մաս 6

324 22 2
                                    

Թեհյունի կողմից.

Առավոտյան որոշեցի գնալ Ջինային տեսնելու, գնացի նրա տուն, տան դուռը բաց էր, երբ ներս մտա տեսա Յունան, բազմոցին քնած էր։ Շափտ էի զարմացել, որոհվետեւ Յունգին նրան տանել չի կարողանում, ինչպե՞ս է թոյլ տվել, որ նա մնա իրենց տանը։ Որոշեցի նրան չարթնացրել, բարձրացա Ջինայի սենյակ, իսկ նրա անկողնում Յունգին էր պառկած։ Ամբողջ դեմքը շրթներկով էր ներկված, սկսեցի բարձր ծիծաղել։ Նա իհարկե, արթնացավ իմ ձայնից.

- Հիմար!! ձայնդ կտրիր, թող քնեմ, - փնթփնթաց Յունգին։

- Յունգ, կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել, - մի կերպ ծիծաղս զսպելով ասացի ես։

- Փորձիր։

- Այսօր երեկոյան զբաղվա՞ծ ես լինելու։

- Չգիտեմ... ինչի՞ ես հարցնում։

- Դե, ուղղակի ուզում եմ քեզ ժամադրել, - իմ այս խոսքերից հետո նա բարձով հարվածեց դեմքիս։

-Մին Յունգի, դու քեզ հայելու մեջ տեսե՞լ ես, - բարձր ձայնով ասացի ես։

- Ես առանց հայելու մեջ նայելու էլ գիտեմ, որ ես գեղեցիկ եմ։

Ինքնասիրահարված եղբայր!!! Նա բարձրացավ, նայեց հայելու մեջ և բարձր ձայնով ասաց.

- Սա Յունայի ձեռքի գործն է,  համեստ ամերիկուհի է ձևանում, բայց տես, թե ինչ է արել, եկ մենք պետք է վրեժ լուծենք...

Յունայի կողմից.

Քնած էի, հանկարծ մի սառը բան զգացի դեմքիս վրա, կարծես վրաս ջուր են լցնում։ Բացեցի աչքերս և իմ գլխավերեւում տեսա Թեհյոնին ու Յունգիին, նրանք վրաս ջուր են լցրել!!

- Յունգի... խելքդ թրցրել ես, ինչ է, - վախից մի կերպ արցունքներս զսպելով ասացի ես։

- Դու իրավունք չունես իմ տան մեջ ձայնդ վրաս բարձրացնելու!!! Կարող ես գնալ, եթե քեզ դուր չի գալիս։

- Ճիշտ ես, կներես... - այս բառերից հետո վազելով դուրս գնացի նրա տնից, վազում էի լաց լինելով, հոգուս մեջ ինչ-որ բան էր կատարվում, ինչի՞ եմ ասյքան վիրավորվել նրա խոսքերից... Վերջապես հանգստացա, գնացի այգի, նստեցի նստարաներից մեկին։ Վիրավորված եմ նաեւ Ջինայից, նա ինչպե՞ս կարող էր ինձ թողնել և գնալ, իմանալով, որ եղբայրը ինձ տանել չի կարողանում։ Հանկարծ կողքիս նկատեցի մի տղայի, բարձրացրի գլուխս... Կուկն է։

- Բարև, - ասաց նա։

- Բարև։

- Իչո՞ւ ես լաց լինում։

- Ուղղակի, կարոտել եմ ընտանիքիս,ուզում եմ  վերադառնալ Ամերիկա, - ստեցի ես։

- Ուզում ես ասել, որ դու այստեղ կարճ ժամանակո՞վ ես եկել։

- Այո, ուղղակի միշտ երազել եմ Սեուլ գալու մասին, այս տարի հայրս թույլ տվեց հանգիստս այստեղ անցկացնել։

- Պարզ  է, եկ զբոսնենք, քեզ այստեղի գեղեցիկ վայրերը ցուց կտամ, - ժպտալով ասաց նա, իսկ ես չմերժեցի։

***
Երկար քայլեցինք, նա ինձ ճանապարհեց տուն: Այնքան լավ է նրա հետ, ժամանակը շուտ է անցնում:

***
Արդեն պատրաստվում էի քնել, երբ հանկարծ հեռապոսիս զանգ եկավ.

- Ո՞վ է։

- Յունա, Յունգին է...

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя