- Զզվում եմ քեզանից հիմար , - ասացի ես , իսկ նա մոտեցավ ինձ համբուրեց ։ Ես հրեցի նրան ։
- Պատրաստվիր , գնում ենք զգեստ գնելու հարսանիքի համար ։
- Ինչիս է պետք գալ , եթե միևնույն է գնելու ենք քո ուզածը ։
- Չի քնարկվում ։
- Այդ դեպքում Ռոուզիին մեզ հետ պետք է գա ։
- Սիրելի Դեմի , շտապիր , գնում ենք ։
- Ռոուզիին գալիս է չէ ?
- Դեմի , լռիր ու դուրս արի տանից ։
Մենք գնացինք հարսանյաց խանութ ։ Ես հավանեցի մի զգեստ ։
Փորձեցի այն , բայց Դիլանը մեկ ուրիշը ընտրեց ու հենց դա էլ գնեց , ասելով < < Մեզ շքեղ զգեստ է պետք , այս զգեստից կարող է կրել յուրաքանչյուր երկրորդը >> ։
Մենք տուն գնացինք ։ Ժամը երեկոյան վեցն էր ։ Դիլանը տանից դուրս եկավ , իսկ ես իմ մտքերի հետ մնացի տանը ։
Ես տիկին Ռեզին ասում էի , որ սիրահարվել եմ Դիլանին , ապա այժմ ժամնակն է վերածել այս ամենը սիրո ։ Եթե ես ամուսնանում եմ Դիլանի հետ , ապա պետք է ձգտեմ , որ նա ինձ սիրի ։ Ես չեմ պատրաստվում արժանանալ նրա կոպիտ խոսքերին ։ Կարևորը այն է , որ ես զգացմունք ունեմ ։ Ես կարող եմ հասնել այդ կատարելությանը ։
Հագուստներս դասավորեցի , տունը մի փոքր կարքի բերեցի ու նստեցի հեռուստացույց դիտելու , քանի որ բջջայինս Դիլանի մոտ էր ։ 10 րոպե հեռուստացույց դիտեցի ու Դիլանը եկավ ։
- Ինչ լավ է եկար մենակ ձանձրանում էի , - ասացի ես , իսկ նստեցի կոքիս ։
Ես գլուխս դրեցի նրա ուսին ։
- Դեմի մտքիտ ինչ կա ?
- Պարզապես փորձում եմ համակերպվել ։ Ու ինձ մոտ կստացվի , քանի որ զգացմունքներ կան ։
- Ուրախ եմ , որ վերջապես հասկացել ես ։
- Դիլան , կլինի վաղը Ռոուզի հետ գնանք զբոսնելու ։
- Եթե տանը լինի , ապա այո ։
Ես գլուխս բարձացրի ու նրա այտը համբուրեցի ։ Նա երկու ձեռքը դրեց այտերիս ու սկսեց ինձ համբուրել , իսկ ես չդիմադրեցի ։ Ապա նա ինձ բաց թողեց ։
ВЫ ЧИТАЕТЕ
Սերը թևեր է տալիս
RomanceԱյս գիրքը մի աղջկա մասին է , ով հոր մահից հետո կորցրել ինքն իրեն ։ հայտնվում է նրա ճանապարհին սերը . Գտնում է ինքն իրեն ու սերը նրան թևեր է տալիս ...