Մաս17 Քո կողքին անտանելի է

127 9 0
                                    

Առավոտ է, գարնան լուսապայծառ առավոտներից մեկը:
Հա բա չէ Լուսապայծառ, բա ոնց:
Լուսապայծառ է, նա ինձնից մի երկու մետր այնկողմ քնած է, ես գիտեմ, որ նա իմ հանդեպ ինչ-որ բան է զգում, բայց չգիտեմ էլ ինչ: Միգուցե խաղում է, կամ իսկապես սիրում է, իսկ ես ինչ եմ զգում, չգիտեմ...
-Արթնացար,- ես նրա ձայնից վախեցա, անսպասելի էր, փաստորեն նա վաղուց արթուն էր:
-Հիմարրր ես վախեցա գոնե զգուշացնեիր:
-Ինչպես, ասեի Ժաս պատրաստվիր ես քեզ հարց եմ տալու? Դե եթե այդպես դու էլ շարժվելուցտ առաջ ասեիր Արամ ես պատրաստվում եմ զարթնել:
-Աաա քեզ հետ անտանելի է:
-Հավատա քեզ հետ էլ, անկողնում այնքան ես շարժվում ասես պատերազմում ես երազների կերպարների հետ.- նա ասեց և ինքն էլ ծիծաղեց և սկսեց թավալվել անկողնում, իսկ ես վերցրի բարձը եւ հարվածեցի նրան:
-Լավ վերջ: Արագացրու պատրաստվիր, որ դուրս գանք:
-Ես կպատրաստվեմ եթե մի քանի րոպեով լքես սենյակը: Հա իմիջայլոց ծնողներդ եկել են?,- ես երեկ քնեցի և չտեսա նրա ծնողներին: Այնքան էի հոքնել, որ մոռացել էի աղջիկների մասին:
-Հա եկել են: Երեկ երեկոնան քեզ Միլեը զանգել էր, ես պատասխանեցի, ասեցի քնած ես:
-Պարզ է: Լավ երևի գնաս իսկ ես պատրաստվեմ:
-Դե եթե խնդրես ես կգնամ, երեւի:
-Հիմար իսկ ինչպես հագուստս փոխեմ եթե մնաս այստեղ, մտածիր գոնե մի քիչ,-նա զայրացնում էր իր հիմար պահվածքով։
-Դու կփոխվես ուղղակի լոգարանում, մի վախեցիր քեզ ոչ մեկ չի տեսնի բոլորը խոհանոցում են համել կլվացվես:
-Բա դու?
-Ես լվացվել եմ, վաղուց արթնացել էի ուղղակի դու խորն էիր քնել եւ չէիր զգում իմ շարժումները:
-Հիմար ես ամեն ինչ զգում եմ, անտանելի ես դու:
-Գիտեմ դու էլ։ Լավ գնա հագնվիր:
Ես զայրացած դուրս եկա հագուստս եւ մի երկու դիմահարդարման պարագա ձեռքիս: Լվացվեցի եւ դիմահարդարվեցի, մի փոքր այլ տեսք ունեի այսօր, գեղեցիկ էի, աչքերս փայլում էին: Դուրս եկա եւ գնացի Արամի սենյակ, նա պատոհանի դիմաց կանգնած էր, նայում էր մի կետի ու ժպտում էր: Ես մոտեցա նրան եւ ձեռքս թափահարեցի, իսկ նա ռեակցիա չտվեց։ Ես բռնեցի նրա ուսերից ու սկսեցի թափահարել։
-Արամ, Արամ ուշքի արի Արամ,-նա ոչինչ չասեց, նա առանց ինձ նայելու նուրբ բռնեց կոնքերիցս եւ ինձ գրկեց։ Իմ մարմինը սկսեց դողալ, մաշկս փշաքաղվել, նա ինձ հենել էր իր կրծքավանդակին, ես լսում էի նրա սրտի աշխատանքը: Ես անկանոն շարժումներ էի անում որպեսզի դուրս գամ նրա ճանկերից, իսկ նա ավելի ուժեղ էր ինձ սեղմում։
-Հանգստսցիր, ես քեզ ոչինչ չեմ անի, ուղղակի մի պահ հանգիստ կանգնիր,- ես ոչինչ չէի կարող անել, ստիպված ես էլ գրկեցի նրան։ Դա հաճելի էր նա գրկել էր ինձ եւ նայում էր մի կետի, իսկ ես նայում էի նրան:
Այդպես մենք երկար կմնայինք եթե դուռը չթակեր Հայկը' Արամի փոքր եղբայրը: Մենք արագ պոկվեցինք իրարից։
-Մտեք,-ասաց Արամը սառը ու կոպիտ ձայնով։
-Բարեւ ձեզ, բարեւ Ժասմին ես Հայկն եմ, հուսով եմ կնկերանանք։
-Բարեւ, ինձ ուղղակի Ժաս ասա, ուրախ եմ ծանոթության համար, ես նույնպես կարծում եմ կնկերանանք, ինձ թվումե դու եղբորտ պես անտանելի չես:
Մենք սկսեցինք ծիծաղել, իսկ Արամը դեւի հայացքով մեզ էր նայում:
-Հայկ ինչի համար ես եկել? Ասելիքդ ասա եւ չքվիր,-ասաց Արամը կոպիտ տոնով:
-Հա մոռացել էի մայրիկը ու հայրիկը ձեզ են սպասում եկեք,- նա ասեց եւ արաք գնաց, ավելի ճիշտ չքացավ։
-Նա քո եղբայրն էր մի կոպտիր նրան:
-Հա մի փրկիչ էլ ավելացավ, անտանելի եք դառնում:
-Լսիր դու, համար մեկ անտանելին դու ես։
-Հա բա չէ, գնա ծնողներս քեզ են սպասում, հայրս սպասել չի սիրում։
-Լավ,-ոչինչ չասող հայացքով բացեցի դուռը եւ դուրս եկա, նա էլ իմ հետեւից։
Արամի ծնողները շատ լավն էին, բարի ու ժպտերես, մոտ 40-45տարեկան: Տիկին Լուսինեն ասաց որ մայրիկիս վաղուց է ճանաչում եւ անգամ իմ նորածին ժամանակ առաջինը ինքնե ինձ գրկել սակայն 10տարեկանից հետո նա ինձ չի հիշում, ես ասացի, որ հաճախ կտեսնի ինձ եւ ես էլ տնից չեմփաղչի։ Արամի սենյակում կար մի կնոչ եւ տղամարդու լուսանկար իմացա որ դա հենց նրանք էին եւ տոնում էին իրենց ծանոթության 6 ամսյակը։

Սա երազ է....Donde viven las historias. Descúbrelo ahora