մաս 12

303 21 0
                                    

- Ջին, այս աղջիկը Յունգիի ընկերուհի՞ն է....

- Չգիտեմ Յուն, Յունգիի ասելով նա սիրում է Մինային, բայց դեռ չի պատրաստվում նրան ասել։

- Պարզ է։

- Իսկ ինչի էիր հարցնում?

- Ուղակի ուզում էի իմանալ...

***

Ես կանգնած եմ սառույցի վրա, շատ եմ վախենում , ընդհանրապես վարել չգիտեմ։

- Օգնե՞մ...

Ես ուզում էի ադել այո, բայց հանկարծ տեսա, որ Յունգին է կանգնած կողքիս։

- Պետք չէ, ես ինքս, - ոչ վստահ ձայնով ասացի ես։

- Լավ, քո վորոշումն է, -ասաց նա և սկսեց ուշադիր նայել ինձ։

- Կարո՞ղ ես գնալ այստեղից։

- Ոչ, - ծիծաղալով ասաց նա։

Ես ուզում էի ինչքան հնարավոր է հեռու գնալ նրա կողքից, բայց եղավ ամենավատը։ Քայլ արեցի և ընկա սառույցի վրա, իսկ այդ հիմարը սկսեց բարձր ծիծաղել ինձ վրա... ես ամոթից կարմրել էի, չգիտեի ինչ անել, Մարկը Մինային է օգնում, Թեհյոնը Ջինային և ոչ ոք ինձ համար ժամանակ չունի:

- Դու այնքան գեղեցիկ ես, երբ անօգնական ես, - հիմարի պես ձեռք առնելով ասաց նա։

- Եթե դժվար չի կխնդրեի ինձ օգնել։

- Անկեղծ ասած շատ դժվար է։

- Հիմար, - գոռալով ասացի ես։

Նա շրջվեց, որպեսզի գնա և եղավ այն ինչ ես ամենից շատ էի ուզում, նա նույնպես ընկավ։
Ես սկսեցի բարձր ծկծաղել։

-Ինչ կա այստեղ ծիծաղելու, - կոպիտ ձայնով ասաց նա։

- Իսկ ինչ է, մտածում ես միայն դո՞ւ կարող ես ինձ ծաղրել։

Նա բարձրացավ և ի զարմանս ինձ օգնեց ինձ բարձրանալ։ Բայց դուք չեք պատկերացնի, թե այդ հիմարը ինչ արեց։ Նա մտածված ինձ գցեց սառույցին իսկ ինքը ընկավ ինձ վրա։

***

Ես նայում եմ ուղիղ նրա աչքերի մեջ, պարզ լսում եմ նրա սրտի զարկերը, զգում եմ նրանչառությունը իմ դեմքին:

- Խնդրում եմ, բարձրացիր վրայիցս, - ասացի ես ցածր ձայնով։

- Չեմ ուզում բարձրանալ, - կոպիտ ձայնով ասաց նա։

- Մին Յունգի՛, նորից եմ կրկնում...

Չթողնելով խոսքս ավարտել՝ նա փակեց բերանս։

- Ուղղակի լռիր Յունա։

Ես ամեն ինչ անում էի, որպեսզի դուրս պրծնեմ, բայց ամեն ինչ ապարդյուն էր: Նա ավելի մոտացավ ինձ, նայելով շուրթերիս, իսկ ես վախից գլուխս շրջեցի մյուս կողմ։

- Միայն չասես, որ մտածում ես իբրեւ ուզում եմ քեզ համբուրել, - քմծիծաղով ասաց այդ հիմարը։

- Յունգի, բարձրացիր վրայիցս, - արդեն լացելով ասեցի ես։

Նա տեսնելով արցունքներս բարձրացավ վրայիցս և անհետացավ, չեմ հասկանում այդ տղան իսկապես հիմար է, թե ուղղակի այդպիսի տպավորություն է թողնում: Ես դեռ մի քանի րոպե մտքերով պառկած էի սառույցին, հանկարծ ինձ մոտեցավ Մարկը։

- Յո՞ւն, ի՞նչ է պատահել, ինչի՞ ես սառույցին ընկած, դու լա՞ց ես լինում։

Ես ոչինչ չէի կարողանում պատասխանել, միայն զգում էի, որ մրսում եմ:

- Այդ հիմարը նեղացրե՞լ է քեզ, Յունա ինչո՞ւ չես պատասխանում, - արդեն անհանգիստ տոնով ասաց Մարկը։ Նա ձեռքը դրեց ճակատիս և ասաց.

- Յուն դու լրիվ վառվում ես...

Ես այլևս ոչինչ չեմ տեսնում և զգում, միակ բանը, որ տեսնում եմ դա սև գույնն է...

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя