մաս 15

285 18 0
                                    

- Յունա ներիր ինձ, ես չէի ուզում, որ նա քեզ հետ այդպես վարվեր,- նուրբ ու անկեղծ ձայնով ասաց ինչ-որ մեկը։ Շրջվելով ես տեսա, որ կողքիս Մարկն է նստած:

- Մա՞րկ, ի՞նչ ես անում այստեղ։

- Յուն ես ամեն ինչ տեսա:

- Եվ ի՞նչ տեսար։

- Տեսա թե ինչպես էր Յունգին քեզ համբուրում։

- Մա...,- չթողնելով ավարտել խոսքս՝ նա ասաց.

- Յունա, ես քեզ վերջին անգամ եմ ասում, եկ վերադաենանք ԱՄՆ:

- Չէ Մարկ,-կտրուկ ասացի ես,- ես չեմ կարող:

- Ինչի՞, քեզ դու՞ր է գալիս այսպես ապրել, եթե դու ինձ մեկ հնարավորություն տաս ես կուղղեմ իմ զգացմունքմերը:

- Խնդրում եմ, հերիք է խոսես քո զգացմունքների մասին:

- Եթե դու ինձ հետ չվերադարնաս ԱՄՆ, ես կզանգահարեմ հարդ և ամեն ինչ կպատմեմ:

- Դու նման բան չես անի, Մարկ:

- Սխալվում ես, ես կանեմ հանուն քեզ։

Ես այլևս իվիճակի չէի ոչինչ ասելու, արագ վազեցի տուն, ցանկամում էի փակվել սենյակումս և ամեն ինչ իմի բերել:

***

Ջինայի կողմից

Յունգին հետ եկավ առանց Յունայի։ Մի պահ զարմացա, չէ-որ նրանք միմյանց դեմ էլ ոչինչ չունեին: Լավ ճանաչելով եղբորս, ես ենթադրում եմ, որ նա ինչ-որ սխալ բան է արել:

- Եղբայր, իսկ որտե՞ղ է Յունան։

Յունգին անգամ դեմքիս չնայեց, բարձրացավ սենյակ և դուռը կողպեց:

- Ի՞նչ է կատարվում նրա հետ,-հարցրեց Թեհյոնը:

- Ինձ թվում է նա նորից նեղացրել է Յունային,-վստահ ասացի ես:

- Ջին, իհարկե կներես, բայց ես պետք է նրա հետ առանձին խոսեմ:

- Թեհյոն միայն խնդրում եմ, պարզիր թե ինչ է եղել, մինչ այդ ես գնամ Յունայի տուն:

- Լավ։

***

Թեհյոնի կողմից

Բարեբախտաբար Ջինայի մոտ գտնվեց նրա սենյակի մյուս բանալին: Մտա սենյակ, հավատս չի գալիս...իմ այսքան տարվա ճանաչած հպարտ Յունգիի աչքերը թաց էին։

- Յունգի, դու նրան ամեն ինչ ասե՞լ ես։

- Նա երբեք չի ցանկանա ինձ տեսնել:

- Ի՞նչ ես ասել նրան։

- Ասել եմ, որ նրա սերը անպատասխան է, ասել եմ որ եթե անգամ ես նրա հետ շփվեմ, պետք է շփվեմ միայն ստոր մտադրություններով։

- Յունգի, դու հիմա՞ր ես, ինչպե՞ս կարող էիր նրան նման բան ասել։

- Թեհյոն ես վախենում եմ, վախենում եմ նրան ցավ պատճառելուց, չեմ ուզում նրան խաղալիքի վերածել:

- Ուրեմն լսիր, Ջինան հիմա նրա մոտ է գնացել, մենք ամեն ինչ կկազմակերպենք, դու կխոսես նրա հետ և կասես քո իրական զգացմունքմերի մասին:

- Ես արդեն ուշացել եմ:

- Այսի՞նքն։

- Իմ ստոր քայլից հետո Մարկը վազեց նրա հետևից:

- Իսկ դու ինչի՞ ես ենթադրում, որ Յունան նրան ներելու է։

- Չգիտեմ... ես համբուրել եմ նրան։

- Մի մտածիր այդ մասին... հիմա դու կանես այնպես, ինչպես ես քեզ կասեմ:

- Շնորհակալ եմ Թեհյոն:

-Շնորհակալություն հետո կհայտնես...

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя