մաս 11

293 22 0
                                    

Արդեն ժամը երեքն է եւ ես չեմ կարողանում քնել։ Իջա խոհանոց ջուր խմելու և հանկարծ լսեցի Մարկի խոսակցությունը.

- Հիմա չեմ կարող մամ... ես կվերադառնամ Յունայի հետ, իսկ այդ գործերը կարող ես հետաձգել... դու լավ գիտես որ սիրում եմ նրան եւ չեմ կարող այստեղ մենակ թողնել... վաղը կխոսենք, բարի գիշեր։

Այս ամենը լսելուց հետո ներսումս ամեն ինչ խառնվեց իրար, Մա՞րկը, իմ մանկության ամենալավ ընկերը սիրու՞մ է ինձ.. Չէ, դա հնարավոր չէ, մենք միշտ միասին ենք եղել, նա երբեք ինձ առիթ չի տվել նման բան մտածելու, բայց իր զրույցը մոր հետ... արագ բարձրացա իմ սենյակ, պառկեցի և սկսեցի մտածել Մարկի մասիբ։ Հանկարծ նա մտավ սենյակ... ես ձևացրի, իբրեւ քնած եմ.

- Յուն, արթնացիր, - ասաց Մարկը իր մեղմ ձայնով։

- Թող քնեմ Մարկ։

- Կլինի՞ քո սենյակում քնեմ։

- Ո'չ։

- Ախր ես վախենում եմ մենակ, դու դա լավ գիտես։

- Մենակությունից վախենում էիր փոքր տարիքում, բայց հիմա դու բավականին մեծ ես։

- Ես պառկում եմ քո կողքին և չեմ պատրաստվում գնալ, եթե չես ուզում կարող ես ինքդ գնալ իմ սենյակ, - ծիծաղելով ասաց Մարկը։

Ես չգիտեի ինչ անել, անկեղծ ասած եթե այդ ամենը լսած չլինեի կթողնեի նրան կողքիս քնել։ Մենք երբևէ միմյանցից գաղտնիքներ չենք ունեցել, միմյանց վերաբերվում էինք հարազատ քրոջ եւ եղբոր պես, բայց ինչպես երեւում է նա ինձ որպես քույր չի սիրել, նա իմ հանդեպ զգացմունքմեր ունի:

- Լավ, թողնում եմ, քնիր, բայց ես իջնում եմ քո սենյակ։

- Լավ, - տխուր ձայնով ասաց Մարկը։

***

Առավոտյան արթնացա Մարկի ձայնից.

- Յունա արթնացիր, նախաճաշը պատրաստ է

- Մարկ գնա, թող քնեմ։

- Դու պետք է շուտ նախաճաշես և պատրաստվես, մենք Ջինայենց հետ պետք է գնանք դահուկ վարելու։

- Ի՞նչ, - տեղիցս վեր թռչելով ասացի ես։

- Առավոտյան Ջինան էր զանգահարել եւ խնդրեց, որ միանանք իրենց , խնդրում եմ արի գնանք։

- Ախր դու լավ գիտես, որ ես Յունգիին տանել չեմ կարողանում, չեմ ուզում նորից նրա հիմար դեմքը տեսնել։

- Յունա, դու սիրում ես նրան, այդպես մի ասա, - կողքիս նստելով ասաց Մարկը... նրա աչքերում այնքան բան կար։

- Մա՛րկ հերի՛ք է, նման բան ուղակի չի կարող լինել։

- Դե եթե նման բան չկա արագ պատրաստվիր և արի նախաճաշելու։

- Լավ։

- Իսկ ո՞վ պետք է ասի սիրում եմ քեզ եղբայր։

Այդ պահին սիրտս սկսեց արագ աշխատել, ես չգիտեի ասել, թե ոչ, բայց այնուամենայնիվ որոշեցի ասել։

- Սիրում եմ քեզ եղբայր։

- ես ավելի շատ, - ժպտալով ասաց նա և դուրս գնաց սենյակից:

Արագ լոգանք ընդունեցի , հագնվեցի, մի փոքր շպարվեցի և վերջ ես արդեն պատրաստ եմ։

Արագ լոգանք ընդունեցի , հագնվեցի, մի փոքր շպարվեցի և վերջ ես արդեն պատրաստ եմ։

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Իջա խոհանոց, Մարկը նախաճաշում էր, նայելով ինձ նրա աչքերը սկսեցին փայլել։

- Շատ գեղեցիկ ես։

- Շնորակալություն։

Մենք արագ նախաճաշեցինք և գնացինք Ջինայի տված հասցեով։ Այսօր եղանակը այնքան էլ լավը չէ:

***

Ահա և հասանք Ջինայենց մոտ, աչքս կտրուկ ընկավ Յունգիի և այն աղջկա, Մինայի վրա։ Յունգին գրկել էր Մինային և նրանք ինչ-որ բան էին խոսում։ Տրամադրությունս կտրուկ ընկավ, Մարկը դա նկատեց և պինդ բռնեց ձեռքս, մոտեցավ ականջիս եւ ցածր ու մեղմ ձայնով ասաց. "հասկանում եմ"։ Այս խոսքերը դեռ երկար էին հնչում ուղեղիս մեջ, հասկանում եմ՝ իմ վերաբերմունքի պատճառով ինչքան ցավ եմ պատճառում Մարկին, բայց ինչևէ, ես պետք է ուժերս հավաքեմ և չլարվեմ։

- Յուն, դուրս արի մտքերիցդ, - ինձ մոտենալով ասաց Ջինան։

- Բարև Ջին, ինչպե՞ս ես։

-Լավ եմ, ինչ-որ բան այն չէ՞։

- Չէ, ամեն ինչ լավ է, - կեղծ ժպտալով ասացի ես։

Մեզ մոտեցան Յունգին ու Մինան, այդ պահին ես կտրուկ հարցրի Ջինային։

- Ջին, այս աղջիկը Յունգիի ընկերուհի՞ն է....

Իմ կյանքը ՍեուլումМесто, где живут истории. Откройте их для себя