Գլուխ 5

188 11 6
                                    

Դուռը բացեց Աննայի եղբայրը։Նիքը բարձրահասակ էր ,մուգ շագանակագույն մազերով ու աչքերով, որոնք ժպտալիս կարծես մի պահ լուսավորվում էին։
-Բարև ,Նիք ։Աննան տանն է?
-Լունա?նա շուտով կվերադառնա , կսպասես?
-Լավ,իսկ դու ինձ թեյ կհյուրասիրես?
Նիքն ու Լունան նստեցին խոհանոցում ու թեյի մեղմ բույրի ներքո Լունան պատմեց կատարվածը,բայց երբ խոսքը հասավ իր նոր "ընկերոջը" ինչ-որ բան նրան խանգարեց։
-Կարծում եմ խոսելուց հետո դուք իրար կհասկանաք
-Հուսով եմ
-Մի անհանգստացիր ,աստղերը լավ լուրեր են խոստանում
Նիքն այս խոսքի վրա սկսեց ծիծաղել,իսկ Լունան մեղմ ժպտաց.
-Դեռ հետաքրքրվում ես աստղերով ?
-Իհարկե,միայն թե տեսնես ինչ աստղադիտակ եմ գնել,վաղը արի տանիք,քեզ ցույց կտամ
Լունայի ու Նիքի խոսակցությունը դեռ երկար կտևեր,բայց լսվեց տան դռան ձայնն ու քիչ հետո Աննան հայտնվեց խոհանոցում,նա մի պահ զարմացավ,բայց հետո նրա դեմքին ժպիտ հայտնվեց
-Լունա?
-եկել եմ խոսելու
Նիքը կանգնեց ,ժպտաց ու դուրս եկավ ընկերուհիներին թողնելով խոհանոցի տաք ու հարմարավետ միջավայրում։
2 երկար ժամ աղջիկները զրուցում էին, քննարկում Աննայի պահվածքը,բայց ամեն անգամ,երբ Լունան փորձում էր նամակների մասին պատմել Աննային ինչ-որ ներքին զգացում հետ էր պահում նրան այդ մտքից։ Ամեն դեպքում այդ անծանոթը նրա կողքին էր եղել այն ժամանակ,երբ ընկերները չկային։ Ի վերջո որոշելով առայժմ լռել ու ոչ ոքի ոչինչ չպատմել Լունան բարի գիշեր մաղթեց Աննային ,Նիքին խոստացավ նրա աստղադիտակը միասին անպայմն մի օր փորձարկել ու դուրս եկավ 'ուղևորվելով տուն։ Բակում հեռախոսը հանեց գրպանից ու ինքնաբերաբար գրեց անծանոթին " Շնորհակալ եմ խորհրդի համար" ու այդպես էլ պատասխան չստանալով ներս մտավ տուն ու առանց ընթրելու պառկեց քնելու ։
Առավոտը խոստանում էր բարի լինել ,չէ որ Լունան արդեն կգնար դպրոց ,կնստեր ընկերուհու կողքին ,իսկ անծանոթը շուտով կմոռացվեր ։ Բայց նրան հանգիստ չէր տալիս այն միտքը,որ Լևոնը մեկ առ մեկ կրկնել էր նամակում գրված տողերը ։Միթե այդ խորհրդավոր անժանոթը Լևոնն էր?

Եթե թույլ տաս ճանաչել քեզحيث تعيش القصص. اكتشف الآن