Գլուխ 10

255 19 13
                                    

Արդեն 3 շաբաթ է անցել դիմակահանդեսից ,3 երկար ու անիմաստ շաբաթներ,որոնց ընթացքում Լունային մնացել էին միայն իր մտքերը ,անսահման հետաքրքրությունն ու անծանոթի մասին թարմ հիշողությունները։ Այդ 3 շաբաթների ընթացքում աղջկա ստացած միակ հաղորդագրությունը "Դու ամենագեղեցիկն էիր, ինչպես և միշտ" -ն էր,որին նա պատասխանել էր "Դու այդպես էլ թույլ չտվեցիր,որ ես քեզ ճանաչեմ " ու այդպես էլ պատասխան չէր ստացել ։ Վերջին շաբաթների Լունայի միակ ուրախությունը մայրիկի ու հայրիկի վերադարձն էր։
Ընկերները վերջին մի քանի օրվա ընթացքում չէին հասկանում Լունայի պահվածքը և վերջապես 3 շաբաթվա ընդմիջումից հետո Աննան որոշեց ևս մի անգամ փորձ կատարել աղջկա հետ խոսելու ու զանգեց նրան
-Լունաաա,միայն թե այս անգամ էլ չմերժես
Աննայի այս խոսքերը Լունային ստիպեցին մտածել ,որ ինքը ընկերների հանդեպ շատ կոպիտ է վարվում
-Ան,նախ ասա թե ինչում պետք է մերժեմ
-Մենք ուզում ենք զբոսնել,տղաները կողմ են ,բայց առանց քեզ ոչ մի տեղ չենք գնա
-Լավ
-Լավ?այսինքն կգաս?
-Միայն թե կարճ ժամանակով
2 ժամ անց Լունան արդեն պատրաստ էր ,նա քայլերը ուղղել էր դեպի այգի,որտեղ պետք է հանդիպեր ընկերներին ։ Լունան անմիջապես նկատեց ընկերուհու փայլփլող աչքերը,երբ ինքը տեսավ նրան
-Լունաա,ինչպես ես ? որտեղ էիր կորել?
-Դե ...շատ հոգնած էի պարահանդեսից հետո
-Լավ,իսկ հիմա ճիշտը պատմիր
-Այ եթե ինքս էլ իմանայի
-Հենց այդտեղից էլ սկսիր,ինչը պետք է իմանաս
Տղաները քայլում էին աղջիկների առջևով  ու Լունան մտածեց,որ միգուցե ընկերուհին ճիշտ խորհուրդ տա
-Լավ,Աննա ,միայն թե խոսք տուր,որ ինձ չես մեղադրի քեզնից թաքցնելու մեջ ,ես քեզ ամեն ինչ դեռ այն օրն էի ուզում պատմել,երբ դու ամբողջ օրը Հասմիկի հետ էիր խոսում
-Լունա,դա մի քանի ամիս առաջ էր,դու այսքան ժամանակ ինձնից ինչ ես թաքցնում
-Ամեն ինչ սկսվեց նրանից,որ հեռախոսս ճաշարանում էի մոռացել
Աննան ուշադրությամբ լսում էր ընկերուհուն ու նրա աչքերը մեկ զարմանքից լայնանում էին,մեկ նեղանում ։
-Ու հիմա նա ոչինչ չի պատասխանում?
-Այդ ով ոչինչ չի պատասխանում
Լևոնն ու Գոռը մի վարկյանում հայտնվեցին աղջիկների կողքին ու մեղմիկ քամու շարժումը Լունային բերեց այդքան ծանոթ ու միևնույն ժամանակ անծանոթ օծանելիքի բույրը ։ Աղջիկը գլուխը արագ թեքեց ու կողքին կանգնած տեսավ Լևոնին ։ Նա հիշեց բոլոր զուգադիպությունները ու միտքը մթագնեց
-Ես լսել էի,որ կյանքում պատահականություններ չեն լինում,բայց մինչև վերջ հրաժարվում էի հավատալ
-Ինչի մասին ես խոսում Լունա
-Լևոն ,մի ձևացրու թե դու ոչինչ չգիտես,ես հենց սկզբից պետք է քեզ կասկածեի ,դու ճաշարանում ինձ վերադարձրիր հեռախոսս,դու շարունակեցիր խոսքս այդ տարօրինակ նամակի պարունակությամբ,հիմա էլ այս օծանելիքի հոտը ։Դիմակահանդեսի ժամանակ նույնպես դու էիր , այնպես չէ ? Դա նույն օծանելիքն էր
Լևոնի դեմքը միայն շփոթություն էր արտահայտում
-Լունա,ինչի մասին ես խոսում ,այս օծանելիքը ես անցած շաբաթ եմ սկսել օգտագործել,այն ինձ Աննան է նվիրել
-Այդ դեպքում ով ,եթե դա դու չես?
Մի պահ լռություն տիրեց,որը խախտեց ամենահամարձակը
Աննան ընկերուհուն ձեռքի արագ շարժումով դարձրեց դեպի իրեն
-Կարծես թե ես գիտեմ,թե դա ով է  ...
.
Հերթական առավոտն էր,բայց Լունան արևի ճառագայներից կամ էլ զարթուցիչից չէր արթնացել,նրան արթնացրել էին մտքերը,որոնք արդեն մի քանի օր հանգիստ չէին տալիս աղջկան:Այս մտքերի պատճառը նա փորձում էր փնտրել և արթուն և քնած ժամանակ,բայց այն կարծես թաքնվել էր հեռու-հեռվում ու այնտեղից անհանգստացնում էր Լունային:
Աղջիկն իր փակ,բայց արթուն աչքերը բացելով,տխուր հառաչեց,հայացք ուղղեց ժամացույցին.
-Դեռ շուտ է,նորից...
Նա կանգնեց,մոտեցավ պատուհանին,բակը մութ ու դատարկ էր,այնպիսին ինչպիսին լինում է ժամը 5ին:Լունան հագնվեց,դանդաղ վերցրեց սև,կաշվե ուսապարկն ու ոտքերի թաթերի վրա դուրս եկավ սենյակից:Մայրիկն ու հայրիկը դեռ քնած էին,ու նրան հեշտությամբ հաջողվեց աննկատ դուրս գալ բնակարանից:Մութ երկնքի տակ աղջիկն աննկատ էր,նրա մուգ հագուստը չէր երևում,մթության մեջ միայն կանաչ աչքերն էին,որոնք կարծես դատարկ ու անտարբեր էին աշխարհի հանդեպ:Աղջկա քայլերը նրան տանում էին վերև,նա նորից բարձրանում էր այն 114 աստիճաններով,որոնցով վերջին մի շաբաթվա ընթացքում բարձրացել էր երևի 114 անգամ:Նա այդ աստիճանները արդեն հաշվել էր մոտ հազար անգամ,ոչինչ չէր փոխվել,աստիճանների քանակը նույնն էր,շուրջ բոլորն ամեն ինչ նույնն էր,բայց Լունայի համար այս անգամը տարբերբերվում էր...
Աննայենց շենքի տանիքն էր,Լունան բարձրացավ աստիճանները ու նրա առջև բացվեց այդքան սպասված տեսարանը ,աղջկա դիմաց մեջքով կանգնած տղան սև հագուստ էր կրում,իսկ նրա կողքին աստղադիտակն էր ...
Աննան ճիշտ էր ,միայն մի մարդ կարող էր իմանալ Լունայի ամեն մի քայլի մասին ,աստղադիտակն ուղղված էր դեպի Լունայենց շենքը ,օծանելիքը Լևոնին Աննան էր նվիրել,իսկ ով կարող էր օգնել Աննային դրա ընտրության հարցում
Լունան կանգ առավ,երկար հոգոց հանեց ու համարձակություն հավաքեց.
- Ես եկել եմ ,եկել եմ ,որ թույլ տաս ճանաչել քեզ,Նիք...
.
.
.
Սիրելի ընթերցող, հիշեցնում եմ ,որ պատմությունը ունի 2-րդ մաս(շարունակություն),որը կհրապարակվի առաջին մասի 1000ընթերցման դեպքում ) սպասում եմ ձեր կարծիքներին ❤️ Շնորհակալություն,որ ինձ հետ էիք։

Եթե թույլ տաս ճանաչել քեզOnde histórias criam vida. Descubra agora