մաս 8

318 26 3
                                    

- Յուն, այսօր ինձ դուրս են գրելու հիվանդանոցից։

- Շատ լավ է, բայց կներես ինձ, արդեն գնամ, չեմ ուզում եղբայրդ վիճի քեզ հետ։

- Յուն, հավատա ինձ նա ուղակի տրամադրություն չունի եւ դրա համար է այդպես ասել։

- Ջին նա ամեն օր է այդպես պահում իրեն, - խոսակցությունը դեռ չավարտած սենյակ մտավ Յունգին։

- Յունգի, Յունան ասում է, որ դու նրա հետ կոպիտ ես խոսում և ասել ես, որ չես ուզում մենք շփվենք, դա ճի՞շտ է։

Յունգին եկավ կանգնեց կողքիս եւ անսպասելի ձեռքը գցեց ուսիս։

- Իհարկե ոչ, անհեթեություն... Յունան շատ լավ աղջիկ է, և ես ուրախ եմ, որ դու նրա նման ընկերուհի ունես։

Ուղղակի ապշել էի այս խոսքերից, նրա պահվածքը շատ տարօրինակ է։

- Տեսնում ես Յունա, ասում էի չէ, որ նա քո դեմ ոչինչ չունի, - ժպտալով ասաց Ջինան։
- Այո, - ոչ վստահ ձայնով ասացի ես։

Սենյակ մտավ Թեհյոնը :

- Ջին, ինպե՞ս ես ,Ինչի՞ էիր գիշերվա այդ ժամին դուրս եկել տանից, - առանց շունչ քաշելու տվեց հարցերի շարանը:

- Ուղղակի դուրս էի եկել զբոսնելու, տանը ինձ լավ չէի զգում, - ստեց Ջինան։

- Ջին, քանի որ քեզ հիմա հիվանդանոցից դուրս են գրում ես ուզում եմ միասին գնանք ֆիլմ դիտելու, համ էլ մի փոքր կցրվես, - ասաց Թեհյոնը։

- Այո, շատ լավ միտք է, Յունան ու Յունգին էլ կգան։

- Ի՞նչ, - միառժամանակ ասացինք մենք։

- Ինչ է, լավ չլսեցի՞ք։

- Ջին կներես բայց...

Չթողնելով խոսքս ավարտել, միջամտեց Յունգին.

- Դե շատ լավ է, եկեք հենց այստեղից էլ գնանք ֆիլմ դիտելու:

Շատ զարմացա նրա այս խոսքերից, մի՞թե նա իրոք փոխվել է։ Անհավատալի է...

***

Մենք արդեն կինոթատրոնում կանգնած ենք և որոշում ենք, թե ինչ ֆիլմ ենք դիտելու։

- Եկեք սարսափ ֆիլմ դիտենք, - ասաց Ջինան

- Ջին խնդրում եմ, ես շատ եմ վախենում սարսափ ֆիլմերից եկեք ավելի լավ է ռոմանտիկ մի բան դիտենք։

- Դե վերջ որոշված է ,-ասաց Թեհյոնը, - ես և Ջինան սարսափ ֆիլմ կդիտենք, իսկ դու եւ Յունգին ռոմանտիկ։

- Ի՞նչ, - զարմացած ձայնով ասաց Յունգին։

- Յունգի՞, ինչ է դու չե՞ս ուզում Յունայի հետ ֆիլմ դիտել, նա քեզ պես վախենում է սարսափ ֆիլմերից, - ծիծաղելով ասաց Ջինան։

- Բայց ես չեմ վախենում սարսափ ֆիլմերից,- ստեց նա։

- Դե ձեզ բարի ժամանց, - ասաց Ջինան և Թեհյոնի հետ գնաց սարսափ ֆիլմ դիտելու։

- Հրաշալի է, - գոռաց Յունգին։

- Եվ ի՞նչն է այդքան հրաշալի, - կոպիտ ձայնով ասացի ես։

- Այն, որ ստիպված պետք է քեզ հետ ռոմանտիկ ֆիլմ դիտեմ։

- Բայց ինչի՞ ստիպված, եթե չես ուզում կարող ես միանալ Ջինային եւ Թեհյոնին։

- Ես այս ամենը քրոջս համար եմ անում, չեմ ուզում, որ քո նմանի պատճառով նա տխրի։

- Ուրեմն հիվանդանոցում դու ձեւացնու՞մ էիր...

- Իհարկե, - քմծիծաղով ասաց նա, - մի երազիր, որ մի օր ուշադրություն կդարձնեմ քեզ։

Ես փորձեցի նրա ասածների վրա ուշադրություն չդարձնել:

***
Ֆիլմի ավարտին արդեն տասը րոպե է մնացել , իսկ Յունգին ամբողջ ընթացքում քնել է: Ես փորձում էի անտեսել նրան, բայց չգիտեմ ինչի նրա կողքին իմ սիրտը սովորականից արագ է բաբախում: Հանկարծ նա արթնացավ։

- Քա՞նի րոպե է մնացել ֆիլմի ավարտին։

- Այն արդեն երկու րոպե է ավարտվել է։

- Իսկ ինչու՞ ինձ չես արթնացրել։

Ես առանց որևէ բան պատասխանելու դուրս եկա։ Ամբոխի մեջ փնտրում էի Ջինային եւ Թեհյոնին։ Վերջապես գտա նրանց, մոտեցավ նաեւ Յունգին։

- Հն եղբայր, ֆիլմը քեզ դուր եկա՞վ, - հարցրեց Թեհյոնը։

- Իհարկե, այսպիսի սարսափ ես դեռ չէի տեսել։

- Բայց դուք սարսափ չէիք դիտում, - ծիծաղելով ասաց Ջինան։

- Հաա, ուզում էի ասել ավելի ռոմանտիկ ֆիլմ երբեք չէի դիտել, այո, - ձեռքը գլխին քսելով ասաց Յունգին։

- Դե եղբայրս, հուսով եմ Յունային տուն կճանապարհես, այդպես չէ՞։

- Չէ Ջին, պետք չէ ես ինքս կգնամ...

- Բայց ինչո՞ւ ոչ Յուն, - խորամանկ ժպիտով ասաց Յունգին, նա արդեն ինձ նյարդայնացնում է։

-Լավ... - պատասխանեցի ես։

***
Մեմք քայլում էինք և ոչինչ չէինք խոսում, հանկարծ նա կանգնեց և ասաց.

- Մնացածը ինքդ գնա, ես պարտավոր չեմ քեզ տուն ճանապարհել։

- Շնորակալ եմ, բայց կարող էիր ընդանհրապես չգալ, - կոպիտ ձայնով ասացի ես:

- Սա ընդամենը խաղ է, որը արվում է քրոջս համար, չփորձես օգտվել առիթից եւ բոլորին պատմել, որ ես քեզ վատ եմ վերաբերվում։

Այս զզվելի խոսքերն ասելուց հետո նա գնաց՝ անգամ չլսելով ինձ։ Նա ուղղակի հիմար է, ինչպե՞ս կարող է այսպես խոսել ինձ հետ... ես պատասխան հարված կհասցնեմ նրան...

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя