- Ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ,- սառած աչքերով զննելով տղային ոտքից գլուխ մի քանի քայլ հետ գնաց Ալլան։
- Ես վնաս չեմ տա քեզ սիրուն աղջիկ,- վերջապես խոսեց տղան ու ոտքի կանգնեց։
- Մոտ չգաս ինձ...
- Բայց ես ասացի չէ՞ որ վնաս չեմ տա։
- Ես քեզ չեմ վստահում։
- Իսկ ի՞նչ պետք ա անեմ, որ վստահես,- լայն ժպտալով մոտեցավ աղջկան։
- Ըը ուղղակի բացատրիր ոնց հայտնվեցիր իմ տանը ու....ու ոնց նկարի միջից եկար։
- Դե լավ, կպատմեմ, բայց նախ ինձ մի բաժակ ջուր տուր, գիտե՞ս շատ դժվար ա էտ փոշու մեջ առանց ջրի մի քանի տարի ապրելը,- քմծիծաղ տվեց տղան։
- Լավ) Արի իմ հետևից...
Միասին գնացին խոհանոց, աղջիկը մեկ բաժակ ջուր տվեց տղային ապակյա ամանից, բայց այն հին էր....
- Վայ...էս խի ա էս ջրից սենց համ գալիս,- ջուրը բերանից թափելով խոսեց տղան։
- Ը ուղղակի ջրի խողովակը պայթել ա ու հիմա ջուր չկա,- մեղավոր հայացքով խոսում էր Ալլան։
- Ինձ լույս ա պետք..
- Ի՞նչ լույս...
- Մեկ ա, մի բան, որը կարա լույս տա...
- Հեռախոս կլինի՞...
- Կլինի, արի հետս)
Չգիտես թե մտքին ինչ կար։ Աղջիկը մտամոլոր կանգնել էր, հեռախոսը վերցրեց ու հետևեց տղային։ Ինչ խոսք միգուցե վախենում էր ու չափից դուրս զարմանալի էր իր համար այդ ամենը, բայց չհիանալ տղայի ապոլոնիան կերպարով ուղղակի անհնար էր։ Նորից նույն մութ ու փոշոտ նկուղը։
- Զգույշ իջի, լույսը պահի, որ տեսնեմ...
- Լավ)
Տղան վերնաշապիկի կոճակները արձակեց, թևքերը վերև բարձրացրեց ու սկսեց աշխատել։ Աղջկա վրա սառը քրտինք էր տալիս։ Կարծես առաջին անգամ էր տղա տեսել։ Չէ...Ապոլոն) Ճիշտ համեմատություն էր, նա իսկապես չափազանց գեղեցիկ է։ Հատկապես դիմագծերը։ Ջրի շիթը շարունակում էր դուրս ցայտել, հատակը ջրով էր պատվել, բայց տղային հաջողվեց խողովակը նորոգել....)
- Վերջ,- ժպիտը դեմքին ոտքի կանգնեց ու մաքրեց տաբատի ծնկները փոշուց,- արդեն կարաս մաքուր ջուր խմես։
- Շնորհակալ եմ շատ, բայց...
- Արի)
Անակնկալ' աղջկա ձեռքը բռնեց ու տարավ դուրս։ Աղջիկը դեռ օդերով սավառնում էր, չափից շատ էր կատարվածը իր համար։ Երբ հասան հյուրասենյակ ու նստեցին, կարծես թե իջավ երկնքից։
- Լսում ե՞ս սիրուն աղջիկ ինձ։
- Ըը հա հա լսում եմ, կներես ես...
- Հասկանում եմ, ամեն մարդու հետ սենց բան չի լինում,- ծիծաղը զսպելով խոսում էր տղան։
- Պատմիր...
- Տունը մի տատիկի ա պատկանել, ինքը իմ տատիկն ա էղել։ Ծնողներ չգիտեմ ունեմ հիմա, թե չէ, իրենց մասին Ոչինչ չգիտեմ ես։ Մի քանի տարի առաջ ավտովթարից մահացա ..
- Ի՞նչ.... այսինքն...
Աղջկա մարմինը փշաքաղվել էր։
- Լսի մինչև վերջ։ Տատիկս մենակ էր ապրում ու չէր համակերպվում իմ չլինելու փաստի հետ։ Ինչ-որ կախարդանքով փորձեց նկարով ինձ հետ բերել, բայց սկզբում չէր ստացվում, մի քանի փորձից հետո սրտնեղեց, որ չէր լինում ու իմ նկարը նկուղ տարավ, ու քանի տարի ես էտ նկուղում էի։ Իմ համար տարօրինակ ա էս, բայց մի շատ կարևոր բան. ինձ ոչ մեկ բացի քեզնից պետք ա չտենա ...) Թե չէ....
- Թե չէ....
- Էն կախարդանքը, որով ես հիմա կամ, բացասական ազդեցությամբ կարա դևերի ձևով իրականություն գա....
- Աստված իմ...,- վախից գույնը գցած շշնջաց աղջիկը։
- Մի վախեցի),- ձեռքը աղջկա ձեռքին հպելով ասաց տղան։
- Ե....ս....
- Ես քեզ հետևել եմ քո էկած օրվանից, ու դու ինձ դուր ես գալիս, դրա համար քեզնից թաքնվելու իմաստ չգտա...դու ապահով ես)
YOU ARE READING
ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)
FantasyՄարդիկ գալիս են կինո, որպեսզի կիսեն միևնույն երազանքը...💚🌚