ,- մեղավոր հայացքով ասաց աղջիկն ու կուլ տվեց հացի վերջին պատառը։
- Իսկ կլինի՞ էլ չաշխատես։
- Ինչի՞, ես որ չաշխատեմ մենք ուտելու Ոչինչ չենք ունենա, լույս ու գազ նույնպես։
- Ես ուզում եմ քեզ ամեն րոպե կողքիս տեսնել Ալլա, ամեն վայրկյան զգալ քեզ ու քո վարդագույն շուրթերը...,- թույլ ժպիտը դեմքին ասաց տղան։
- Բայց դա անհնար է, ես պետք է աշխատեմ Զորի, պետք է....
- Ուրեմն ես էլ կաշխատեմ...
- Այսինքն...
Աղջիկը ապշած աչքերը կկոցել էր, կարծես ցանակնում էր ավելի լավ ու ուշադիր զննել տղային։
- Բայց դու...
- Եթե ինձ տեսնի մարդ, ով ինձ չի ճանաչում, ինձ ոչինչ չի պատահի...
- Բայց ախր անցած անգամ...
- Անցած անգամ հարևանը ինձ ճանաչում էր, դրա համար էր այն լույսի թարթոցները ու իմ տագնապը ոչ թե իմ այլ քեզ համար...այդ դեպքում ես կդառնամ անկառավարելի...ու...ես միգուցե քեզ վնասեմ Անկախ իմ կամքից։
- Աստված իմ, Զորի.....,- ճչաց աղջիկը,- ահա թե ինչու է գողի մուտքը մեր տուն քեզ քնած պահել, դու չես արթնացել ու ոչ էլ լույսն է թարթել.... այսինքն նա մեզ, ավելի ճիշտ քեզ անծանոթ է եղել։
- Այո),- հանգիստ պատասխանեց տղան,- հենց դա էր իմ առավոտվա հանգստության պատճառը։ Նույնիսկ եթե ես տեսնեի նրան, ոչինչ չէր պատահի։
- Խենթանալ կարելի է, ում ասեմ չեն հավատա...., Զորի իսկ եթե հանկարծ...դե ըը ոնց ասեմ, եթե հանկարծ որևէ ծանոթ քեզ տեսնի, ու դու...դե ըըը...ոնց օգնեմ քեզ,- լացակումած խոսում էր աղջիկը։
- Չգիտեմ...այ դա ես չգիտեմ, միգուցե նույնիսկ հնարավոր չլինի ինձ օգնել ու...
- Չէէէ, լռիր, մի ասա Ոչինչ, լռիր, դու դուրս չես գա տնից, ես կպահեմ քեզ, կթաքցնեմ բոլորից, ես առանց քեզ չեմ պատրաստվում ապրել, լսու՞մ ես, դու ինձ պետք ես...օդ ու ջրի պես Զորի....
Ապա վեր կացավ նստած տեղից, ու այնպես փաթաթվեց տղայի պարանոցին, որ քիչ մնաց կոտրեր այն։ Արցունքները դանդաղ հոսում էին աչքերից' թրջելով տղայի վերնաշապիկը։
- Ինձ ոչ մի տեղ թաքցնել պետք չէ, ես կգամ քեզ հետ, ավելի ճիշտ' դու ինձ հետ։
- Այսինքն..
- Այսինքն դու կաշխատես այնտեղ, որտեղ ես տարիներ շարունակ աշխատել եմ, իսկ այնտեղ ոչ ոք չկա, ով կկարողանա ինձ վնասել։
- Դա ո՞րտեղ է...

ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)Where stories live. Discover now