մաս 17

307 21 0
                                    

Մեկ շաբաթ անց.

Առավոտյան արթնացա զարթնուցիչի ձայնից: Ես ուզում եմ մի փոքր էլ քնել...
Հանկարծ հեռախոսիս զանգ եկավ.

- Յունա, միայն չասես, որ դու դեռ քնած ես,- զայրացած ասաց Ջինան:

- Ոչ-ոչ, ես արդեն արթնացել եմ,-ստեցի ես:

- Հուսով եմ չես մոռացել, որ այսօր իմ հարսանիքն է:

- Ոչ, ինչպես կարող եմ մոռանալ Ջինա, դու օրը 24 ժամ այս օրվա մասին էիր խոսում:

- Ես մեքենայով քո դռան մոտ եմ, վերցրու զգեստդ և իջիր, մենք պետք է գնանք մեր տուն:

- Ջինա խնդրում եմ ասա որ...,-չթողնելով խոսքս ավարտել նա ասաց.

- Ոչ...Յունգին տանը չէ:

- Լավ, ես տասը րոպեից կգամ, եթե ուզում ես ներս արի, եթե ոչ սպասիր ինձ մեքենայի մեջ:

- Ես քեզ սպասում եմ մեքենայի մեջ ,- ասաց նա ու անջատեց հեռախոսը:

Ես արագ պատրաստվեցի, մի փոքր շպարվեցի, վերցրի զգեստս և իջա ներքեւ։

Ես արագ պատրաստվեցի, մի փոքր շպարվեցի, վերցրի զգեստս և իջա ներքեւ։

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

***
Ջինայենց տանը:

- Յուն, դու չե՞ս պատրաստվում խոսել Յունգիի հետ,-հարցրեց Ջինան:

- Ոչ,- կտրուկ պատասխանեցի ես:

- Նա արդեն մի շաբաթ է փակվել է սենյակում և ոչ-ոքի հետ չի խոսում:

- Ինձ դա չի հետաքրքրում,- կոպիտ ձայնով ասացի ես և բարձրացա Ջինայի սենյակ:

Սենյակին նայելով հիշում եմ Յունգիին, հիշում եմ՝ ինչպես նա ինձ վախեցրեց, թե ինչպես եկավ պառկեց կողքիս, հետո ստիպելով դուրս հանեց սենյակից...ինքս էլ չնկատեցի, թե ինչպես արցունքներս սկսեցին թափվել: Ինչքան էլ ինձ ստիպեմ մոռանալ նրան՝ միևնույնն է, սիրտս կարոտում է նրան ու զգում է նրա կարիքը:

- Յունա, ինչի՞ մասին ես մտածում,- լսվեց ինձ շատ ծանոթ, հաճելի և միևնույն ժամանակ տհաճ ձայն:

- Յունգի՞, ի՞նչ ես անում այստեղ,- արցունքներս մաքրելով ասացի ես։

- Ուզում եմ քեզ հետ խոսել:

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя