ՄԱՍ 8

12 1 0
                                    

- Արի ինձ հետ)
Ապա բռնեց աղջկա ձեռքը ու տարավ նկուղի ուղղությամբ։
Անհասկնալի էր տղայի արարքը, ոչ ոքի մտքով անգամ չէր կարող անցնել ինչ աշխատանքի մասին է խոսքը այն էլ նկուղում։
- Ալլա ուշադիր ինձ լսիր։ Հիմա այս պատի մեջ պորտալ կբացվի, քեզ պետք ա կենտրոնանալ որ կարողանաս անցնել դրա միջով, թե չէ ուղղակի կհարվածես գլուխդ պատին։ Եթե իրոք սրտանց ուզում ես գաս իմ հետ, ուրեմն պետք ա հավատաս ու անցնես։
- Զորի,- ապշած խոսում էր աղջիկը,- այսինքն էսքան ժամանակ դու լրիվ ուրիշ աշխարհեու՞մ ես ապրել, Աստված իմ, ինչ կախարդանք ա, ես չեմ կարողանում հավատալ սրան, չեմ կարողանում հավատալ որ էս ամենը իմ հետ ա կատարվում, աբսուրդ ուղղակի...
- Պատրաստ ե՞ս...,- աղջկա ձեռքը ափի մեջ վերցնելով հարցրեց տղան։
- Սպասիր...
Սկսեց կենտրոնանալ, ապա ասաց' այո՛։
Այնուհետև միասին ձեռք ձեռքի տված կարծես միաձուլվեին պատին, որը բորբոսով էր պատված և որի վրա այլեւս ոչ մի հետք անգամ չմնաց իրենցից, ոչ ոք մտքով անգամ չէր կարող անցնել որ այդ հնամենի ու թունավոր նյութերով պատված հազարամյա պատի ետևում կենդանի շունչ կա, կյանք կա ի վերջո, մեկ ուրիշ աշխարհ... հետաքրքիր է չէ՞...
Շուրջ բոլորը միայն ծառեր ու ծաղիկներ էին, կապույտ երկինք, քչքչան գետեր ու մաքուր օդ։ Ամենուրեք քաղցր ծաղիկների ու մրգերի թարմ, թոքերդ ամբողջությամբ հիպնոսացնող բույրն էր։ Կարելի էր ամբողջությամբ շնչել այն ու չհագենալ։ Ոչ մի կենդանի շունչ չկար բացի իրենցից...եթե կենդանիներին չհաշվենք։
- Զորի որտեղ ենք,- շուրջն ուսումնասիրելով հարցրեց աղջիկը։
- Դուք սրան եդեմ եք ասում Ալլա։
- Այ....սի....նքն հիմա մենք դրախ...տու՞մ ենք, Զորի մենք մահացա՞.....ծ ենք։ 
Վախից ձայնը կտրվում էր... սկսեց շուրջբոլորը նայել ու աչքերով փնտրել այն պորտալը, որով Հենց նոր մուտք գործեցին այդ տարածք։ Իհարկե ուղղակի երանություն է հայտնվել դրախտում, որի մասին յուրաքանչյուր մարդ արարած սրտի խորքում փափագում է, բայց այսպես ու այնքան շուտ ոչ ոք չի ցանկանում.... չգիտեր ուրախանար, թե սարսափեր...
- Ե...ս ես պետք է հետ գնամ Զորի,- վախից գույնը գցած աղջիկը խոսում էր շուրջն ուսումնասիրելով։
- Մի վախեցիր, դու կարող ես ետ վերադառնալ երբ ուզես, բայց արդեն առանց ինձ։
- Այսինքն...
- Այսինքն այն, որ ՎԵՐՋ)Դու ողջ ես ու դու կարող ես այստեղից դուրս գալ, իսկ ես այլևս ոչ.... իրականում ես ստեցի քեզ ասելով որ այստեղ եմ աշխատել տարիներ շարունակ։ Ես այստեղ առաջին անգամ եմ ոտք դնում ու քանի որ մեռած եմ, այլևս այստեղից դուրս գալ չեմ կարող։
- Զորի դու խելագար ես,- ճչաց աղջիկը,- իսկ եթե գիտեիր որ այլևս դուրս գալ չռս կարող, ինչու՞ եկար, ինչպես ենք նորից հետ գնալու։
- Երբ ասացիր որ ուզում ես կողքիս մնաս, ուր էլ լինես, ամեն տեղ, մտածեցի որ ճիշտ ժամանակն է քեզ հետս այնտեղ տանելու, ու ահա, դու այստեղ ես եդեմում ինձ հետ, ուրախ չե՞ս ինչ է։ Այստեղ աշխատել պետք չէ, այստեղ քեզ պետք է ուղղակի շարունակել ապրել, անել այն ինչ խելքից կփչի, բայց նույնիսկ եթե վատն ուզես անել չես կարող, այստեղ լավն է տիրում, բարին, որը քեզ թույլ չի տա նույնիսկ վատի մասին մտածել։
- Իսկ եթե փնտրեն ինձ...ես....ես կխելագավեմ հիմա,- գլուխն ափերի մեջ առած խոսում էր աղջիկը։
- Ուրեմն հետ կվերադառնաս...
- Ոչ՛, ոչ մի դեպքում, ես առանց քեզ չեմ կարող Զորի, ես քո կարիքն ունեմ, ես քեզ կարոտում եմ, ե...ս ես սիրում եմ քեզ Զորի, սիրում...
Ու սկսեց աղի արցունք թափել տղայի գրկում.....

ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ (MY IMAGINARY FRIEND)Where stories live. Discover now