- Դու ես ցանկանում վարել ?
- Այնքան տհաճ ես , - ասաց Դեմին ու ապտակեց Դիլանին ։
Դիլանը սկսեց գռեհիկ ծիծաղել , այս ամենը ավելի նիարդայնացրեց Դեմիին և նա ցանկացավ ևս մեկ ապտակ հասցել , բայց Դիլանը նրա ձեռքը բռնեց ։ Նա դուրս եկավ մեքենայից և ուժեղ բռնեց Դեմիի երկու ձեռքը ։
- Բաց թող ցավեցնում ես , - բղավեց Դեմին ։
- Դու դեռ ցավ չես տեսել , - ասաց Դիլանը և մեքենան նստեցրեց Դեմիին , ապա ինքը նույն պես նստեց ։
Նրանք մոտ 4 ժամ ճանապարհին ոչինչ չխոսեցին ։ Շուտով Դեմին խախտեց լռությունը ։
- Քաղաքը հակառակ կողմում է , ուր ենք գնում ?
Դիլանը ոչինիչ չասաց և դրանով զայրացրեց Դեմիին ։ Դեմին սկսեց ձեռքերով շարժել ղեկը ։ Դիլանը կանգնեցրեց Մեքենան ։
- Ինչ ես անում խելագարվել ես ? - ասաց Դիլանը , իսկ Դեմին դուռը բացեց և սկսեց վազել ։ Բայց Դիլանը նրան շուտով բռնեց ։
- Հանգիստ թող ինձ , - բղավեց Դեմին ։
- Չեմ կարող , - ասաց Դիլանը և բռնեց Դեմիի ձեռքը , ապա ցանկանում էր գրկել , որպեսզի տաներ մեքենան , բայց Դեմինն դիմադրեց և սկսեց ագրեսիվ շարժումներ կատարել , և երբ Դիլանը կրկին փորձեց բռնել Դեմիի ձեռքերը նա պատահաբար հրեց Դիլանին և նա ընկավ գետնին , ինչից հետո Դեմիին հանեց ատրճանակը , որը վերցրել էր Դիլանի տանից և պահեց նրա վրա , այդ պահին Դիլանի բջջայինին զանգ եկավ ։ Այն Դեմիի մոտ էր , նա ատրճանակի հետ վերցրել էր նաև բջջայինը ։ Նա պատասխանեց զանգին ։
- Դիլան քրոջս բեր , քո մարդիկ արդեն սպանել են Պիեռին , հիմա քրոջս հերթն է ? , - այս ամենը լսելուց հետո նա նետեց բջջայինը մի կողմ ։
Դեմին չարացած հայացքով նայում էր Դիլանին , իսկ Դիլանը չէր հասկանում ինչ է կատարվում ։ Վերջ Դեմին ալևս մտածելու կարիք չուներ ։ Նա առանց վարանելու մեկ անգամ կրակ բաց թողեց , որը դիպավ Դիլանի որովայնին : Առաջինին հաջորդեց երկրորդը , այս անգամ սրտի մոտակայքում , ինչից հետո Դիլանի աչքերը փակվեց ։ Երկրորդին հաջորդեց երրորդը , իսկ երրորդին՝ չորրորդը ։ Վերջ փամփուշտները վերջացավ ։ Նա նետեց ատրճանակը Դիլանի վրա ։ Մոտեցավ Դիլանին և գրպանից վերցրեց բանալիները , ինչի պատճառով ձեռքերը արունոտվեցին ։
Նա երկար ճանապարհներ անցնելով հասավ Պիեռի տուն ։ Այնտեղ ոստիկաններ էին հավաքվել և տարածքն էին զնում ։ Դեմին Վազեց դեպի Պիեռի մարմինը , որը արդեն կապույտ կտորով փակում էին ։
Դեմիի կողմից
- Պիեռ վերկաց , տես ես եկել եմ ։ Նա այլևս մեզ չի բաժանի սիրելիս ։ Դե խոսիր , մի բան ասա , -ասում էի արտասվելով , - Վերջապես կխոսես ?
Ես գրկել էի նրա անշնչացած մարմինը ու լաց էի լինում ։ Ապա ինձ մոտեցան երկու ոստիկան ։ Բռնեցին ձեռքերս և ձեռնաշղթա հագցրին ։ Ցանկանում էին հեռացնել ինձ Դիլանից , բայց ես դիմադրում էի ։ Նրանք ինձ տարան ոստիկանություն ։ Ես քննասենյակում էի ։ Ներս մտավ մի տղա , հավանաբար քնիչն էր ։ Ես , նրա դեմքին նայելով , հիշեցի նրան , նա Դիլանի մտերիմ ընկերն է ։
- Ես այս գործը հետաքնող քնիչն եմ ։ Դուք ունեք փաստաբանի իրավունք և կարող եք պահպանել լռություն , այն ինչ կխոսեք կօգտագործվի ձեր դեմ ։ Դուք եք սպանել Դիլանին ?
- Այո ես եմ սպանել բայց նա չի մահացել , նա սատկել է ։ Եթե այդ պահը նորից լիներ , ես էլի կսպանեի նրան ։ Նրան սատկելը քիչ է ։ Նրա դին պետք է փտտի անտառի խորքում , - գոռալով խոսում էի ես ։
- Նույնիսկ չեք զղչում կատարվածի համար : Ինչ դրդապաճառներ ունիր ?
- Դու դա բոլորից լավ գիտես ! , - բացականչեցի ես , նրա օձիքից բռնելով ,ապա բաց թողեցի ։
- Եթե ձեզ սիրում են , դա դեռ ձեզ սպանելու իրավունք չի տալիս , - այս անգամ նա բղավեց , ապա հանգիստ շարունակեց , - իսկ Պիեռին ինչու ես սպանել ?
- Խելագար ես ? Ես նրան չեմ սպանել ։
- Տանը միայն քո մատնահետքն է եղել , սպանության գործիք հանդիսացած դանակի վրա նույն պես ։
- Լսեք ես այնտեղ եմ ապրել և պարզիցել պարզ է , որ իմ մատնահետքերը կլինեն ։
- Դուք մեղադրվում եք երկու սպանության մեջ ընդունում եք մեղադևանքը ։
- Ես միայն սպանել եմ Դիլանին , - բղավեցի ես և հարձակվեցի նրա վրա ։
Ուտով ներս մտան այլ ոստիկաններ և ինձ ձեռնաշղթա հագցրին ։
Դատի ժամանակ ինձ մեղադրեցին երկու սպանության մեջ ։ Եվ տրամադրեցին վերջին խոսք ։
Ես կանգնեցի ու նայում էր դեպի դիտորդները ։ Դիլանի մոր չար հայացքը , իմ մոր ձևական անհանգիստ հայացքը , եղբորս անմխիթար տեսքը ։ Ես ինչքն մարդու եմ ցավ պատճառել ։
- Ես սպանել եմ Դիլանին , քանի որ նա միշտ ինձ և Պիեռին ցավ էր պատճառում , չնայած ինձ անմնացորդ սիրում էր ։ Իմ սերը ինձ թևեր էր տևել ու ես այդ թևերով գնում էի դեպի կործանում , բայց երբ իմացա Պիեռի մահվան մասին թևերս կոտրվեց և ես բարձրությունից ընկա ու ավելի վաղ կործանվեցի ։ Ես չեմ սպանել Պիեռին ես նրա մահվան լուրը իմանալով սպանել եմ Դիլանին ։ Ես նրան սիրել եմ , սիրում եմ և կսիրեմ ։ Իսկ Դիլանին ես եմ սպանել ։ Տիկին Վիոլա դուք իսկական չարիք եք մեծացրել ։ Նա միայն մահվան էր արժանի ։ Նա կոտրեց իմ թևերը , իմ սիրո թևերը ։
Վերջ
Շնորհակալ եմ բոլոր նրանց , ովքեր կարդացել և գնահատել են իմ աշխատանքը , ովքեր սպասել են հաջորդ մասերին ։ Շնորհակալ եմ բոլոր հաճելի մեկնաբանությունների համար ։ ❤❤

ВЫ ЧИТАЕТЕ
Սերը թևեր է տալիս
RomanceԱյս գիրքը մի աղջկա մասին է , ով հոր մահից հետո կորցրել ինքն իրեն ։ հայտնվում է նրա ճանապարհին սերը . Գտնում է ինքն իրեն ու սերը նրան թևեր է տալիս ...