մաս 1

713 25 13
                                    

Բարև ձեզ, ես Յունան եմ 18 տարեկան , արդեն մի քանի օր է ինչ տեղափոխվել եմ Սեուլ, երազանքներիս քաղաքը~, ինձ այստեղ շատ է դուր գալիս, չնայած նրան, որ ընդհանրապես ծանոթ չեմ այստեղ բնակվող մարդկանց ապրելակերպին, բայց դա էլ ժամանակի ընթացքում կստացվի...

Բարև ձեզ, ես Յունան եմ 18 տարեկան , արդեն մի քանի օր է ինչ տեղափոխվել եմ Սեուլ, երազանքներիս քաղաքը~, ինձ այստեղ շատ է դուր գալիս, չնայած նրան, որ ընդհանրապես ծանոթ չեմ այստեղ բնակվող մարդկանց ապրելակերպին, բայց դա էլ ժամանակի ընթացքում կստացվի

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Այստեղ, Սեուլում ապրելու եմ մորս ընկերուհու տանը, դե նա հիմա ԱՄՆ-ում է, մոռացա նշել, որ ես ամերիկուհի եմ եւ այստեղ եմ հանգիստս վայելելու համար...
Այսօր որոշել եմ օրվա մեծ մասն ասցկացնել Սեուլի գեղեցկությամբ հիանալով, ճանապարհին տեսա գրադարան, դե քանի որ շատ եմ սիրում կարդալ չկարողացա ուղղակի անտարբեր անցնել։ Այստեղ հաճելի լռություն է։ Գիրք ընտրելու հարցում ինձ օգնեց շատ բարեհամբույր մի աղջիկ... Աղջիկը միջահասակ էր, նուրբ դիմագծերով,
և շագանակագույն աչքերով:

Գիրք ընտրելուց հետո ես նստելու հարմար տեղ էի փնտրում, հանկարծ անփութությանս պատճառով գիրքը ձեռքիցս ընկավ և ես արթնացրի կողքի սեղանին քնած տղային, իսկ նա ուղղակի 'պայթեց' եւ սկսեց գոռգոռալ ինձ վրա

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Գիրք ընտրելուց հետո ես նստելու հարմար տեղ էի փնտրում, հանկարծ անփութությանս պատճառով գիրքը ձեռքիցս ընկավ և ես արթնացրի կողքի սեղանին քնած տղային, իսկ նա ուղղակի 'պայթեց' եւ սկսեց գոռգոռալ ինձ վրա.
- Դու գի՞ժ ես ինչ է... չես տեսնում, որ քնած եմ ինչ է չէիր կարող անաղմուկ անցնել - առանց շունչ քաշելու տվեց հարցերի շարանը։

- Եթե չգիտեք, ասեմ որ գրադարան քնելու համար չեն գալիս - վստահ ասացի ես միառժամանակ վախենալով նրա պահվածքից։
- Թույլ տվեք ես ինքս որեշեմ թե ինչի համար եմ գալիս գրադարան, հուսով եմ դեմ չեք -կոպիտ ձայնով ասաց նա:

Նրա այդ կոպիտ պատասխանից հետո ես որոշեցի լուռ նստել և ընթերցել իմ վերցրած գիրքը:
Գիրքը ավարտելուց հետո որոշեցի նորից զբոսնել, քանի որ ցանկանում էի շուտ ընտելանալ քաղաքին։ Մեկ ժամ քայլելուց հետո որոշեցի նստել։  Հանկարծ կողքիս նկատեցի գրադարանի աշխատակցուհուն, դե այն գեղեցիկ աղջկան, ով ինձ օգնեց գիրք ընտրել։
- Բարի երեկո, - ասաց նա։

- Բարի, - ժպտալով պատասխանեցի ես։

- Դու տեղացի չե՞ս, - հարցրեց նա։

- Ոչ, մի քանի օր է ինչ Սեուլում եմ, հանգիստս անցկացնելու նպատակով, ես ամերիկուհի եմ։

- Պարզ է, ես Ջինան եմ, - ասաց աղջիկն ու պարզեց ձեռքը։

- Յունա, շատ հաճելի է, - ժպտացի եւ սեղմեցի նրա ձեռքը։

***
Մենք երկար զրուցեցինք, նա ինձ շատ դուր եկավ:
Չգիտեմ ինչի նրան պատմեցի այսօրվա տարօրինակ տղայի մասին, իսկ նա ժպտաց և ասաց, որ անգամ չի էլ նկատէլ նրան: Մեր երկար զրույցից հետո ես տուն վերադարձա և այսքանով էլ ավարտվեց գեղեցիկ օրս, գեղեցիկ քաղաքում։

Շնորակալ եմ ընթերցման համար, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը))

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя