մաս 13

297 22 4
                                    

Ես այլևս ոչինչ չեմ տեսնում և զգում, միակ բանը որ տեսնում եմ, դա սև գույնն է:

***
Մարկի կողմից

- Բժիշկ նրա հետ ամեն ինչ լա՞վ է։

- Այո տղաս, կարող ես հանգիստ լինել, այս ամենը նրա թուլության հետևանքներն են։

- Իսկ ես կարո՞ղ եմ նրան տեսնել։

- Իհարկե, միայն խնդրում եմ երկար չմնաս, Յունային հիմա հանգիստ է հարկավոր:

- Շնորակալ եմ:
***
Ես մտա սենյակ, Յունան քնած էր, նա այնքան նուրբ է ու փխրուն, փոքր երեխայի է նման։

- Յուն կներես ինձ, ես եմ այս ամենի մեղավորը, եթե ես քեզ չթողնեի նրա հետ մենակ նա քեզ չէր նեղացնի, իսկ դու չէիր վախենա նրանից: Չես պատկերացնի թե ես քեզ ինչքան շատ եմ սիրում, ափսոս, որ համարձակությունս չի բավականացնում, որպեսզի քեզ ասեմ այդ մասին, այո Յունա, ես քեզ այսքան տարի որպես քույր չեմ ընդունել, դու ինձ համար ավելին ես։

- Մարկ, ինչի՞ ինձ չէիր ասել այդ մասին, - ցածր ձայնով ասաց Յունան։

- Յուն դու, դու ամբողջը լսեցի՞ր։

- Այո Մարկ, ես հոգնել եմ արդեն այս ամենից: Ինչի ինձ Յունգիի հետ թողեցիր, մտածում ես նրա հետ ես ինձ լա՞վ եմ զգում, Մարկ եթե այդպես ես մտածում, ասեմ, որ սխալվում ես։ Ես ատում եմ նրան, եկածս առաջին օրից նա ինձ ծաղրել է: Այո դու ճիշտ ես նկատել, նա ինձ դուր է գալիս, բայց դա ոչինչ չի փոխում, որովհետև նա ուղղակի ատում է ինձ առանց պատճառի:

- Յունա դու սխալվում ես, նա նույնպես սիրահարված է քեզ։

- Ինչի՞ ես այդքան վստահ խոսում։

- Երեկ նա էր խնդրել ինձ ձեզ մենակ թողնել, նա ասաց որ հավանում է քեզ և ուզում է այդ մասին քեզ ասել:

- Եվ դու հավատացե՞լ ես նրա խոսքերին։

- Ես ուղակի ցանկացել եմ քեզ երջանիկ տեսնել։

- Իսկ ինչի՞ դու ինքդ չես պայքարում քո երջանկության համար։

- Որովհետև գիտեմ, որ իմ սերը անպատասխան է։

- Մարկ խնդրում եմ, ուղղակի վերադարձիր ԱՄՆ, ես մի շաբաթ ևս այստեղ կմնամ եւ ետ կգամ, բայց քեզ հետ այլևս շփվել չեմ կարող, կներես:

- Այս ամենի պատճառով էլ երբեք չեմ ասել իմ զգացմունքների մասին, ես գիտեի, որ դու այլևս չես ցանկանա ինձ տեսնել քո կողքին։

- Ինձ ուղղակի ժամանակ է պետք մտածելու համար:

- Լավ Յուն, ես վաղը կվերադառնամ ԱՄՆ։

Ես այս խոսքերը դժվարությամբ ասացի, այժմ ցանկանում եմ գրկել և համբուրել նրան։

Յունայի կողմից

Նա գրկեց ինձ, չեմ հասկանում թե ինչ է կատարվում իմ մեջ, ես լրիվ շփոթվել եմ։ Եղավ այն, ինչ չպետք է լիներ։ Նա համբուրեց շուրթերս: Նրա շուրթերն այնքան նուրբ էր։ Լավ Յունա, հավաքիր քեզ։ Ես նրան հրեցի.

- Գժվե՞լ ես ինչ է, դուրս ցնա սենյակից, հենց հիմա, - գոռալով և միառժամանակ ամաչելով ասացի ես:

- Յունա ներիր ինձ։

- Մարկ դուրս գնա։

Այս խոսքերից հետո Մարկը դուրս գնաց սենյակից:

Ուզում եմ ամեն ինչ առաջվա նման լինի, չեմ ուզում ճանաչել Յունգիին, նրա պատճառով է այս ամենը կատարվում: Սիրտս նրա պատճառով է ցավում: Չեմ ուզում հավատալ, բայց ես սիրահարվել եմ այդ հիմարին...

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя