մաս 14

284 19 0
                                    

Մեկ շաբաթ անց

***
Այս մեկ շաբաթում շատ բան է փոխվել, Մարկին այն օրվանից հետո չեմ տեսել, անգամ չեմ հետաքրքրվել, թե նա որտեղ է: Այս շաբաթվա ընթացքում ես ավելի եմ մտերմացել Ջինայենց հետ: Յունգին իմ դեմ արդեն ոչինչ չունի, առաջվա պես կոպիտ չէ։ Այո մոռացա ասեմ, շուտով Ջինայի և Թեհյոնի հարսանիքն է խ: Շատ ուրախ եմ նրանց համար: Հիմա մենք հավաքվել ենք Ջինայենց տանը:

- Եկեք ինչ-որ խաղ խաղանք,- ժպտալով ասաց Թեհյոնը։

- Լավ միտք է, բայց ի՞նչ խաղ,- հարցրեց Ջինան։

- Եկեք անուններ խախանք, օրինակ ես հիմա կասեմ ինչ-որ անուն, ինչ տառով որ կավարտվի այդ անունը, այդ տառով անուն կասի հաջորդը,- առանց շունչ քաշելու ասաց Թեհյոնը:

- Դե եկեք սկսենք,- ասաց Յունգին։

- Ջինա, սկսի՛ր,- ասաց Թեհյոնը։

- Լի Էնջ։

- Ջիմ,- ասաց Յունգին։

- Մարկ,- չգիտեմ ինչու կտրուկ ասացի ես, Յունգին տարօրինակ հայացքով վրաս էր նայում։ Սկսեցի Մարկի մասին մտածել:

- Շարունակե՞նք,- ասաց Չիմինը։

- Ոչ,- կտրուկ ասաց Յունգին։

- Օ֊օօ, մեր Շուգան վրդոհվե՞ց,- ծաղրելով ասացի ես։

- Քանի՞ անգամ պետք է քեզ ասեմ, որ ինձ դուր չի գալիս, երբ Շուգա ես անվանում։

- Լավ շաքարիկ, մի զայրացիր,- ծիծաղելով ասացի ես։

- Յունա, փախիր քանի շուտ է,- ծիծաղելով ասաց Ջինան։

Բոլորը ծիծաղում և մեզ էին նայում, իսկ մենք երեխաների պես վազում էինք։ Ես հասկացա, որ տան մեջ նա ինձ հեշտությամբ կբռնի եւ վազեցի դեպի դուրս:

- Մեկ է ինձնից չես փախչի,- շնչակտուր ասաց Յունգին։

- Օօ Շուգա, դու ինչ է, հոգնե՞լ ես։

Այս բառերը լսելով նա հավաքեց իր վերջին ուժերը և բռնեց ինձ։ Ես դիպել էի պատին, իսկ նա ամուր բռնել էր ձեռքերս եւ շնչակտուր նայում էր դեմքիս:

- Լավ-լավ, շնորհավորում եմ, դու ինձ կարողացար բռնել, իսկ հիմա թող գնամ,- մի փոքր վախեցած ասացի ես:

- Կարո՞ղ եմ քեզ համբուրել,- մեղմ ձայնով ասաց նա։

Ես ցանկանում էի ասել ոչ, բայց չհասցրի, նա համբուրեց շուրթերս!!! Ներսումս ամեն ինչ տակն ու վրա է, լինում չգիտեմ ինչ անել, մի կողմից ինձ դուր է գալիս այն, որ նա ինձ համբուրում է, իսկ մյուս կողմից սխալ եմ համարում: Վերջապես հավաքեցի ուժերս և հրեցի նրան: Յունգին ապշած նայում էր ինձ:

- Դու հիմա՞ր ես ինչ է, ինչի՞ համբուրեցիր ինձ, - ձայնս բարձրացնելով ասացի ես։

- Իսկ ինչ է, սա՞ չէր քո ուզածը։

- Ի՞նչ, դու գժվե՞լ ես։

- Յունա ես գիտեմ, որ դու սիրահարված ես ինձ, բայց դա փոխադարձ չէ, ես ոչ-ոքի հետ լուրջ նպատակներ չեմ կապում եւ ասեմ, որ դու առաջինն ես, ով ինձ ստիպեց չանել քո հետ այն, ինչ անում եմ մյուսների հետ... ուղղակի չեմ ուզում, որ տառապես իմ պատճառով։ Յունա դու ինձ դուր ես գալիս, բայց ես չեմ կարող լինել քեզ հետ...չեմ կարող քեզ խոստանալ, որ եթե անգամ շփվենք, դա երկար կտևի։ Վերջիվերջո դու էլ կդառնաս իմ խաղալիքներից մեկը, իսկ ես դա ինձ չեմ ների:

Այս ամենը լսելուց հետո ես այլևս ուժ չունեի նրա աչքերին նայելու։ Ինչքան հնարավոր է հեռու փախա նրանից, չեմ ուզում այլևս նրան տեսնել:
Մի փոքր սթափվելուց հետո ես նստեցի մոտակա նստարաներից մեկի վրա։

- Յուն, ներիր ինձ, ես չէի ուզում, որ նա քեզ հետ այդպես վարվեր,- նուրբ ու անկեղծ ձայնով ասաց ինչ-որ մեկը: Շրջվելով ես տեսա, որ կողքիս Մարկն է նստած...

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя