Երբ ես ու Ջեսսիկան հասել էինք հանդիսության սրահ' դիմակահանդեսը արդեն սկսվել էր:Այնքան գեղեցիկ ու հմայիչ էր այդ տեսարանը հեռվից:Մթության մեջ խամրած երևում էին մարդկանց դիմակներով փակված դեմքերը~այնքան խորհրդավոր էր այդ ամենը, որ թվում էր, թե հեքիաթում եմ: Նրանք պարում էին միասին, ծիծաղում, խոսում, բայց ոչ ոք չգիտեր, թե ով է թաքնված դիմակի հետևում:
Ջեսսիկան ասաց, որ հետաքրքիր կլինի, եթե առանձնանանք ու ուրախ ժամանակ անցկացնենք,մենք այդպես էլ արեցինք: Սկզբում հնչում էր "Ed Sheeran - thinking out loud" երգը, բայց շուտով միացրեցին իմ ամենասիրելի ու այս պահին ամենահամապատասխան երաժշտությունը'"Dark vampire music -The vampire masquerade"...երաժշտության ամեն մի նոտա անցնում էին ամբողջ մարմնովս' Մազերիցս մինչև ոտքերիս մատները:Այդ երաժշտությունը կախարդական էր ու լսելով այն դու սկսում ես ազատություն տալ մտքերիդ ու անում ես այն ինչը երազում ես:Երևի հենց դա էր պատճառը , որ հետևյալը կատարվեց ինձ հետ և ես արեցի դա, առանց գիտակցելու...
Ես կանգնած էի սրահի բարի մոտ, երբ ինձ մոտեցավ մի դիմակավոր տղա' բարձրահասակ, աչքերը ինչքան հասկացա մուգ էին, իսկ մյուս տվյալները մթության մեջ չէի տեսնում, բայց իմ մեջ տպավորվել էր նրա ձայնը: Նա մոտեցավ և ասաց.
-պարենք?
Ես համաձայնվեցիև մենք սկեցինք շարժվել մեղեդուն համապատասխան: Նրա գրկում կարծես թռչեի ու չվախենայի, որ կարող է ընկնեմ: երաժշտությունը հասնում էր իր վերջաբանին: Ես չհասկացա, թե ինչ կատարվեց ինձ հետ, բայց ինձ ինչ-որ ներքին ուժ բարձրացրեց վեր' թաթերիս վրա և ես համբույր դրոշմեցի այդ խորհրդավոր ձայնով տղայի այտին:
Նա քարացավ մի պահ, բայց ես արագ հեռացա սրահից ու գնացի դուրս'ինքս էլ շփոթված իմ արարքից...
ВЫ ЧИТАЕТЕ
Սառցե Թագուհին
RomanceՄի աղջկա պատմություն, ով իր կոպիտ ու համառ բնավորության պատճառով իր հետ շփումը դարձրել է անհնար...բայց կշարունակվի արդյոք այդպես?