13 մաս

254 22 6
                                    

Եթե Դիլան ասաց , որ ուր ուզում եմ կարող եմ գնալ նույնիսկ Պիեռի մոտ , ինձ թվում է , որ դա նշանակում է կամ ես եմ նրան սիրել կամ նա ինձ ։ Պարզապես չեմ հասկանում ինչպես կարող եմ սիրել նրան ու մոռանալ ։

Ես փորձում էի հիշել նրան , բայց ապարդյուն ։ Ես որոշեցի փնտրել նրա անունն իմ օրագրում ։ Այն ինձ հանդիպեց երկու անգամ ։

<< Պիեռը ասաց , որ ես երբ 15 տարեկան էի մենք ընկերություն ենք արել , բայց ես նրան չեմ հիշում >> ։

<< Դիլանը ինձ այսօր ասաց , որ Պիեռը ինձ սիրում է ու ցանկանում է ինձ համար անել ամեն բան >> ։

Ես արդեն խենթանում եմ այն մտքից , որ չեմ կարողանում հիշել նրան ։ Ես ունեմ 2 տարբերակ կամ պետք է հիշեմ թե ով է Պիեռը կամ այս 3 ամսվա ընթացքում այնպես անեմ , որ Դիլանը ինձ սիրի ։ Ես չեմ պատրաստվում իմ երեխային նվիրել Շառլոնին ։ Ես չգիտեմ կկարողանամ հիշել Պիեռին , այն դեպքում , երբ այս անիծված տանը փակված եմ ։

Վերցրի հեռախոսս , համարների մեջ փնտրեցի Պիեռ անունը , բայց այն չկար ։ Ինձ մնաց երկրորդ տարբերակը ։ Զանգեցի Դիլանին ու խնդրեցի գա , ասելով ինձ վատ եմ զգում ։ 10 րոպե անց Դիլանը եկավ ։

- Դեմի , ինչ է պատահել ?

- Ինձ մի փոքր վատ եմ զգում ։ Վախենում եմ , խնդրում եմ այսօր մնա տանը ։

- Լավ խնդիր չկա ։

- Դիլան ինչու ես ինձ այսպես պատժում ? Մեկ սխալի համար պետք չէ ինձ հետ այսպես վարվել ։ Միթե դժվար է հասկանալ , որ ես հրաժարվում էի , որովհետև սիրում էի քեզ ։ Ու հիմարի նման մտածում էի , որ դու էլ ես ինձ սիրում ։ Խնդրում եմ , հանուն երեխայի արի ամեն ինչ սկսենք նորից ։ Ես չեմ ցանկանում , որ իմ երեխային մեկ ուրիշը մեծացնի ։

- Նա երեխային կսիրի այնպես , ինչպես կսիրեր իրական մայրը ։

- Եթե անգամ դուք նրան վերցնեք ինձանից , երբ երեխան մեծանա ամեն ինչ կպատմեմ ու նա կատի ձեզ ։ Ես ձեզ հանգիստ չեմ տա ։ Խնդրում եմ , արի ամեն ինչ սկսենք նորից ։

- Դեմի , դու ինձ սրա համար ես կանչել ?

- Դիլան խնդրում եմ այդքան դաժան մի եղիր , - ասացի ես լաց լինելով ու գրկախառնվեցի ։ Նա ինձ հետ հրեց ։

- Երեխային խղճա ու մի լացիր ։

- Դիլան , ես ինձ լավ չեմ զգում , - ես իրոք ինձ լավ չէի զգում , նա ինձ օգնեց պարկել անկողնում , - խնդրում եմ չգնաս , կպարկես ?

- Վերջ տուր , հասկացիր ես քեզ չեմ սիրում ։ Ես Շառլոնին եմ սիրում ։ Այսօր կմնամ այտեղ , իսկ առավոտյան կգնամ ։ Դուռը չեմ փակի , դու ինձ պետք է ապացուցես , որ ցանկանում ես մնալ ինձ հետ կամ կապացուցես ,որ եթե կարողանաս կգնաս Պիեռի մոտ ։

Սերը թևեր է տալիսМесто, где живут истории. Откройте их для себя