( 2 գլուխ ) 14 մաս

278 22 10
                                    

Դիլանը մտավ Դեմիի հիվանդասենյակ ։

- Դեմի երեխաները զույգ էին , բայց մահացան ։ Ներիր , գիտեմ ես եմ մեղավոր ։

- Որտեղ եմ ես ? Ինչ երեխա ? Ինչու ես դու մեղավոր ?

- Հիվանդանոցում ես , ոչինչ չես հիշում ?

- Եթե հիշեի չէի հարցնի ։ Ես հղի եմ եղել ? Ես ամուսնացած եմ ? Ինչու ես դու մեղավոր ?

- Այո , դու ամուսնացած ես ինձ հետ ։ Եթե քեզ հետ լինեի նման բան չէր պատահի ։

- Ես քեզ եմ սիրել ?

- Սիրել ? Դու ինձ ես սիրում !

- Իսկ որտեղեն ծնողներս ?

- Դու ոչ ոք չունես ։

- Դուրս կգաս ես հանգստանալ եմ ուզում ։

- Ես կնստեմ բազմոցին , իսկ դու հանգստացիր ։

Դեմի ներսում ամեն բան խառնվել էին իրար ։ Նա ոչինչ չէր հիշում ։ Չգիտեր հավատալ Դիլանին , թե ոչ ։ Նա ընդամենը հիշում էր մի անուն' Պիեռ ,բայց չգիտեր թե ով է այդ անվան տերը ։

- Քո անունը Պիեռ է ? , - անսպասելի հարցրեց Դեմին ։

- Դեմի , ինչեր ես խոսում իմ անունը Դիլան է ։

- Այդ դեպքում ում անունն է Պիեռ ? Ես միայն այդ անունն եմ հիշում , - ասաց Դեմին , իսկ Դիլանը լռեց , - ես հարց տվեցի , - կարճ ժամանակ անց ասաց Դեմին ։

- Հայրիկիդ անուն է , - փորձեց ստել Դիլանը ։

Դեմին հավատում էր Դիլանի խոսքերին , կարծելով որ նա թանկ մարդ է եղել իր համար ։ Բայց Դեմին մտածում էր , եթե սիրեր Դիլանին , ապա հիմա գոնե մի փոքր զգացմունք կունենար կամ նրա մեջ կտեսներ հարազատ մի բան ։

Դեմին երկար մտածմունքներից հետո քնեց , իսկ Դիլանը գնաց Շառլոնից իր երեխաների մահվան վրեժը լուծելու , բայց նա չկարողացավ գտնել Շառլոնին ։

Այս 1-2 օրվա դեպքերից հետո Դիլանի ներսում զգացմունքներ էին առաջացել ։

Դիլանը վերադառնալով հիվանդանոց , բժշկից փորձեց իմանալ , թե երբ կարող է Դեմիին տուն տանել ։

Դիլանը մտավ Դեմիի հիվանդասենյակ ։

- Սիրելիս պատրաստվիր , որ տուն գնանք ։

- Լավ ։

Նրանք երկուսով վերադարձան իրենց բնակարան ։ Դեմին բնակարանը շատ հավանեց ։ Արդեն երեկո էր և ամուսիները որոշեցին ֆիլմ դիտել ։ Ֆիլմը ընթացքում Դիլանը քնեց բազմոցին ։ Իսկ Դեմին հատակին նստած էր ու լարված ֆիլմն էր դիտում ։ Հանկարծ Դիլանի բջջայինին հաղորդագրություն եկավ ։ Այն Պիեռից էր ։

Սերը թևեր է տալիսМесто, где живут истории. Откройте их для себя