Ջեսսիկայի խոսքերը ինձ մտածելու առիթ տվեցին: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ ինչ-որ մեկի հետ կիսվել իմ մտքերով կամ զգացմունքներով:Միշտ եղել եմ սառը, կոպիտ, իսկ եթե տխուր եմ եղել կամ անհանգիստ այդ ամենը հաղթահարել եմ միայնակ և երբեք ոչ մեկից օգնություն չեմ խնդրել: Երևի մտածում եք, թե ես անսիրտ եմ ու չեմ կարող լինել հոգատար կամ նուրբ...սխալվում եք...կամ ես իմ պահվածքով շատերին ստիպել եմ այդպես մտածել, բայց ես դարձել եմ կոպիտ ընդամենը մի քանի տարի առաջ: Ես 14 տարեկան էի: Ունեի մոտիկ ընկերուհի' Քայլին,
նա գեղեցկուհի էր' երկար սև մազերով, սև խոշոր աչքերով, թուխ մաշկով:Դասարանի և ամբողջ դպրոցի հպարտությունը: Այդ ժամանակ ես այնքան էլ էսպես ասենք 《ինքնավստահ 》 չէի և ինձ ընկերներ էին անհրաժեշտ: Ես մոտենում էի Քայլիին,որպեսզի շփվենք նա չէր ցանկանում ու այդպես շարունակվում էին
Շաբաթներ,բայց մի օր...չգիտեմ ինչու նա համաձայնվեց ընկերանալ, ուրախությանս սահման չկար...ես երջանիկ էի:Բայց երջանկությունս երկար չտեվեց,,,մի անգամ, երբ ճաշարանում էինք ես գնացի, որպեսզի հյութ բերեմ մեզ համար:Հետ վերադարձա ու լսեցի այն, ինչը կոտրեց իմ մեջ ամեն ինչ: Նա հեռախոսով էր խոսում: Մի փոքր մոտենալով լսեցի իմ անունը, ու կանգնեց, որպեսզի կարողանամ հասկանալ խոսակցությունը:
-Չէ հա սրա հետ ինչ լավ ժամանց, էնքան որ հաց ենք ուտում, համ էլ որ պետք լինի իրա պապան մեզ կօգնի ...դե ես իրա մոտիկ ընկերուհին եմ չէ?,-Քայլին դա ասելով սկսեց բարձր ծիծաղել: Ես ամբողջ մարմնով դողում էի, բարկությունից կարմրել էի, փաստորեն Քայլին իմացել էր, որ հայրս բիզնեսմեն է և իրեն օգնելու հույսով մոտիկ էր ձևանում? Ես շոկի մեջ էի, բայց դա երկար չտևեց,,,ես արագ քայլերով մոտեցա նրան ու դեմքին նայելով հյութը թափեցի գլխին^^ այնքան թեթևացած էի զգում այդ պահին: Չնայեցի անգամ նրա ռեակցիային, միայն անխոս հեռացա: Գոհ էի ինձանից, բայց հասնելով տուն,սկսվեցին սթրեսներով լի օրեր, դա ծանր հարված էր ինձ համար:Այդ դեպքից հետո ես մենակ փակվում էի սենյակումս ու լաց լինում,բայց մի օր որոշում կայացրեցի ու...այդ օրցանից դարձա անտարբեր, անհոգի ու կոպիտ,որպեսզի ոչ ոք չկարողանա նորից կոտրել հույսերս ու երազանքներս...
*Սա Էննիի պատմությունն էր~թե ինչ կլինի հետո...~
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Թագուհին
RomanceՄի աղջկա պատմություն, ով իր կոպիտ ու համառ բնավորության պատճառով իր հետ շփումը դարձրել է անհնար...բայց կշարունակվի արդյոք այդպես?