«Հաջորդ?,դա նշանակում է ,որ քեզ պետք է փնտրեմ իմ ընկերների ու ծանոթների մեջ ,մենք արդեն հանդիպել ենք,ով ես դու» Լունան շատ հետաքրքրասեր էր,բայց այս հարցում նա գերազանցել էր ինքն իրեն ու չէր համբերում իմանալ թե ով է այդ առեղծվածային մարդը,ով վերջերս դարձել էր նրա հետաքրքրության միակ առարկան ։
-''Ով ես դու?"
-"Իսկ դու իսկպապես ուզում ես իմանալ?Ամեն ինչ կփոխվի,երբ իմանաս թե ով եմ ես"
-"Ես ուզում եմ իմանալ "
-"Մենք շուտով կհանդիպենք ,իսկ հիմա քնիր,արդեն շատ ուշ է"
«Ես պետք է իմանամ թե դու ով ես ,ես անհամբեր կսպասեմ» մտածեց Լունան ու սկսեց դասավորել հաջորդ օրվա պայուսակը ։ Քունը ինչպես միշտ արագ վրա հասավ ։
.
«Այսօր ինձ հաջողություն պետք կլինի » մտածում էր Լունան դպրոցի տնօրենի աշխատասենյակ քայլելու ընթացքում ։ Նա թակեց դուռը
-Կարելի է ?
-Ողջույն ,Լունա ,ներս անցիր,քեզ ինչն է իմ մոտ բերել ?
Խոսակցությունը այդքան էլ երկար չտևեց ,տնօրենը մեծ սիրով համաձայնեց դպրոցում կայանալիք դիմակահանդեսին,աղջիկը շնորհակալություն հայտնեց ու վազեց ընկերներին պատմելու ։
Ամեն ինչ կազմակերպված էր ,հրավիրատոմսերը բաժանված էին և ահա հենց վաղը վերջապես տեղի կունենա դիմակահանդեսը ։ Լունան ամբողջ օրը մտածում էր թե ինչ պետք է հագնի և մազերը ինչպես պետք է հարդարի ,բայց այդպես էլ ցանկացած աղջկա նման գոհ չմնալով իր զգեստապահարանի պարունակությունից ,որոշեց զանգել Աննային ու գնալ գնումների։
-Ան,տանն ես ? Կգաս գնանք գնումների ?
-Ըմ...Լունա ,ես տանը չեմ
-Այդ դեպքում որտեղ ?
-Ես .. այգում եմ ,Լ..Լևոնի հետ որոշեցինք մի քիչ քայլել
-Լևոնի հետ? լաավ ,լավ ժամանակ անց կացրու,ես ինքս կգնամ
«Լևոնի հետ?երբ են այդքան մտերմացել» Լունայի հերթական մտքի վրա հեռախոսի էկրանին հայտնվեց հերթական նամակը
"Վաղը..."
-"Վաղը?"
Լունայի նամակը մնաց անպատասխան,վաղը,վաղը աղջիկը վերջապես կտեսնի իր նամակագրին ։
Դահլիճի զարդարանքները նոր տեսք էին տվել դրան,իսկ փոքրիկ սեղանները,որոնց վրա քաղցրավենիք ու տարբեր ըմպելիքներ էին դրված,կարծես շրջան էին կազմել ու մեջտեղում թողել շրջանաձև տարածք պարելու համար ։ Լունան նախորդ օրվա գնումների ընթացքում գնած կարմիր,երկար զգեստն էր հագել,իսկ դեմքին կրում էր սև դիմակ,որը միայն նրա աչքերն էր ծածկում։Ներս մտնելուն պես Լունան փորձեց հայացքով գտնել ընկերներին,բայց շուրջ բոլորը միայն դիմակներ էին ։ Աննան ինքը գտավ Լունային ու իր վարդագույն գեղեցիկ զգեստով կանգնեց նրա կողքին։
-Հիանալի տեսք ունես ,Լուսնյակս
-Դու նույնպես ,իսկ տղաները որտեղ են ?
-Այստեղ,այնտեղ և ամենուր ,ով իմանա, տղաներին փնտրելու փոխարեն արի գնանք ու քաղցրեղենը փորձենք
Աննան իր կյանքը առանց քաղցրեղենի չէր պատկերացնում ու Լունան իհարկե գիտեր դա ։ Աղջիկները մոտեցան սեղաններից մեկին ու Աննան սկսեց Լունյաին հյուրասիրել իր ամենասիրելի թխվածքները,բայց Լունան անընդհատ կողքերն էր նայում ու մենք բոլորս էլ գիտենք,թե նա իրականում ում էր փնտրում...
STAI LEGGENDO
Եթե թույլ տաս ճանաչել քեզ
Mistero / ThrillerՊատմություն մի աղջկա մասին,ում կյանքը փոխվում է ,երբ մի անգամ անզգուշաբար հեռախոսը մոռանում է դպրոցի ճաշարանում։ Առեղծվածային անծանոթը դառնում է նրա կյանքի կարևոր մասնիկը ...