Լունան դողացող ձեռքով վերցրեց հեռախոսն ու դանդաղ,հատ առ հատ սեղմելով ստեղնաշարի տառերին գրեց "Ով ես դու?,որտեղից քեզ իմ համարը?"
Աղջիկը շարունակում էր զննել սենյակը,հույս ունենալով,որ այնտեղ տեսախցիկ կա ու այս ամենը իր ընկերների պատրաստած չարաճճի խաղերից հերթականն է:
"Ինչու ես ինձնից վախենում?Ասացի չէ,որ ես քո բարեկամն եմ ուզում լինել"
-"Բարեկամը?միթե բարեկամներն իրար չեն ճանաչում?"
- "Մարդիկ իրար տեսնելիս կամ իրար անունն իմանալով չէ,որ իրար սկսում են ճանաչել,դու սկսում ես ճանաչել մեկին,երբ շփվում ես նրա հետ,ծանոթանում հոգու պարունակությանը,այնպես չէ?"
- "Թող լինի քո ասածով,բայց ես քո ոչ արտաքինն եմ ճանաչում,ոչ էլ ներքինը,ուրեմն դու իմ բարեկամը չես"
- "Դու կարող ես ճանաչել իմ հոգին,ներթափանցել իմ ներաշխարհը,դու կարող ես ապրել այնտեղ,մտածիր այս մասին,իսկ հիմա քնիր,արդեն շատ ուշ է,թող քո երազներում քեզ այցելեն միայն բարությունն ու քնքշությունը"
Լունան նայեց ժամացույցին,արդեն իսկապես շատ ուշ էր,նա պառկեց ու փորձեց օրը երազ դարձնել ու այս կերպ անհետացնել:
"Յուրաքանչյուրին հայտնի է,որ երազներում արևը մեզ երբեք չի երևում,թեև հաճախ առավել պայծառ լույսի զգացողություն ենք ունենում"(Ժերալ դը Ներվալ <<Օրելիա>>):
Նորից առավոտ,նորից զարթուցիչ,բայց այսօր Լունան դպրոց էր շտապում,ընկերներին արագ տեսնելու ու նախորդ օրվա իր հետ պատահածը պատմելու,աղջիկը զանգից դեռ 10 րոպե առաջ էր դասարան հասել ու զարմանալիորեն այնտեղ գտել Աննային,ով նստած էր մեկ այլ դասընկերուհու ' Հասմիկի հետ ու զրուցում էր:Աննան նկատեց Լունային,ձեռքով թեթև բարևելու նշան տվեց,բայց Հասմիկի հետ զրույցը չընդհատեց:Լունան չէր կարող սպասել ու արագ մոտեցավ Աննային.
-Աննա,խոսելու բան կա,դուրս գանք?
-Լունա,թող մնա հետո
Աղջկան ընկերուհու այս արարքը փոքր ինչ վիրավորեց,բայց նա համբերատար նստեց ու էլ ոչինչ չասաց:
Գոռի ստվերն անգամ ամբողջ օրը դպրոցում չերևաց,իսկ Աննան անընդհատ Հասմիկի հետ ինչ-որ բան էր քննարկում,ու Լունան ստիպված էր օրը մենակ անցկացնել և ներսում պահել այն,ինչն այդքան ջանասիրաբար փորձում էր դուրս պոռթկալ:
Դասերն ավարտվել էին ու Լունայի հեռախոսին եկավ հերթական նամակը
" Ընկերները միշտ չէ,որ պատրաստ են լսել մեզ ու մեր կողքին լինել,ես ուզում եմ ոչ թե քո ընկերը այլ երկրորդ ես-ը լինել",Լունան մտածեց,որ պետք է,որ գրողը իսկական խենթ լինի:Նույն պահին Լունային փողոցի անկյունից նկատեց Լևոնն ու մոտեցավ.
-Ամբողջ օրը քեզ նման չէիր,ինչ-որ բան է պատահել?
YOU ARE READING
Եթե թույլ տաս ճանաչել քեզ
Mystery / ThrillerՊատմություն մի աղջկա մասին,ում կյանքը փոխվում է ,երբ մի անգամ անզգուշաբար հեռախոսը մոռանում է դպրոցի ճաշարանում։ Առեղծվածային անծանոթը դառնում է նրա կյանքի կարևոր մասնիկը ...