Մաս20 Ավարտական երեկոն

60 2 0
                                    

Հաջորդ օրը մայրս վերադարձավ եւ տեսնելով իմ տեսքը  մի փոք զայրացավ և  1 ամիս արգելեց  գնալ ինչ-որ տեղ: Եթե անկեծ դա ինձ համար մեծ ցավ չէր, քանի որ ես ինքս որոշել էի մոտակա 1 ամիսը հրաժարվել բոլոր հրավերքներից և պատրաստվել իմ տարեվերջյան քննություններին: 
Արդեն մայիսի վերջին օրերն են իմ ոտքը  ամբողջովին լավացել է, արամը պարտրաստվում է իր դիպլոմային աշխատանքին, իսկ ես քննություններին: Ես և նա միմյանց հազվադեպ ենք տեսնում, հիմնականում  շփվում ենք համացանցով, բայց դա Արամի համար խնդիր չի հանդիսանում որպեսզի տեղեկացված լինի իմ ամեն քայլով: 
Արամ. Որտեղ ես?
Ժասմին. Գրադարանում  փորձում եմ կենտրոնանալ, ուզում եմ կրկնել կենսաբանության հարցաշարը, բայց գրողը տանի չեմ կարողանում:
Արամ. Նորմալ է: Ինձ ես կարոտել: Արի  քոլեջի վերելակի մոտ ես այնտեղ եմ: 
Արամը իր մասին երկար մտածել չի ստիպում, նա զգում է ինձ  և զգում է թե ես երբ իր կարիքը ունեմ: Մեր քոլեջում վերջերս հաշմանդամների վերելակ են տեղադրել, բայց դրանից ոչ ոք չի օգտվում և քոլեջի այդ հատվածում հազվադեպ կարող ես տեսնել ինչ-որ մեկին: 
Ես վերջապես հասա վերելակի մոտ, բայց այնտեղ ոչ ոք չկար։
-Արամ, Արամ...,-լռություն էր տիրում, որը մի փոքր ինձ ավելի շատ վախեցրեց, ինձ ինչ-որ մեկը քաշեց դեպի վերելակը եւ ամուր գրկեց կոնքերս քաշելով դեպի իրեն, ես վախից ցնցվեցի, ինձ թվում էր հիմա կուշաթափվեմ...
-Կարոտել էի քեզ։
-Դու գժվել ես բաց թող, եթե 2 վայրկյան էլ լռեիր սիրտս կպայթեր։ Հիմար:
-Ես էլ քեզ եմ սիրում,-նա իմ ուսերից բռնեց ու ամուր գրկեց ինձ, քանի որ ես ցածրահասակ եմ ես խեղդվում էի նրա գրկում:
-Բաց թող հիմա կմեռնեմ,-նա մի փոքր հետ տարավ ինձ եւ համբուրեց ճակատ։
-Դու պետք է ինձ հետ գաս իմ վերջին զանգի երեկույթին: Դե իմ խմբում աղջիկ չկա եւ բոլորս հրավիրում ենք նրանց ում սիրում ենք։
-Իսկ դա հրաման է, եթե այո ես չեմ գալիս:
-Դա հրաման է եւ դու կգաս։ Երեկոյան կգնանք քեզ հագուստ ընտրելու։
-Ատում եմ քեզ:

Արդեն երեկո էր, ես հագել էի հասարակ հագուստ սեւ ջինսե տաբատ, կապույտ ու սպիտակ զոլերով վերնաշապիկ եւ սպիտակ կեդեր։
Արամ. Ես բակում եմ։

Մի 2 խանութ շրջելուց հետո մենք գնեցինք երկուսիս համապատասխան հագուստ։ Արամին' մուգ կապույտ կոստյում, ինձ' կապույտ երկար շրջազգեստ, նուրբ բացվածքով։
-Արամ ես քաղցած եմ։
-Բնական է,  երեւի 20 խանութ ոտնատակ տվեցինք քո զգեստի համար:
-Հերիքե ծաղրես։
-Ով? Ես? Բնավ։
-Ես հենց հիմա կգնամ:
-Չեմ թողնի,- նա ամուր գրկեց ինձ եւ ես նորից սկսեցի խեղդվել:
-Գնա գրողի ծոցը....

Այսօր Հունիսի 20 է Արամի վերջին զանգը։ Այսօր նա պետք է ստանա դիպլոմ եւ սկսի կյանքի նոր փուլ։ Մենք պետք է հանդիպենք երեկոյան, քանի որ ես նրան մինչ երեկո չէի տեսնելու եւ նա շատ զբաղված էր ինձ մնում էր միայն նամակ գրել։
Ժասմին. Հեյ վերջապես դու ազատվում ես այդ բանտից։ Շնորհավորում եմ պարոն Թրաշամանուկ դու քայլ ես անում դեպի նոր կյանք, հույս ունեմ ես այդտեղ կամ։
Արամ. Դու իմ բոլոր կյանքերում էլ կլինես։ Մեռնելուցս հետո էլ երեւի ես քեզնից չեմ պրծնի։ Անգամ այսօր դու ինձ ասացիր Թրաշամանուկ...

Արդեն երեկո է Արամը ինձ սպասում է բակում ես թեթեւակի շպարվել եմ, հարդարել մազերս եւ փայլում եմ ինչպես աստղերը վերեւում։
Նա հիմար ժպիտով ինձ դիմավորեց եւ ասաց.
-Դու ուղակի հիասքանչ ես։
-Գիտեմ դու նույնպես: Փայլում ես իմ կողքին։
Երեկույթի ժամանակ հանդիսավարը ինձ եւ Արամին համարեց երեկոյի գեղեցիկ զույգը, մենք ողջ երեկո պարեցինք եւ հիանալի ժամանակ անցկացրինք։

Սա երազ է....Donde viven las historias. Descúbrelo ahora