Ինչ է մահը?
Ես կարծում եմ մահը ոչինչ է։ Դրանից վախենում են բոլորը, բայց ոչ ոք չգիտի ինչ է դա, դե որովհետեւ ոչ ոք չի եկել այնտեղից։ Բոլորը վախենում են դատարկությունից։ Իզուր չէ, որ մահանալուց վախը դասվում է աշխարհի ամենամեծ վախերի շարքին։ Մահը շատ տարօրինակ բան է, դա հնարավոր չէ գուշակել, դա գալիս է դատարկությունից, անսպասելի եւ չգիտես էլ ուր է տանում մարդուն։ Դա տրված է ճակատագրով։ Եղել են շատ դեպքեր, որ մարդիկ մահացել են անսպասելի, մահացել են այն ժամանակ, երբ հնարավոր չի եղել ապրել։ Երբ քեզ թանկ ու հարազատ մարդը մահանում է պետք է բաց թողնել նրան, բաց թողնել հոգին, մարմինը։Արամը այլեւս չկա 2018.01.23 օր որը ամեն ինչ փոխեց, ամեն ինչ շրջվեց 360աստճան։ Ինձ զանգեցին ու ասեցին Արամը չկա առաջին բանը որ մտածեցի "երեւի կատակ են անում, մշտական ապուշ կատակներից, ախր երեկ եմ խոսել ու ծնունդը շնորհավորել"։ Մեկ, երկու անգամ զանգեցի, բայց պատասխան չկար, մտածեցի պոստերում են, ինքնել զգուշացրել էր, որ երբեմն զանգերս չի վերձնի 3օրից իջնելու են։ Առաջին անգամ էր պոստեր գնում ու ես շատ էի վախենում, ամեն օր զանգում էի ու ասում, որ զգույշ լինի թեկուզ մի նամակ գրի։ Հաջորդ օրը ուրախ գնացի քոլեջ ու բոլորի սարսափահար հայացքները, սպանող ու ոչնչացնող հայացքները ինձ սպանում էին։ Երբ մտա դասարան ու աղջիկները սկսեցին անիմաստ նախադասություններ ասել ես ոչինչ չհասկացա, իմ մարմինը, գլուխը չորացել էր, ես ոչինչ չէի հասկանում: Ինչի համար? Ինչպես?...
Ես չեմ կարող ասել, որ սիրել եմ Արամին ասես կյանքիս միակ եւ վերջին սեր'ոչ, բայց երբ մահանում է քեզ հարազատ ինչ-որ մեկը դա բնական է։ Այդ պահին իմ սրտից պոկվեց մի մասնիկ։
Արամի եղբայրը ինձ էր տվել նրա տետրը որտեղ նա իմ մասին էր գրում այնտեղ մի տեղ կար որը ստիպեց ինձ ապրել եւ վերադառնալ կյանք։
Ես ուզում եմ, որ իմ հիմարիկը միշտ ժպտա, փայլի ինչպես աստղերը երկնքում։ Երբեք չարտասվի, անգամ այն ժամանակ, երբ ես հեռու կլինեմ։
Արամը հիմա հեռու է, ես երբեմն հիշում եմ նրան։ Ես երբեք չեմ արտասվում միշտ ժպտում եմ փայլում ինչպես աստղերը երկնքում, սակայն երբեմն այնպես եմ ուզում պայթել, պայթել ու ասել, որ հոգնել եմ, զզվել այս կեղծ ժպիտից, զզվել այս կատարյալ կերպարից, զզվել խելացի, հպարտ, ինքնահավան ու անհասանելի կերպարից։ Ես անգամ իմ սեփական ծնողներին չեմ կարող ասել, որ ես խնդիրներ ունեմ, չեմ կարող ասել, որ ես հոգնել եմ այս կյանքից նրանք մտածում են, որ 17տարեկան աղջիկը, ով սովորում է գերազանց չի կարող ինչ-որ խնդիրներ ունենալ։ Ես հաճախ եմ մտածել մահվան մասին, ցանկացել փորձել։ Սակայն ես այդքան ուժեղ չեմ, կամ էլ ես ինքս վախենում եմ այդ գրողի տարած մահից։
Բոլորը մտածում են, որ Ժասմինը միշտ երջանիկ է եւ չունի որեւէ խնդիր։
Մարդիկ մի անտեսեք ձեր շրջապատին սիրեք ինչքան հնարավոր է շատ խոստովանեք դրա մասին կգա մի պահ, երբ շատ ուշ կլինի։Վերջ... հույս ունեմ գիրքը ձեզ դուր եկավ։ Պատրաստում եմ նոր գիրք։ Որպեսզի հարցեր չառաջանան թե ինչի այսպիսի վերջաբան ասեմ։ Վերջաբանը այն է ինչ իրականում կա։ Սիրեք ձեր շրջապատը, նկատեք մարդկանց եւ նրանց զգացմունքները , հաճախ խոստովանեք ձեր սիրո մասին ու թքած, թե մյուսները ինչ կասեն։ Հիշեք'այն մարդիկ ովքեր հաճախ են ժպտում իրականում հոգու խորքում արտասվում են, ցավից գոռում։
Մի մոռացեք կարծիքները եւ 🌟_ները։
![](https://img.wattpad.com/cover/89571851-288-k905390.jpg)
VOCÊ ESTÁ LENDO
Սա երազ է....
RomanceԻմ նոր կյանքի սկիզբը... Պատմությունը որոշ չափով իրական է։ Սիրային պատմություն երկու դպրոցականների միջեւ որը ունենում է շատ կարճ բայց գեղեցիկ կյանք։ Գործողությունները շատ արագ են զարգանում